Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեր ոսկեղենիկ լեզվի ոգու թարգմանը

«Լեզուն ժողովրդի ոգին է՝ իր հնչեղ ձեւի մեջ...»

Հունվարի 18, 2022
Սոցիում
Մեր ոսկեղենիկ լեզվի ոգու թարգմանը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
344
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վլադիմիր Աբաջյան… Բնությունն ի վերուստ նրան պարգեւել էր այն բոլոր բարեմասնությունները, որոնք երաշխիք էին՝ նվիրվելու բեմին, դերասանական արվեստին: Իսկ թե ինչն էր Շիրակի մարզի Շիրակ գյուղում լույս աշխարհ եկած պատանուն մղել ուսանելու դաշտավարական տեխնիկումում, ինքն էլ էր տարակուսած: Միայն մի բան էր ակնհայտ. գրեթե ամեն օր մտնում էր Գյումրիի՝ Մռավյանի անվան թատրոն, դիտում ներկայացման ինչ-որ տեսարան ու դուրս գալիս: Նրա դասընկերներից մի քանիսն արդեն ընդունվել էին մայրաքաղաքի թատերական ինստիտուտ, իսկ ինքը դեռ դաշտավարության դասեր էր առնում: Երբ գյուղ էր գնում, հողի մշակները ձեռ էին առնում՝ վաղը, մյուս օր մեզ ի՞նչ պիտի սովորեցնի էս էրեխեն… Վիրավորական էր, եւ ապագա դերասանը, իր խոսքերով ասած, թողնում է ու փախչում: «Հետագայում ընդունվեցի Երեւանի թատերական ինստիտուտ,- պատմում էր լոռեցու իր միամտությամբ հպարտացող դերասանը:- Երրորդ կուրսում էի, երբ իմ սիրելի ղեկավար Արմեն Գուլակյանն ինձ տարավ Սունդուկյանի անվան պետական թատրոն: Այն ժամանակներում նման բան բացառված էր, որովհետեւ այնտեղ աշխատում էին հրաշք դերասաններ՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, այլ մեծեր, իսկ Վահրամ Փափազյանը հաճախ էր հանդես գալիս հյուրախաղերով: Եվ ես մեծացա այդ հսկաների միջավայրում: Մայր թատրոնում խաղացի 30-ից ավելի լավ ու գլխավոր դերեր, առժամանակ անց գլխի ընկա, որ էն, ինչ որ ես եմ ուզում խաղալ՝ ինձ չեն տա, կտան քեզ, նրան, էն մյուսին, բայց՝ ոչ ինձ… Եվ կամաց-կամաց իմ մեջ խորացավ ասմունքով զբաղվելու գաղափարը…»:

Իսկ նա գլխավոր դերեր էր մարմնավորել ոչ միայն «Քանդած օջախ»-ում, «Նամուս»-ում, «Անմեղ մեղավորներ»-ում, տասնյակ այլ ներկայացումներում, այլեւ՝ հայկական հայտնի ու սիրված ֆիլմերում՝ «Սայաթ-Նովա», «Լալվարի որսկանը», «Կամոյի վերջին սխրանքը», «Հուսո աստղ», այլ կինոնկարներ: Թվում է, թե առինքնող ձայնով ու դերասանական անթաքույց տաղանդով օժտված արտիստը, այդուհանդերձ, կշարունակի իր կարիերան նշյալ ասպարեզներում: Բայց վճիռն արդեն կայացված էր: Ժողովրդական դերասանն ինքն էր խոստովանելու. «Ես այն բախտավոր մարդկանցից եմ, ովքեր շրջագայել են մեր լավագույն բանաստեղծների հետ՝ Հովհաննես Շիրազ, Պարույր Սեւակ, Համո Սահյան, աշխարհով մեկ սփռված հայության սրտերին հասցրել Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, մեր մյուս երեւելի բանաստեղծների սքանչելի ստեղծագործությունները, բանաստեղծներ, որոնցից յուրաքանչյուրը դարագլուխ է կազմում…»:

Բարձրարվեստ ասմունքը գերադասած դերասանն իր գերող արվեստով էր հավաստում փափազյանական այն համոզմունքը, թե՝ «Լեզուն ժողովրդի ոգին է՝ իր հնչեղ ձեւի մեջ»: Եվ այդ ոգին հասկանալի ու հասու էր դարձնում անգամ օտարներին: «Եթե մարդը ունակ է հնչեղ ձեւի մեջ մատուցել մեր ոսկեղենիկ լեզուն, ուրեմն աշխարհի բոլոր ծայրերում կհասկանան. մի անգամ Ամերիկայում էի, մեծահարուստների քաղաք Բեւեռլի Հիլզում, երբ մի անգլուհի մեր հայ տղաների հետ ինձ էլ հրավիրեց իր տուն: Սեղանի շուրջ նստած ժամանակ տղաներից մեկը խնդրեց, որ ինչ-որ բան ասմունքեմ: Ասացի, որ անիմաստ է, անգլուհին բան չի հասկանալու, ես էլ անգլերեն չգիտեմ: Խնդրողը համառեց, եւ ես մի երեք փոքրիկ գործ կարդացի Տերյանից: Երբ տղաները փորձեցին թարգմանել, անգլուհին առարկեց՝ պետք չի, ես հասկացա: Նույնը կատարվեց նաեւ Հոլանդիայում, երբ երկու ծեր ամուսիններ մոտեցան, շնորհակալություն էին հայտնում: Ասացի, որ ես բեմից հայերեն եմ կարդացել: «Կապ չունի,- պատասխանեցին,- մարդկային լեզուն աշխարհի համար է, մենք հասկանում ենք ձեր ասածները…»,- վերհիշում էր ասմունքի վարպետը:

Ասենք, որ Վլադիմիր Աբաջյանի հայրն արմատներով կարսեցի էր, մայրը՝ շնողնեցի: Եվ իր համար գովելի միամտությունը գալիս էր լոռեցի մորից: Պատմում էր, թե ինչպես է մի անգամ միամտաբար բարկացրել հանճարեղ Շիրազին. «Մի օր զանգահարեց եւ կանչեց, որ հանդիպենք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Գնացի: Ասաց. «Անտաղանդ, էդ ինչը՞ղ Է, օր Պարույրին կկարդաս, ինձի չես կարդա, հը՞…»:  Ես էլ միամիտ-միամիտ պատասխանեցի. «Դու էլ բան գրի՝ կարդամ…»: Շիրազին նման բան ասելը մահվան հավասար բան էր: Ուղիղ երկու տարի հետս չխոսեց…»:

Բայց հետո ամեն ինչ հարթվելու էր. դերասանն ու բանաստեղծը միասին էին գնալու հանդիպումների նաեւ հանրապետության սահմաններից դուրս, եւ զվարճալի դիպվածներով հարստանալու էր « միամիտ լոռեցու» հուշաշխարհը:

«Յուրաքանչյուր արվեստի մարդ,- ասում էր,- լինի երաժիշտ, քանդակագործ կամ նկարիչ, միշտ մի բան պակաս է թողնում: Հիմա ես հասել եմ, ինչպես ասվում է, իմ կյանքի մայրամուտին…Շատ բաներ ինձ բախտ չվիճակվեց խաղալ թատրոնում, իսկ ասմունքում ես ինքնիշխան եմ՝ ինքս եմ ընտրում իմ նախասիրած գործը, ինքս եմ իմ գլխի տերն ու իմ անելիքի…»:

Ծանրակշիռ եղավ Վլադիմիր Աբաջյանի վաստակը հայ պոեզիայի պանծացման գործում: Նա դաստիարակեց նաեւ տասնյակ սաների, ովքեր ջանալու էին արժանի լինել ասմունքի իրենց վարպետին, ով փափագում էր ծաղկուն տեսնել հայրենիքը, իսկ ժողովրդի ուսերին ծանրացած բեռը՝ թեթեւացած…

Թեգեր: դերասանՎլադիմիր Աբաջյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Կեցության՝ բնակարանի խնդիր

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023
«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

«Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ…»

Մարտի 31, 2023

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո

Երբ օրը 24 ժամ ունի…

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Այց անմահ հերոսներին

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Հաջորդ Հոդվածը
Կյանք, որ սկսվեց որբությամբ ու որբանոցում …

Կյանք, որ սկսվեց որբությամբ ու որբանոցում …

Հավատարիմ ազգային արժեքներին

Հավատարիմ ազգային արժեքներին

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist