Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գերեվարված Շուշիում վանդալիզմը շարունակվում է

Թշնամին պղծել է և Կիմ Բակշիի աճյունասափորը

Հունիսի 11, 2022
Սոցիում
Գերեվարված Շուշիում վանդալիզմը շարունակվում է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
636
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց բերդաքաղաքը թշնամու կողմից գերեվարվելուց հետո տասնյակ պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ, գիտական արժեք ներկայացնող թանգարաններ ու ցուցասրահներ, հնագիտական նյութեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ: Ակնհայտ է, թե օկուպացված տարածքներում վանդալիզմի ինչպիսի ծայրահեղ դրսևորումներ են տեղի ունենում, բարբարոսաբար ավերվում և ոչնչացվում, երբեմն էլ՝ սեփակաշնորհվում հայկական հուշարձանները, թանգարանային բացառիկ ցուցանմուշները: Վերջերս ցավով տեղեկացանք, որ ի թիվս մի շարք պատմամշակութային արժեքների, ադրբեջանցիները պղծել են նաև Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, որտեղ հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունասափորն է…

Ակամա հիշեցի 2017-ի աշնանը բերդաքաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Միջոցառումը վերածվել էր յուրահատուկ հուշ-հանդեսի, որի ժամանակ հնչեցին ելույթներ անվանի հայագետի, նրա թողած գիտական հարուստ ժառանգության մասին: Ներկաները վստահ էին, որ հիշարժան վայրը ուխտատեղի կդառնա նրան ճանաչողների համար, բայց, ավաղ…

Ճանաչված հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշիի գրական ու գիտական ողջ գործունեությունը, որ միտված է եղել Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշ-արձանների, պատմական ու հնագիտական արժեք ներկայացնող նյութերի, ավանդույթ-ների և սովորությունների ուսումնասիրմանը, ժողովուրդների բարեկամության վառ օրի-նակ է: Պատահական չէ, որ դեռ կենդանության տարիներին հայկական երկու հանրապե-տությունների իշխանությունների կողմից բարձր է գնահատվել նրա վաստակը` արժա-նացնելով պետական պարգևների և մրցանակների: Հայ ժողովրդի անդավաճան բարե-կամի հիշատակը վառ է պահվում Հայաստանում և Արցախում նաև այսօր` ամենատար-բեր առիթներով արժևորելով գրողի ու հայագետի մարդասիրական առաքելությունը:

Կյանքի վերջին տարիներին նա ընկերներին ու մտերիմներին խնդրել էր, իրեն հոգեհա-րազատ համարելով հայկական բիբլիական հողը, նրա ժողովրդին, որին անմնացորդ նվիրվել էր ու ծառայել, աճյունափոշու մի մասն ամփոփել Գեղարդում և Շուշիում: Եվ ահա Ռուսաստանի հայերի միության ջանքերով իրագործվեց գրողի ցանկությունը` բեր-դաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում հուղարկավորվեց հայ ժողովրդի մեծ բարեկամի աճյունափոշին: Ուշագրավ է, որ ի թիվս հավատարիմ ընկերների, Կիմ Բակշին կտակի մեջ հիշատակել էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի և Սուրեն Սարգսյանի անունները, որոնց հետ շատ էր կապված:

Ակադեմիկոս Գ. Գաբրիելյանցը դրվագներ է հիշում իրենց մտերմությունից: Կիմ Բակշին հաճախ էր լինում Շուշիի իր տանը, որտեղ քննարկվում էին հայկական մշակույթին և ար-վեստին, գրականությանն առնչվող հարցեր: «Այդ պատշգամբից շատ գեղեցիկ ու անկրկ-նելի մի տեսարան, համայնապատկեր էր բացվում, որտեղ կիրճեր են, քարափներ ու լեռ-ներ, խորախորհուրդ ձորեր և խիտ անտառաշերտեր: Նա նայում էր ու հիանում, շարու-նակ հարցեր ուղղում Արցախի պատմության, նրա գեղատեսիլ բնաշխարհի ու մարդկային ճակատագրերի մասին, և ես փորձում էի բավարարել նրա հետաքրքրությունները»,- ասում է ակադեմիկոսը:

Չնայած հիշատակի միջոցառումը տխուր երանգներ էր պարունակում, սակայն այն խիստ խորհրդանշական էր երկու ժողովուրդների համար, ովքեր հրաշալի մարդու մահից հետո էլ շարունակում են բարեկամությունը:

Կիմ Բակշիի երկարամյա ընկեր Սուրեն Սարգսյանը, ընդգծելով նրա ավանդը հայկական մշակույթն օտարալեզու ժողովուրդներին ներկայացնելու գործում, «ակադեմիական աշ-խատություն» է որակում «Մատենադարան» ֆիլմաշարը: «Մենք պարտավոր ենք սիրել և պաշտել հայրենիքը, Հայաստան աշխարհը,- ասում է նա:- Բայց երբ Հայաստանը սիրում է օտարերկրացին, իմ համոզմամբ, դա ավելի գնահատելի է, և նման երևույթը չպետք է ան-տեսվի»:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԿիմ ԲակշիՇուշիվանդալիզմ
Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն անհանգիստ է

«Բրիթիշ Փեթրոլիում» ընկերությունն անհանգիստ է

Մահացու հարվա՞ծ Իրան-5+1-ի համաձայնությանը

Մահացու հարվա՞ծ Իրան-5+1-ի համաձայնությանը

Ամենաընթերցվածը

  • Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    Խիզախ երազներ հյուսած հայուհին՝ Սոսե Մայրիկը…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    65 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    39 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist