Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ժողովրդավարության կածաններում եւ ժողովրդավարության մայրուղիներում

Կամ՝ «Մշտապես վրդովված ու մտահոգ եմ, մշտապես դատապարտում եմ, մշտապես խոստանում եմ, բայց ոչինչ չեմ անում»...

Նոյեմբերի 9, 2022
Սոցիում
Ժողովրդավարության կածաններում եւ ժողովրդավարության մայրուղիներում
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
22
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Աշխարհի տարբեր  երկրներում պարբերաբար տեղի ունեցող ընտրական իրադարձությունների այս տարվա «չափաբաժինը» դեռ չի էլ ավարտվել: Իրենց հսկայական տարբերություններով, ժողովրդավարության տարբեր աստիճաններով հանդերձ, դրանք ունեն նաեւ ընդհանրություններ, որոնք քվեաթերթիկները կամ քվեախցիկները չեն…

Դեռեւս ժողովրդավարության կածաններով անցնող երկրներում ընտրական գործընթացների մակարդակն անհամեմատ զիջում է ժողովրդավարության մայրուղիներով կամ «highway»-ով ընթացող երկրներին: Եվ մինչ նախընտրական բանավեճերը քաղաքական գործիչների միջեւ առավելապես տեղի են ունենում հեռուստաէկրանների առջեւ, ընտրողների միջեւ նման բանավեճերի հնարավոր է հանդիպել նաեւ տաքսիում ու վարսավիրանոցում, սրճարանում ու անգամ բակային տարածքներում: Իհարկե, բոլոր երկրներին չէ, որ նման բան բնորոշ է, իսկ հայտարարված ժողովրդավարության բարձրագույն մակարդակ ունեցող երկրներում այդպիսի տեսարանները նույնիսկ անհավանական են: Բայց, անկախ այդ ամենից, բոլոր տեսակի բանավեճերի, քննարկումների մասնակիցները բոլոր երկրներում նույն պատվավոր կոչումն ունեն՝ բոլորն ընտրողներ են, որոնց շուրջ իրադարձություններն ակտիվանում են հատկապես նախընտրական եւ առավելագույնս՝ ընտրական ժամանակահատվածներում: Նրանց ծիրում սկսում են պտտվել քաղաքական գործիչներն ու իրենց այդպիսին համարողները կամ այդպիսին երեւալ ցանկացողները: Եվ սկսվում է իրական ու անիրական անկեղծության գործընթացը: Ընտրողից սկսում են ձայն խնդրել, աղաչել, անգամ մուրալ, տարբեր նյութերից, այդ թվում՝ ասֆալտից ու զգացմունքներից կազմված սարեր խոստանալ, այսինքն՝ ընտրողը դառնում է վճռորոշ քաղաքական գործոն:

Իսկ երբ ընտրություններն ավարտվում են, սկսվում է փոխհարաբերությունների հաջորդ փուլը, եւ ընտրողը խոստացված սարերին արժանանալու փոխարեն հայտնվում է … ձորում: Ընդամենն օրեր առաջ ընտրողին խնդրող քաղաքական գործիչներից ոմանք կամ նրանց «նմանակները» դառնում են քաղաքական կալվածատերեր, ձայն մուրացողները՝ ուրացողներ, ձայն աղաչողները՝ ձայն աղացողներ: Արդյունքում տեղի է ունենում ամենացավալին. ընտրողը, որից մինչ ընտրությունը կախված էր քաղաքական գործչի կամ «գործչի» քաղաքական ճակատագիրը, ընտրական գործընթացի միջոցով եւ դրա հետեւանքով վերածվում է քաղաքական գործիքի, որին որոշակի ժամանակով կարող են այնուհետեւ մոռանալ, հետո, անհրաժեշտության դեպքում, վերհիշել:

Սա դեռ ամբողջը չէ, որովհետեւ պատկերն ամբողջանում է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչն է վերածվում քաղաքական գործիքի, ընդ որում` նա կարող է լինել քաղաքական սղոց կամ ուրագ, որոնց մասին Հովհաննես Թումանյանն ասելիք ունի. «Մի՛ լինի ուրագի պես,/ Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ,/ Այլ՝ եղիր սղոցի պես,/ Մին՝ դեպի քեզ, մին՝ դեպի մեզ»։ Նա կարող է լինել քաղաքական մուրճ կամ աքցան եւ այլն… 

Ժողովրդավարություն ասվածի խոփը, ինչպես ասում են, այստեղ քարին է առնում, որովհետեւ քաղաքական գործիք դարձածների թիվն ավելի շատ է, քան քաղաքական գործիչներինը: Մի շատ կարճ անեկդոտ կա, որը կարող է վերաբերել թե՛ քաղաքական գործիչների, թե՛ քաղաքական կազմակերպությունների եւ թե՛ միջազգային կառույցների, եւ որը շատ ճշգրիտ բնորոշում է տալիս բոլոր նրանց, ովքեր կամա թե ակամա իրենց կարող են տեսնել այդ անեկդոտում. «Կարծում եմ, որ կարող եմ քաղաքական գործիչ դառնալ, աշխատել X կազմակերպությունում, անդամակցել X կուսակցությանը, քանզի մշտապես վրդովված ու մտահոգ եմ, մշտապես դատապարտում եմ, մշտապես խոստանում եմ, բայց ոչինչ չեմ անում»…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են, մյուս կողմից, ինչպես դեռ 19-րդ դարում էր ասել գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը, տիպական բնավորությունները տիպական հանգամանքներում…

Թեգեր: ընտրություններ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Գնահատանք

Մշտարթուն… հրաբուխ

Ապրիլի 1, 2023
Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT.  Պիեռ ԱԲԵԼԱՐ

IPSE DIXIT. Պիեռ ԱԲԵԼԱՐ

«Որ քանի եմք կենդանի՝ Հայաստան ո՛չ տի մեռնի…»

«Որ քանի եմք կենդանի՝ Հայաստան ո՛չ տի մեռնի...»

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist