Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ճանաչենք նորօրյա ազատամարտերի մեր հերոսներին

Ոգեկոչում

Դեկտեմբերի 20, 2022
Սոցիում
Ճանաչենք նորօրյա ազատամարտերի մեր հերոսներին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
311
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1989 թ. 10-ից ավելի կամավորական ջոկատների հիման վրա կազմավորված «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի առաջամարտիկ եւ հիմնադիրներից Սամվել Սերգեյի Բադալյանը՝ մարտական ընկերների շրջանում հայտնի Գուբերնատոր Սամվելը, վախճանվեց 2021 թ. Իսպանիայում։ Նրա մահվան օրը՝ դեկտեմբերի 15-ին, Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ ոգեկոչման արարողություն, որը կազմակերպվել էր «Լեռք» ռազմակրթական հիմնադրամի կողմից՝ ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ Արկադի Կարապետյանի, ով նույնպես մասնակից էր արարողությանը։

Արցախյան գոյամարտի ազատամարտիկը, ով արմատներով Գողթն գավառից էր՝ Բիստ գյուղից, նպատակ ուներ ազատագրելու նաեւ պապերի հայրենիք Նախիջեւանը։ Ընկերները պատմում են՝ ասում էր, որ կազատագրենք Նախիջեւանը, եւ ինքը կդառնա այդ երկրամասի «գուբերնատորը»։ Այդ օրվանից Սամվելին կոչում էին Գուբերնատոր։ «Լեռքի» հոգաբարձուների խորհրդի անդամ, Ս. Բադալյանի մանկության ընկեր ու Արցախյան շարժման առաջամարտիկ, նախաձեռնության համակարգող Վլադիմիր Նիկողոսյանը ողջունեց ներկաներին, անդրադարձավ Սամվելի դերին պատերազմից հետո, որ զբաղվել է բարեգործությամբ, եւ նրա հիշատակի արարողությունը հայտարարեց բացված։ Հնչեց ՀՀ օրհներգը։ Թիվ 131 դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը ողջունեց ներկաներին, կարեւորեց նման արարողությունները դպրոցներում, հատկապես, որ Սամվելը եղել է նույն դպրոցի աշակերտը, եւ որպեսզի մատաղ սերունդը ճանաչի իր հերոսներին։ Նշեց, որ հերոսի անունը այսօր չի տա, քանի որ այստեղ կարեւոր է երեւույթը՝ մարդուն մարդ պահող հիշողությունը, երախտագիտությունը։ Հիշատակելով «Սասնա ծռեր» էպոսը՝ նշեց, որ մեզ ամենալավը բնորոշել է հենց ինքը՝ ժողովուրդը։ Մենք մեծ հարցերում՝ դիվանագիտության, օրինակ, շատ ազնիվ ենք, վարում ենք շիտակ քաղաքականություն, որը վնասում է հենց մեզ։ Բայց միգուցե հենց ազնվությունն է, որի համար օրհնված ենք որպես ազգ։ Նշեց, որ մեր հերոսների մեջ կարեւոր հատկանիշներից են եղել սկզբունքայնությունը, ապրելու բանաձեւ ունենալը, ինչի շնորհիվ էլ այսօր կանք՝ անկախ մեր լավ ու վատ կողմերից։

Ներկաներին Սամվելի կենսագրականը ներկայացրեց քույրը՝ Ասյա Բադալյանը։ Հերոսը ծնվել է 1957 թ. ապրիլի 15-ին երեւանում։ Կրթություն ստացել է թիվ 131 դպրոցում (1964-74 թթ.)՝ զուգահեռ սովորելով Չայկովսկու անվ. երաժշտական դպրոցում։ Ավարտել է նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը եւ աշխատել պետական փողային նվագախմբում։ Ծառայել է խորհրդային բանակում՝ զինվորական նվագախմբում։ Արցախյան շարժման առաջին օրվանից դարձավ արցախահայության աջակից ու «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում անցավ փառավոր մարտական ճանապարհ։ Նա հպարտ էր իր պապերով, ովքեր եղել են Անդրանիկի ու Նժդեհի հավատարիմ զինակիցներ, մինչեւ 1937 թ. հայկական են պահել Նախիջեւանի մի քանի լեռնային գյուղեր։ «Սամվելը երբեք որեւէ մեկի չի նեղացրել. նա եղել է շնորհալի հայ, լավ հայր ու ամուսին, եղբայր ու ընկեր»,- ասաց քույրը։ Արցախյան գոյամարտի առաջամարտիկը մեծ օժանդակություն է ցուցաբերել 44-օրյա պատերազմի ժամանակ՝ առաջնագիծ հասցնելով հագուստ ու այլ անհրաժեշտ պարագաներ։ Նրա աջակցությամբ տեղի են ունեցել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ։ Սամվելի միջնորդությամբ ՀՀ Արմավիր եւ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի Լորետ դե Մար քաղաքները բարեկամացել են։ Այս քաղաքում Սամվելը նաեւ պուրակ էր հիմնել՝ տեղի հայությանը միավորելու նպատակով։ Եվ նրա օժանդակությամբ քանդակվել է խաչքար՝ նվիրված հայ-իսպանական բարեկամությանը։ Խաչքարի քանդակագործ Արտակ Համբարյանը, որի քանդակած մոտ 50 հուշակոթող, հիմնականում խաչքար, տեղադրված են աշխարհի տարբեր երկրների քաղաքներում, ասաց՝ այս խաչքարում կան հայկական եւ իսպանական զարդանախշեր, խաչեր։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի նկարահանած «Լույսի կամուրջներ» փաստագրական ֆիլմը՝ նվիրված նշված խաչքարի ստեղծմանը եւ Արմավիրից՝ Սարդարապատից, Իսպանիա ուղարկելուն։ Ֆիլմի ընթացքում հանդես են գալիս Սամվելը, նրա մարտական ընկերները, խաչքարի ճարտարապետը, այլք։ Քույրը հույս հայտնեց, որ եղբոր կիսատ թողածը Լորետ դե Մարում կշարունակի նրա որդին։ Այնուհետեւ Ասյա Բադալյանն ընթերցեց Սամվելի ընկեր Աշոտ Նազարյանի քառատողը՝ եղբոր հիշատակին։ Սամվելի մասին հուշեր պատմեցին մարտական ընկերները, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը նշեց՝ Սամվելին պետք է ավելի լավ ճանաչեն, բանաստեղծուհի Արփինե Մանուկյանը ընթերցեց իր ձոնը։ Ռեժիսոր Սամվել Թադեւոսյանն իր խոսքում ասաց՝ հաճախ դեպքերը մեզնից առաջ են ընկնում, եւ մենք չենք կարողանում իրագործել կարեւոր ծրագրեր, ինչպիսին որոշել էր Սամվելը, ով արդեն մեր կողքին չէ։ Հավելեց նաեւ՝ ամենամեծ կորուստը հենց մարդու մահն է, որ հետ չենք բերի։ «Բայց ուրախ եմ, որ մենք Սամվելի մահվան օրը նշում ենք այստեղ, որ հոգու հանգստություն է նաեւ մեզ համար»,- ասաց բազում նման ֆիլմերի հեղինակը եւ անդրադարձավ «Լույսի կամուրջներ» ֆիլմի ստեղծման պատմությանը։ Միջոցառմանը ներկա էին «Մեծն Տիգրան» գնդի շտաբի պետ, գնդապետ Մանվել Սերոբյանը, մարտական ընկերներ, դպրոցականներ։ «Մեծն Տիգրանի» դրոշով Սամվելի նկարի մոտ պատվո պահակ էր կանգնել զինվորականը։ Միջոցառման ընթացքում հնչում էին նաեւ ռազմահայրենասիրական երգեր։ Ընթացքում դպրոցի փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանի ուղեկցությամբ ծանոթացա Երեւանում թանգարան-դպրոց հայտնի կրթօջախի պատմությանը։ Հիմնադրվել է 1963 թ. Աջափնյակում՝ ունենալով 2000-ից ավելի աշակերտ։ Հիմնադիր տնօրենն է Ջավախքի Գանձա գյուղում ծնված Մերուժան Իսպիրյանը։ 1966-ին կրթօջախը կոչվել է բուլղարացի, հայ ժողովրդի բարեկամ, «Հայերը» բանաստեղծության հեղինակ Պեյո Յավորովի (1878-1914) անունով։ «Երբ ես գրեցի «Հայերը» եղերերգը, գրչածայրս թաթախում էի ոչ թե թանաքի մեջ, այլ հայ ժողովրդի վշտերի ու հուզմունքի ծովը… Գրում էի հուզված՝ այս բազմաչարչար աշխարհում փնտրելով մարդկայնություն եւ արդարություն։ Այսպես ծնվեց իմ «Արմենցին» 1899 թ.»,- գրել է Պեյո Յավորովը։

Այժմ դպրոցում սովորում են 1300-ից ավելի աշակերտներ (ՀՀ-ում աշակերտների թվով 7-րդն է)։ Գործում է 5 առաջին դասարան՝ ընդհանուր 163 աշակերտով։ Աշխատող 85 ուսուցիչներից 32-ը, այդ թվում նաեւ տնօրենը, նույն դպրոցի շրջանավարտներ են։ Առայժմ մասնագետի կարիք չունեն։ Դպրոցում գործում են «Վարդուհի Վարդերեսյան» արտիստական թանգարանը, որը բաղկացած է երկու սրահից եւ գերհագեցած է թեմատիկ նյութերով, «Վարդգես Սուրենյանց» գեղեցիկ արվեստների կենտրոնը, Պեյո Յավրովի անվան հայ-բուլղարական բարեկամության թանգարանը, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահը։ Գործում են նաեւ հայ մեծերին՝ Վեհափառ Վազգեն Առաջինին, ֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանին, Պարույր Սեւակին եւ այլոց անվան դասասենյակներ։ Մարզադահլիճը Ալբերտ Ազարյանի անունով է կոչվում։ Ռազմագիտության դասասենյակն անվանակոչված է ի պատիվ Գարեգին Նժդեհի։ Դպրոցում գործում են մարզական, հուլունքագործության, նկարչական, իկեբանայի խմբակներ, «Ժպիտներ» պարախումբը, ուսուցչական երգչախումբը, որի ղեկավարը եղել մինչ վախճանվելը՝ Սուսաննա Խաչատրյանը։ Առաջին հարկում է Սիլվա Կապուտիկյանի անունը կրող գրադարանը։ Գրադարանավար Անահիտ Մովսեսյանն ասաց՝ ունեն 1700 կտոր գեղարվեստական գրականություն, 730 ընթերցող։ Փոխտնօրեն Մարիամ Ոսկանյանն ասաց՝ թանգարանների ու դասասենյակների բացմանը հիմնականում ներկա են եղել նաեւ անվանակիրները։ Երրորդ հարկում գործում է «Վերնատունը»։ Առաջին հարկում բացօթյա գործում է փառքի անկյուն։

Դպրոցի 4 շրջանավարտ՝ Արմեն Կոթուլյանը, Գագիկ Տեր-Ղուկասյանը, Սեմյոն Հարությունյանը եւ Հովհաննես Մարտիրոսյանը, նահատակվել են արցախյան առաջին գոյամարտի մարտերում։ 1995 թ. ծնված Մհեր Երզնկյանը նահատակվել է 2016 թ. քառօրյա պատերազմում։ 6 շրջանավարտ՝ Արամ Հովհաննիսյանը (ծնվ.՝ 1995 թ.), Նարեկ Աղոյանը (2001 թ.), Աշոտ Հովհաննիսյանը (1994 թ.), Ռոլանդ Սարգսյանը (1981 թ.), Ալբերտ Վլասյանը (2001 թ.), նահատակվել են 44-օրյա պատերազմում։ Կա նաեւ անհետ կորած։ Վերջերս բացվել է նաեւ նահատակ տղաների հիշատակի դասասենյակ՝ նրանցից եւ՛ տարիքով, եւ՛ կոչումով ավագ Ռոլանդ Սարգսյանի անունով։ Այժմ այս դասասենյակում կանգնեցված է տոնածառ։ Ռոլանդ Սարգսյանն այս դպրոցում սովորել է 1988-1998 թթ.։ Այստեղ են սովորում նաեւ նրա երկու զավակները։ Նույն դպրոցում դասավանդում է նաեւ Ռոլանդ Սարգսյանի կինը։ Դպրոցի առջեւ տեղադրված է Պեյո Յավորովի կիսանդրին (քանդակագործ` Գրիգոր Ահարոնյան)։

Թեգեր: պատերազմՍամվել Բադալյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բացառելով պատահական միջամտությունները

Բացառելով պատահական միջամտությունները

Դրամատիկ օրերի բանաստեղծական արձագանքը

Դրամատիկ օրերի բանաստեղծական արձագանքը

Ամենաընթերցվածը

  • Հերոսների ոգին անմահ է

    Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist