Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Անվճար բուժօգնության տրամադրումը կշարունակվի

Փետրվարի 1, 2022
Սոցիում
Անվճար բուժօգնության տրամադրումը կշարունակվի
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
990
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2021 թ. գերատեսչության իրականացրած աշխատանքները, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը նշեց, որ բնակչության առողջապահության պահպանումը պետության կողմից դիտարկվում է որպես ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ: Նրա խոսքով՝ գերատեսչությունն իր գործունեությունն իրականացնում է 13 բուժհիմնարկների միջոցով: Նախարարության ենթակայության տակ գործում են թվով 4 տեղամասային հիվանդանոցներ, 12 գյուղական բժշկական ամբուլատորիաներ եւ 92 բուժակ-մանկաբարձական կետեր:

Անդրադառնալով պատերազմից տուժած բուժհիմնարկներին, նախարարը տեղեկացրեց, որ զգալի աշխատանքներ են տարվել հաստատությունների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը: 2021-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ հիմնանորոգվել, վերազինվել, համապատասխան գույքով ու սարքավորումներով ապահովվել են Մարտակերտի եւ Մարտունու շրջանային բուժմիավորումների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները: Իսկ «Բժիշկներ՝ առանց սահմանների» կազմակերպության ֆինանսական օգնությամբ վերանորոգվել է նախարարության բժշկական պահեստի առաջին մասնաշենքը, համալրվել համապատասխան սառնարաններով: Քայլեր են ձեռնարկվել Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ նկուղային հարկում նոր ամբուլատոր բաժանմունքի ստեղծման ուղղությամբ:

Նախարարի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, համակարգի բուժհիմնարկներում ընդգրկված են 277 բժիշկներ, 1368 բուժքույրեր, 935 վարչատնտեսական աշխատողներ: Հաշվետու տարում առաջնահերթ ուշադրություն է դարձվել մոր եւ մանկան առողջության պահպանմանը, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության եւ սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, բուժհիմնարկներն անհրաժեշտ սարքավորումներով եւ պարագաներով համալրելու գործընթացին: Բուժհաստատություններ աշխատանքի են ուղեգրվել 23 բժիշկ-մասնագետներ, իսկ 23 բժիշկներ ուղեգրվել են հետդիպլոմային մասնագիտացման, որոնց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր: Միայն նախորդ տարում անվճար հիմունքներով Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան են ընդունվել 31 դիմորդներ: Համագործակցելով տարբեր գերատեսչությունների ու բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ՝ բարեգործական հիմունքներով, համակարգի բուժաշխատողները մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով, պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ եւ արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում: 2021-ին վերապատրաստման է ուղեգրվել առողջապահական համակարգի 14 բժիշկ, որից 9-ը՝ Հայաստանի Հանրապետություն, իսկ 5-ը՝ արտերկիր:

Նախարարությունը ջանքեր է գործադրում հիվանդների սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ: 2021-ին հանրապետության բուժհիմնարկներում աձանագրվել է 460.508 հազար ամբուլատոր հաճախում, հիվանդանոցային բուժօգնություն է ստացել շուրջ 16 հազար մարդ: Տարվա կտրվածքով կատարվել է 573.407 լաբորատոր-գործիքային եւ 38.080 դժվարամատչելի հետազոտություն: Ընդհանուր առմամբ, հանրապետության բուժհիմնարկներում իրականացվել է 5306 վիրահատություն:

Ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակվել է բնակչության առողջության առաջնային պահպանման ծրագիրը: Իրականացվել են առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված տարբեր միջոցառումներ, հատուկ ուշադրություն է դարձվել գյուղաբնակների կարիքների ապահովմանը: Բուժհիմնարկները կազմակերպել են 172 գյուղական այց: Հայաստանից եւ արտասահմանյան մի շարք երկրներից ժամանած մասնագետները նախարարության մասնագետների հետ համատեղ «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում գյուղական տարբեր բուժհիմնարկներում կատարել են հիվանդների ընդունելություն, իրականացվել է 1301 խորհրդատվություն, 1757 հետազոտություն եւ 186 վիրահատություն:

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական բնակչության առողջության վերականգնման գործընթացի կարեւորությունը, 747 անձանց հիվանդությունների բուժման համար կատարված ծախսերի դիմաց տրվել է 415,5 մլն դրամ ֆինանսական փոխհատուցում: Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած եւ ամբուլատոր կարգով բուժօգնություն ստացած 183 քաղաքացիների նույնպես ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել՝ 91,5 մլն դրամ գումարի չափով: Հայաստանում բուժզննման եւ բուժօգնության կազմակերպման նպատակով նախարարությունից տրվել է 1996 ուղեգիր: Ընդ որում, հիմնականում ուղեգրվել են չարորակ նորագոյացություններով, էպիլեպսիա, բրոնխիալ ասթմա, արյան ու միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող հիվանդները:

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ 2021 թ. ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ փոփոխություն է կատարվել անվճար կամ արտոնյալ դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին խմբերի հիվանդությունների ցանկում, որի համաձայն՝ անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայք են ստանում նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաները, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք, պատերազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորածների եւ գերեվարված անձանց ընտանիքների անդամները: Նախարարի հրամանով՝ Արցախում հաշվառված անձանց (անկախ սոցիալական կարգավիճակից), հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆայի բաժանմունքում սրտի եւ էնդովասկուլյար հետազոտությունները, վիրահատությունները եւ միջամտություններն իրականացվել են պետությունից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: Կառավարության որոշմամբ ընդլայնվել է պետության երաշխավորած՝ անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող հատուկ խմբերի ցանկը: Նախարարը հավելեց, որ հանրապետությունում հաշվառված բոլոր քաղաքացիները 2022 թ. կստանան անվճար բուժօգնություն՝ բացառությամբ ստոմատոլոգիական եւ ոչ բժշկական ցուցումներով պլաստիկ ու էսթետիկ վերակառուցողական ծառայության:

Նախարարի հետ կայացած հանդիպմանը չշրջանցվեցին նաեւ հանրության շրջանում հետաքրքրություն ներկայացնող սուր հարցերը: Անցած մեկ տարում Արցախում արձանագրվել է 1022 մահվան դեպք: Ընդ որում՝ հիվանդանոցային մահերից 115-ը կապված է եղել կորոնավիրուսային վարակի, 70-ը՝ արյան շրջանառության համակարգի, 45-ը՝ գլխուղեղի կաթվածի եւ 11-ը՝ սրտամկանային հիվանդությունների հետ: Ըստ նախարարի՝ միեւնույն ժամանակ կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումների իրականացման շնորհիվ հանրապետությունում չեն գրանցվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են որովայնային տիֆը, մալարիան, խոլերան, վիրուսային հեպատիտը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, դիֆտերիան եւ այլն: Կապված կորոնավիրուսի համաճարակի արգելափակման հետ, Մ. Հայրիյանը արձանագրեց, որ 2021 թ. հանրապետությունում պատվաստվել են 6115 քաղաքացիներ: Առաջին դեղաչափ է ստացել 5804, երկրորդ դեղաչափ՝ 4120 եւ երրորդ դեղաչափ՝ 48 քաղաքացի: Այդ առնչությամբ նա շեշտեց, թե, չնայած համաճարակի դեմ ձեռնարկվող պայքարին, իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ, ու դեռեւս ցածր է պատվաստվողների թվաքանակը:

Նախարարը համամիտ էր «ՀՀ»-ի թղթակցի այն պնդմանը, թե Ասկերանի շրջանային բժշկական կենտրոնն իր տեսակի մեջ ամենաանտեսվածն է հանրապետությունում: Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հոգեբուժական հիվանդանոցի նախկին շենքը, որտեղ տեղակայված է բժշկական կենտրոնը, վթարային վիճակում է: Այն չի ջեռուցվում, եւ ավելորդ է խոսել հիվանդների բուժսպասարկման տարրական պայմանների մասին: «Հնարավոր չէ՞ր, արդյոք, թեկուզեւ կոսմետիկ նորոգումներ իրականացնել եւ թեթեւակի վերափոխել մթնոլորտը»,- ի պատասխան հնչեցված հարցի՝ նախարարն ասաց, որ վերջերս մասնագետների հանձնախումբը եղել է տեղում, ուսումնասիրություններ կատարել, եւ նոր հիվանդանոցի կառուցումն ընդգրկված է կապիտալ շինարարության ծրագրերում: Նրա հավաստմամբ՝ գարնան սկզբներին շինարարները ձեռնամուխ կլինեն հողային աշխատանքներին:   

Թեգեր: ԱրցախՄիքայել Հայրիյան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բանաստեղծ «կամքն Աստծո»

Բանաստեղծ «կամքն Աստծո»

Երբ փորձ է արվում ապացուցել անապացուցելին

Երբ փորձ է արվում ապացուցել անապացուցելին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist