Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Քոլատակը սպասում է էկոտուրիզմի սիրահարներին

Հանգստացողները դժգոհ չեն մնա՝ վստահեցնում են պատասխանատուները

Մարտի 16, 2022
Սոցիում
Քոլատակը սպասում է էկոտուրիզմի սիրահարներին
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
647
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված պատերազմից առաջ զբոսաշրջությունն Արցախում տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններից էր, եւ տարեցտարի արտերկրից ժամանողների թվի աճը վկայում էր լեռնաշխարհի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում զբոսաշրջային երթուղիներ էին բացվել, հարմարավետ հյուրանոցներն ու հյուրատները, սպասարկման պատշաճ պայմանները, պատմամշակութային հուշարձանները՝ գողտրիկ բնության հրաշալիքների հետ, նորանոր անակնկալներ էին խոստանում հյուրերին: Ցավոք, պատերազմը խաթարեց նախանշված ծրագրերի իրագործումը եւ զգալի հարված հասցրեց տնտեսությանը: Նախկինում առավել հրապուրիչ համարվող երկու տասնյակից ավելի երթուղիներ հայտնվել են թշնամու վերահսկողության տակ, եւ բարբարոսաբար ավերվում, ոչնչացվում են քրիստոնեական արժեքները՝ վանքերն ու եկեղեցիները, բռնագրավված տարածքներում վերացվում է հայկական հետքը…

Չնայած կրած վնասներին, ոլորտի պատասխանատուները, տուրիզմի բնագավառում որոշակի փորձ եւ ձեռքբերումներ ունեցողները հուսադրող քայլեր են ձեռնարկում զբոսաշրջությունն աշխուժացնելու, Արցախի «գոցված» հյուրընկալ դռները արտերկրի զբոսաշրջիկների առաջ վերաբացելու, ճշմարտությունը նրանց հասանելի դարձնելու համար: Հիմնանորոգվում են հյուրատները, հանգստի եւ ժամանցի ուշագրավ անկյուններ ստեղծվում, ճշգրտվում են նորաբաց երթուղիների ցանկերը, հաշվի առնելով զբոսաշրջիկների պահանջները, իրատեսական նախագծեր մշակվում մասնավորապես էկոտուրիզմի զարգացման եւ ընդլայնման ուղղությամբ:

Այդ տեսանկյունից հյուրերի համար շարունակում են գրավիչ մնալ Մարտակերտի շրջանի Վանքի ձորակը, Հաթերքի անզուգական բնաշխարհը, Քոլատակի կուսական անտառները՝ շրջակա վանքերով ու եկեղեցիներով, պատմական հնավայրերով, լեռներով, մշտահոս գետերով եւ զուլալ աղբյուրներով, անձեռակերտ հուշարձաններով: Պատահական չէ, որ այցելուներին ավելի շատ ձգում են այս երթուղիները, ովքեր գերադասում են հաղորդակից լինել գյուղական կյանքին, ժողովրդական ավանդույթներին ու սովորություններին, ճաշակել արցախյան անարատ, համուհոտով մթերքները, գիշերել անտառամերձ հյուրատներում եւ զգալ լեռնային օդի, անմահական աղբյուրների կենարար ուժը…

Քոլատակում՝ Կաչաղակաբերդի խորհրդավոր հայացքի ներքո դեռ անցյալ տարվա աշնանից են երիտասարդները ձեռնամուխ եղել էկոտուրիզմի նախադրյալների, ենթակառուցվածքների ստեղծմանը: Նրանցից Գեւորգ Ավանեսյանը կարծում է, որ մինչեւ «դրսից ձեռներեցները կգան եւ կբացահայտեն բնության գաղտնիքները», այդ հրաշալիքների հասցեատերերն իրենք են, եւ առաջին հերթին երիտասարդները պիտի շահագրգռված լինեն բնակավայրի ճակատագրով, իրենց ձեռքերով արարեն ու շենացնեն գյուղը, բարիքներ ստեղծեն, բավարարեն սեփական ընտանիքների եւ հյուրերի պահանջները, լուծեն զբաղվածության խնդիրը, եկամուտներ ստանան եւ ապահովեն զբոսաշրջիկների հոսքը դեպի Քոլատակ ու շրջակա մյուս գյուղեր:

Գետափին ձեռնամուխ լինելով հանգստի գոտու ստեղծմանը, Գեւորգը մտադիր է էկո-տնակների մի ամբողջ համալիր կառուցել՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Առաջին հինգ տնակներն արդեն տեղադրված են, որոնց թիվն աստիճանաբար կավելանա… Նրա համոզմամբ՝ տարվա բոլոր եղանակներն էլ բարենպաստ են էկոտուրիզմի սիրահարների համար, եւ բնության զարմանահրաշ գրկում հանգստացողները միշտ էլ հագեցած առօրյա կունենան, մանավանդ որ միջավայրը բավականաչափ հետաքրքիր է: Դիմացդ Կաչաղակաբերդն է, Հարսնաքարը, իսկ Կուսանաց լեռները ասես շարունակելով իրար, ներդաշնակ մի ամբողջություն են կազմում:

«Ես վստահ եմ, որ հանգստի համար մարդիկ կնախընտրեն եւ Քոլատակի այս գողտրիկ անկյունը, որտեղ տարին բոլոր կարող են հյուրընկալվել տարբեր նախասիրությունների տեր անձինք՝ պատմաբաններ եւ հնէաբաններ, աշխարհագրագետներ եւ ֆիզիկոսներ, մարզիկներ, արվեստագետներ: Ասել է թե՝ յուրաքանչյուրն իր հետաքրքրությունների աշխարհը կգտնի եւ անպայման գոհ կմնա մեր ծառայություններից: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների սննդի կազմակերպմանը, ապա հյուրերը դրանում միանգամայն վստահ պիտի լինեն, քանի որ նրանց տրամադրության տակ է գտնվելու արցախյան հարուստ խոհանոցը՝ ավանդական ճաշատեսակներով, տարբեր մրգերից եւ անտառային հատապտուղներից պատրաստված հյութերով, չրերով, թարմ կաթնամթերքով, անարատ մեղրով»,- հերթով նշում է Գ. Ավանեսյանը զբոսաշրջիկների կողմից առավել պահանջված ճաշերի անունները՝ հավելելով, թե ախորժակով սնվելուն կնպաստեն նաեւ հանգստի գոտու հարեւանությամբ գտնվող սառնորակ աղբյուրները, «Թթու ջուր» հանքային աղբյուրը, գետի վրա կառուցված լողավազանները, ձիարշավները, սպորտային խաղերը, դեպի պատմամշակութային հուշարձաններ եւ հնավայրեր ձգվող ճամփաներն ու արահետները…                          

Թեգեր: ԱրցախտուրիզմՔոլատակ
Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
«Ես ջանացի ճանաչել իմ արմատները…»

«Ես ջանացի ճանաչել իմ արմատները…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist