Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ջանալով երբեք չխզել ժամանակների կապը

Սրտի խոսք Աելիտա Դոլուխանյանի 80-ամյա հոբելյանի առթիվ

Փետրվարի 12, 2022
Սոցիում
Ջանալով երբեք չխզել ժամանակների կապը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
871
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը մեր ժամանակի լավագույն եւ ճանաչված մտավորականներից է: Թեեւ նրա ավելի քան կեսդարյա ազգօգուտ գործունեությունը բազմաշերտ ու բազմաբնույթ է, սակայն երկու կարեւոր բաղադրիչի մասին եմ ուզում գրել: Խոսքը նրա գիտական ու մանկավարժական գործունեության մասին է:

Տարիներ առաջ նա ընծայագրով ինձ նվիրեց իր բեղուն գործունեությունը վավերացնող հրաշալի կենսամատենագիտությունը, որը նրա անցած ստեղծագործական լուսավոր ուղու զարկերակն է: Աելիտա Դոլուխանյանն իր գիտական ուսումնասիրությունները կատարելիս առաջնորդվում է որոշակի եւ հստակ սկզբունքներով, որոնցով կարողանում է նոր եւ թարմ խոսք ասել գիտության ոլորտում: Իր զննող աչքով կարողանում է պեղել միջնադարյան հայ գրականության գոհարները, խոսեցնել դրանց եւ հմուտ գրչով նոր կյանք պարգեւել: Հայ հին գրականությունից զատ, նա արժեքավոր ուսումնասիրություններ է կատարում, առանձին հոդվածների եւ գրքերի հրատարակությամբ ներկայացնում է օտարազգի հայագետների գործունեությունը: Այսինքն` չի բավարարվում հայ հին գրականության նշխարները ընթերցողին ներկայացնելով: Վավերացնում է օտար հայագետների հայանպաստ գործունեությունը՝ դրանք համեմելով օտարալեզու աղբյուրներով, որոնք ավելի ծանրակշիռ ու արժեքավոր են դարձնում նրա ստեղծած գրական ժառանգությունը: Այդ են վկայում «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի ութ հատորները, որոնք լույս են տեսել Դոլուխանյանի աշխատասիրությամբ:

Նրան հաճախ կարելի է տեսնել գիտությունների ազգային ակադեմիայի եւ Մատենադարանի գրադարաններում: Միջնադարյան գրչագիրների նման՝ խունացած հին ձեռագրերի ու գրքերի վրա կռացած իր կյանքի տարիներն է թողել հայոց գրավոր խոսքի այդ երկու տաճարներում, բայցեւ այդ տաճարների լույսով ողողված իր առատաբաշխ գրչի շնորհիվ այդ լույսը նոր ասելիքով վերադարձրել է գիտությանը եւ մշակույթին: Աելիտա Դոլուխանյանին միջնադարյան գրչագիրների հետ համեմատությունս ամենեւին էլ պատահական չէ: Ինչպես գրչագիրներն են վանքի խցերում ճրագալույսի տակ ոսկեձեռիկ մատյաններ ու մանրանկարներ ստեղծել մագաղաթների վրա, այդ նույն ջերմությամբ ու սիրով էլ նա միջնադարի գրավոր խոսքը մանրազնին ուսումնասիրում եւ վարպետորեն շաղախում է մեր օրերին՝ ջանալով երբեք չխզել ժամանակների կապը: Այդ ամենն անում է անմնացորդ սիրով ու նվիրվածությամբ: 

Իր գիտական արգասաբեր գործունեությունը եւ ձեռքբերումները վաղուց են հատել մեր հանրապետության սահմանները: Միջազգային տարբեր գիտաժողովներում նա ըստ արժանվույն է ներկայացնում հայ գրականությունը եւ հայոց գիտությունը, քանի որ լավ գիտե նաեւ համաշխարհային գրականությունը, ուստի դիվանագետի հմտությամբ զգում է ժամանակի զարկերակը՝ հստակ գիտակցելով, որ ազգակործան մարտահրավերներին դիմակայելու միակ եւ ամենաճշմարիտ ուղին ազգային գաղափարախոսությունն է, առանց որի հայրենիքը չի կարող գոյատեւել:

Հմուտ մանկավարժի սրտացավությամբ տասնամյակներ շարունակ այս ամենը նա փոխանցել եւ հիմա էլ փոխանցում է իր ուսանողներին՝ նրանց սփռելով գիտության հանդեպ բարեբեր սերմերը՝ հուսալով, որ դրանք ընձյուղվելով նոր խոսք են ավելացնելու ազգային գիտությանը եւ պարիսպ են դառնալու վաղվա ապահով Հայաստանի համար: Այսօր, երբ Հայաստանը դժվար ու բախտորոշ ժամանակներ է ապրում, երբ գրականությունը, գիտությունը, մշակույթը եւ, մասնավորապես, կրթական համակարգը բարենորոգման կարիք ունեն, Աելիտա Դոլուխանյանի անմնացորդ նվիրումը, հայրենական գիտությանն ու կրթությանը սատար լինելու ամուր կամքը պարզապես քաջալերում են նրան ճանաչողներին: Մի առիթով հարցրել եմ տիկին Դոլուխանյանին, թե ի՞նչ են իր համար գիտությունների ազգային ակադեմիան, Մատենադարանը եւ մանկավարժական համալսարանը: Քիչ է ասել, թե պատասխանը հուզել է: Ավելին՝ հիացրել ու գոտեպնդել է: Ահա թե ինչպես է պատասխանել նա. «Ակադեմիան եւ Մատենադարանն ինձ համար հոգեւոր տաճարներ են, որոնցից հաղորդություն եմ ստանում, սնվում եւ հարստանում եմ, իսկ  մանկավարժական համալսարանն իմ տունն է, հարազատ օջախը, որտեղ անցել են կյանքիս լավագույն տարիները»: Ու ես քանի՜ցս համոզվում եմ, որ մենք՝ մտավորականներս, նահանջելու իրավունք չունենք, որ մեր պայքարը հանուն վաղվա Հայաստանի, հանուն նրա լուսավոր ապագայի՝ շարունակական է եւ անզիջում: Եվ այդ պայքարում մեծ է նաեւ Աելիտա Դոլուխանյանի դերը:

Հիանալի են նրա ուսումնասիրությունները, հոդվածներն ու ելույթները՝ նվիրված համաշխարհային գրականության մեծերին: Նա բազում թելերով կապված է ոչ միայն հայ միջնադարյան, այլեւ եվրոպական գրականությանն ու մշակույթին: Դոլուխանյանի բազում ճամփորդությունները աշխարհի տարբեր մայրցամաքներում նոր էջ են բացել նրա ստեղծագործական աշխատանքում: Նա աշխարհը տեսնում եւ ընկալում է ոչ թե զբոսաշրջիկի, այլ գիտնականի ու մշակույթի գործչի աչքերով: Տեսածն ու զգացածն անցկացնում է իր հոգու քուրայով, որտեղ դրանք թրծվում ու դառնում են ուղեգրություն, օրագրություն, հուշ կամ էսսե:

Տիկին Դոլուխանյանը մի քանի անգամ ինձ հրավիրել է մանկավարժական համալսարան՝ հայ-սերբական մշակութային կապերին վերաբերող դասախոսություններ կարդալու բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար: Սիրով եմ ընդունել այդ առաջարկները: Նման դասախոսությունների միջոցով նա ցանկանում է հարստացնել ուսանողների գիտելիքները, քանի որ առանց գիտելիքի չկա ճանաչողություն, իսկ առանց ճանաչողության չկան ստեղծագործական թռիչքներ: Նա, հիրավի, ապրում է միջնադարյան գրչագրի կյանքով՝ խորասուզված ոսկեձեռիկ մատյանների ու մագաղաթների, հնօրյա գրքերի անեզր ու խորհրդավոր աշխարհում, որտեղ ամենօրյա աղոթքով հարստացած` շարունակում է իր հերոսական երթը:

Տարիներ առաջ ստեղծագործական գործուղման էի մեկնել Բելգրադ: Այդ օրերին ծանոթացա սերբական «Պեշիչ եւ որդիներ» հրատարակչատան տնօրենի հետ, ով ինձ ասաց, որ պատրաստվում է թարգմանաբար հրատարակել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունը: Հրատարակչի խոսքը ոգեշնչող էր: Նա ինձ առաջարկեց խմբագրել գիրքը եւ առաջաբան գրել: Հիացա, սիրով ընդունեցի առաջարկը, իսկ Երեւան վերադառնալիս այդ մասին տեղեկացրի նաեւ տիկին Դոլուխանյանին: Տեսնել էր պետք, թե ի՜նչ երանելի ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Իմ առաջաբանից զատ առաջարկեցի նրան Խորենացու մասին պատմական համառոտ ակնարկ պատրաստել՝ գրքում զետեղելու համար: Նա անսահման երջանի՜կ էր եւ օր առաջ սպասում էր գրքի լույս աշխարհ գալուն: Ու եկավ այդ բաղձալի օրը:

2021 թ. հոկտեմբերին «Պեշիչ եւ որդիներ» հրատարակչատան ու իմ նախաձեռնությամբ Բելգրադում կազմակերպվեց գրքի շնորհանդեսը, որին հրավիրված էին մասնակցելու Աելիտա Դոլուխանյանը եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, անվանի պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ովքեր հրաշալի ելույթներ ունեցան: Այդ օրը ամբողջ Բելգրադը եւ սերբահայությունը շնչում էին հայկականությամբ, թեւածում էր Խորենացու աներեւույթ ոգին: Աստվածահաճո գործ էր արված: Այդպիսի գործերով պիտի խոսենք աշխարհի հետ ու դրանցով պիտի ներկայացնենք պատմական ճշմարտությունը:

Աելիտա Դոլուխանյանի գիտամանկավարժական գործունեության տիեզերքը որքան էլ պեղես, միեւնույն է, ասելիքն անսպառ է: Վաստակաշատ գիտնականի ստեղծած գրական ու մշակութային հարուստ ժառանգությունը թող դառնա իր հոբելյանը զարդարող ամենաշքեղ հուշարձանը:

Շնորհավո՛ր Ձեր լուսավոր հոբելյանը, տիկին Դոլուխանյան:

Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր,

ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս

Թեգեր: Աելիտա ԴոլուխանյանգրականությունԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանպրոֆեսոր
Կիսվել4Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Մեր գերնպատակն ապատեղեկատվության տարածման կանխումն է»

«Մեր գերնպատակն ապատեղեկատվության տարածման կանխումն է»

Տաղանդավոր ջութակահարուհին՝ Տաթեւիկ Խաչատրյանը

Տաղանդավոր ջութակահարուհին՝ Տաթեւիկ Խաչատրյանը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist