Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

«Մենք իրավունք չունենք պարտվելու…»

Հայ քաջազուն մարտիկը, որ անձնվիրաբար մարտնչեց Արցախում

Նոյեմբերի 25, 2022
Սոցիում
«Մենք իրավունք չունենք պարտվելու…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու. այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: …Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե: …Ես երդում տված եմ: Արցախն իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»:

Մոնթե ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայոց պատմության հերոսական էջերում  քիչ չեն քաջազունները, որոնց անուններն անմահացել են մեր ազգային հիշողության մեջ: Սակայն քչերն են նրանցից, որոնց հարազատ զավակի նման սիրել է մեր ժողովուրդը, ապրեցրել իր հոգում ու սրտում, հերոսական ասքեր, լեգենդներ ստեղծել նրանց մասին ու ընկալել որպես էպոսածինների: Նշվածների դասում է Մոնթե Մելքոնյանը՝ Ավո մարտական անունով: Իրական հերոս, որի ապրած կյանքը, վարքն ու բարքը, կենցաղն ու մարտական ուղին դեռ կենդանության օրոք դարձան առասպել:

Գանք առասպել դարձած հերոսի արմատներից. նրա ծնողները՝ կահույքագործ Չառլի Մելքոնյանը եւ ուսուցչուհի մայրը՝ Զաբել Մելքոնյանը, ծնվել էին Ամերիկայում, իսկ պապերը Օսմանյան կայսրությունից ԱՄՆ էին եկել 1883-ին: Նրանք առաջին ներգաղթյալներից էին, որ հաստատվել էին Ֆրեզնոյի շրջանում:

Դեռ մանկուց նկատելի էին Մոնթեի արտասովոր ընդունակությունները՝ 10-րդ դասարանից նա արդեն մաթեմատիկայի մասնավոր դասեր էր տալիս՝ 12 դոլար ժամավճարով, նաեւ նվագում էր կլառնետ ու հրաշալի բեյսբոլ խաղում: Հայ ընտանիքում ծնված տղան, սակայն, չէր ստացել հայեցի կրթություն, չէր խոսում հայերեն, ոչ էլ գիտեր հայերի մասին մինչեւ 12 տարեկանը: Բայց շուտով փոխվելու էր ամեն ինչ. դեռ 16-ը չբոլորած, ծնողների հետ մեկնում է երկարատեւ ճանապարհորդության, լինում Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի 41 քաղաքներում, նաեւ իր պապերի երկրում՝ Արեւմտյան Հայաստանում: Եվ այդ շրջագայությունը շրջադարձային դերակատարում էր ունենալու. անգլիախոս պատանին զգալու էր՝ ինչ ասել է հայ եւ վճռելու էր իր հայրենիքի զինվորը դառնալ: Իսկ մինչ այդ՝ մեկնում է Ճապոնիա՝ այս երկրի ամենահեղինակավոր «Տոկիո Կամատա» դպրոցում ուսումը շարունակելու: Այնուհետ՝ Հարավային Կորեա՝ աշակերտելու բուդդայական վանականներին, ապա՝ Վիետնամ, որտեղ պատերազմ էր: Այստեղ նա աշխատում է որպես լուսանկարիչ, միաժամանակ ծանոթանում ռազմավարական գաղտնիքների ու մարտարվեստների:

Քսանամյա Մոնթեն ուսումը շարունակում է Կալիֆորնիայի Բրքլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության եւ հնագիտության բաժնում. սա առաջին քայլն էր իր ժողովրդի պատմությունը բացահայտելու, իր արմատները ճանաչելու ճանապարհին: Նրան հատկապես հետաքրքրում են հայոց պատմության հնագույն շրջանը եւ դարասկզբի երիտթուրքական ոճրագործությունը՝ Հայոց եղեռնը: Նրա ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը: Գերազանց աշխատանք, որի շնորհիվ արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար: Մոնթեն, սակայն, Անգլիա չի գնում, այլ ուղեւորվում է նախնիների երկիր՝ Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարաններն ու կացարանները չափագրելու, ուսումնասիրելու համար:

1980 թվական. իր ժողովրդի պատմությանն ու ողբերգությանը արդեն քաջածանոթ երիտասարդը անդամագրվում է ԱՍԱԼԱ-ին, կարճ ժամանակում դառնում կառույցի ղեկավար դեմքերից մեկը: Մեկ տարի անց նրա մասնակցությամբ կազմակերպվում է «Վան» ռազմագործողությունը: 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում ձերբակալվում է կեղծ անձնագիր եւ ատրճանակ կրելու մեղադրանքով: Սկզբում դատապարտվում է 4 ամսվա ազատազրկման, բայց ավելի ուշ դատարանը նրան Ֆրանսիայից վտարելու վճիռ է կայացնում: Դատարանում Մոնթեն հայտարարում է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն…»: 1985-ին նորից է ձերբակալվում կեղծ անձնագրի եւ Հռոմում թուրք հյուպատոսի դեմ իբր ահաբեկչություն ձեռնարկած լինելու մեղադրանքով եւ դատապարտվում: Բանտից ազատ է արձակվում 1989-ի հունվարին:

Երբ հայրենիք եկավ, Արցախյան ազատագրական պայքարն արդեն սկսվել էր: Եկավ, յոթ ամիս աշխատեց գիտությունների ակադեմիայում՝ նպատակ ուներ գրել «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը եւ հրատարակել այն: Սակայն Արցախում ծավալվող ռազմական գործողությունները ստիպելու էին նրան 1991-ի սեպտեմբերին մեկնել ազատատենչ, մարտնչող երկրամաս: Մի քանի ծանր մարտերից հետո՝ 1992-ի հունվարին, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկը ստանձնում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները, եւ Մարտունին դառնում է ամենապաշտպանված, ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվում են Քարվաճառը, Օմարի լեռնանցքը: Խստապահանջ, անհողդողդ հրամանատարի որոշումները ռազմական գործի խորագիտակ զինվորականի անշրջելի վճիռներ էին, որոնցով երաշխավորվում էին սպասվելիք հաղթանակները: Նրան չէր խանգարում ոչ մի առարկություն, ոչ մի խոչընդոտ: Չէր հանդուրժում վախկոտներին, կարգազանցներին, հաղթանակի հանդեպ թույլ-թերահավատներին:

Իր վերջին մարտում Ավո հրամանատարը դիմավորում է թշնամու զրահաջոկատը, եւ միայն արկի կույր բեկորն է, որ զրկում է նրան դիմադրությունը շարունակելու հնարավորությունից: Դա 1993 թվականի հունիսի 12-ին էր՝ Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մղվող  մարտը, որով փակվելու էր զորընդեղ հայորդու հերոսական կյանքի վերջին էջը: Նրա, որի մարգարեական խոսքը այսօր եւս նույնքան սթափեցնող է ու անսակարկելի. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը…»:

Իսկ դրա իրավունքը մենք չունենք:

Թեգեր: ԱրցախՄոնթե Մելքոնյանպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ընկան տղերքը, որ հողը մնա-2

Ընկան տղերքը, որ հողը մնա-2

«Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

«Աղվոր էր, շա՜տ աղվոր…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist