Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Փետրվարի 2, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Զինվորական ու աշխատանքային կենսաթոշակներ

Կարգավորումներ եւ շտկումներ

Փետրվարի 11, 2022
Սոցիում
Զինվորական ու աշխատանքային կենսաթոշակներ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
694
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը (հարցը չզեկուցվողների շարքից էր): Այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։  

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխությունների նպատակը նշված օրենքների առանձին կարգավորումների հստակեցումն է, ինչպեսեւ՝ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը:

Բանն այն է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 20-րդ եւ 22-րդ հոդվածների համաձայն՝ եթե անձը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում է ստանում, ապա չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ։ Համանման կարգավորում նախատեսված է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով՝ պարգեւավճարների համար։ Սա նշանակում է, որ գործող կարգավորումների համաձայն՝ մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով հիմնադրամից հատուցում ստացող անձը չի կարող միաժամանակ ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ (զինծառայողի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում) կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (զինծառայողի կյանքին վնաս պատճառված լինելու դեպքում) եւ նշված կենսաթոշակների ստանալու իրավունքին փոխկապակցված՝ պարգեւավճար։

Բայց նույնաբովանդակ կարգավորում նախատեսված չէ աշխատանքային կենսաթոշակների համար։ Արդյունքում, օրինակ, զոհված զինծառայողի ընտանիքի անդամը, որ հիմնադրամից հատուցում է ստանում, չի կարող կերակրողին կորցնելու դեպքում ստանալ զինվորական կենսաթոշակ, սակայն կարող է կերակրողին կորցնելու դեպքում ստանալ աշխատանքային կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ։

Ըստ այդմ, ըստ ԱՍՀ նախարարության, անհրաժեշտ է հստակեցնել, որ հիմնադրամից հատուցում ստացող անձը  հատուցում ստանալու ժամանակահատվածում մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով չի կարող ստանալ հաշմանդամության աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (հաշմանդամության նպաստ) կամ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ (կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ)։ «Սա նշանակում է, որ խնդիրը պետք է կարգավորել այնպես, որ վերը բերված օրինակում անձը կարողանա հիմնադրամից ստանալ հատուցում եւ միաժամանակ տարիքային, երկարամյա ծառայության, մասնակի, արտոնյալ աշխատանքային կենսաթոշակներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ, ծերության նպաստ։ Իսկ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի/նպաստի իրավունք անձը կունենա, եթե այդ կենսաթոշակը/նպաստը չի նշանակվում մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողի գծով»։

Ուստի, մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված լինելու հիմքով սոցիալական աջակցության հավասար պայմաններ ապահովելու համար, այս դեպքում նպատակահարմար է նույնականացնել աշխատանքային, զինվորական  կենսաթոշակների, նպաստների իրավունք տվող պայմանները։

Կամ՝ աշխատանքային կենսաթոշակների (արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար սահմանված են համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները, որոնցում, սակայն, հաշվի չի առնվել օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը, ինչն անհրաժեշտ է ամրագրել օրենքում։

Դարձյալ ըստ ԱՍՀ նախարարության՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումն ունեցող եւ 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի տոկոսային չափով (յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 60 տոկոսը, երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 80 տոկոսը, չափահաս անդամի համար՝ 40 տոկոսը)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մահացած կերակրողը կարող է ունենալ 20 եւ ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նպատակահարմար է այս դեպքում կենսաթոշակի չափը փոխկապակցել զինծառայության փաստացի ստաժի հետ։

Այս եւ այլ հստակեցումների նպատակով էլ հավանության արժանացան հիշյալ օրինագծերը։ Նախագծերի ընդունման դեպքում լրացուցիչ միջոցները, կապված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանների փոփոխությամբ, կֆինանսավորվեն սոցիալական ոլորտին  2022 թ.  պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին։ Իսկ հաջորդ տարիներին ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարների հարցը կքննարկվի համապատասխան բյուջետային գործընթացների շրջանակներում՝ նախարարության բյուջետային հայտի հիման վրա։

Թեգեր: զինծառայողներկենսաթոշակներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Պետրոս Ղեւոնդյան նվիրյալ հերոսը

Փետրվարի 2, 2023
Թվային էներգետիկայի ապագան

Թվային էներգետիկայի ապագան

Փետրվարի 2, 2023

Երեխաները կարող են աշխատել

Առավել բարեկամական երկրների հնգյակում նաեւ Հայաստանն է

Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

Մոմավառություն եւ միասնական աղոթք

«Հայ զինվորը նախեւառաջ հայրենիքի եւ իր կոչման նվիրյալն է…»

Վարդանն այսօր կդառնար 25 տարեկան

Հաջորդ Հոդվածը
Միջազգային համաժողով՝ Մոսկվայում

Միջազգային համաժողով՝ Մոսկվայում

Իրաքում  կառավարության ձեւավորումը հայտնվել է նոր փակուղու առջեւ

Իրաքում կառավարության ձեւավորումը հայտնվել է նոր փակուղու առջեւ

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեկ կրակոցով՝ երկու նապաստա՞կ…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Լսումներ Խաղաղության պալատում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist