Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հավատարիմ մնալով ազգանպաստ իր ուխտին

«Անատոլի Սոբչակը միայն Մուրադյանի հետ էր բարեկամություն անում…»

Մարտի 17, 2022
Սոցիում
Հավատարիմ մնալով ազգանպաստ իր ուխտին
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հատկանշական է, որ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո Զորի Բալայանն օգնություն է խնդրել Նորայր Մուրադյանից: Հնարավորություն չունենալով՝ վերջինս դիմել է, որ իրեն տրամադրեն 20 փախստականի անձնագիր: Դրանցից 10-ը տվել է քաղխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Գրիգորյանին, իսկ 10-ը՝ շրջգործկոմի նախագահ Վրեժ Հաջյանին: Նրանք էլ «դուրս են գրել» քանդված տների արժեքները՝ շատ մեծ գումար, եւ հանձնել Զորի Բալայանի կողմից ուղարկված անձանց: Հետագայում Զ. Բալայանն ասել է, որ այդ գումարը փոխանցել է Դադամյանին, ով Ն. Մուրադյանի հարցմանը պատասխանել է, թե փամփուշտներ են գնել: Ի դեպ, Մոսկվայում աշխատելու տարիներին Զորի Բալայանը մի քանի անգամ դիմել է, որ Մուրադյանն օգնի «Ղարաբաղ» կոմիտեին, սակայն ընդամենը մեկ անգամ է փաստաթուղթ ներկայացրել, ըստ որի` օգնել են որբ երեխաներին: «Դրանից հետո ես 1 մլն ռուբլի փոխանցեցի զոհեր ունեցող ընտանիքներին աջակցելու համար»,- նշում է Ն. Մուրադյանը:

Ն. Մուրադյանը համապատասխան մարմինների աջակցությամբ եւ, մասնավորապես, Գագիկ Փիլոյանի, Լյուդվիգ Սարգսյանի, Ռաֆայել Կարապետյանի ու Սպարտակ Պետրոսյանի մասնակցությամբ կազմակերպել է Սարալ, Ղուրսալի, Շենավան ադրբեջանաբնակ գյուղերի տարհանումը: Սա անհրաժեշտ էր, քանի որ հարակից հայկական բնակավայրի համար բազմազան խնդիրներ էին առաջանում: Հետագայում այս գյուղերը բնակեցվեցին Չարդախլուի հայ փախստականներով, որոնց հատկացվեց  եւ՛ գումար, եւ՛ բնակարան այնպես, ինչպես աղետի գոտու բնակիչներին:

Այսպիսի աջակցությանը զուգահեռ` Շաշլու գյուղից Լյովա Գաբրիելյանի միջոցով եւ միավորման գումարներով ջրագծեր են անցկացրել Ստեփանակերտում, Նորաշենում, Մարտակերտում հիմնադրել կարի արտադրության երեք մասնաճյուղ, որոնց արտադրանքը բաժանվել է բնակիչների միջեւ: Վերապատրաստման նպատակով այդ մասնաճյուղերի աշխատակիցներին բերել են Սպիտակ՝ ապահովելով նրանց կեցությունը, վարձատրությունը: Ղարաբաղից գնել են շատ մեծ քանակի (7 ավտոմեքենա)՝ վարդագույն քարից աղբյուրներ, ցայտաղբյուրներ, նստարաններ Սպիտակի շրջանի համար:

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը նշում է. «Մոսկվայում չկային Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված հարցեր, որոնցում Նորայր Մուրադյանը չօգտագործեր իր՝ գործարար մարդու անսահման կարողություններն ու եռանդը: Միայն մի փաստ՝ Անատոլի Սոբչակը միայն Մուրադյանի հետ էր բարեկամություն անում: Նաեւ Մուրադյանի կատարած բացատրական աշխատանքի շնորհիվ էր, որ մեր պատվիրակության կազմած շրջաբերական նամակները՝ նվիրված Արցախի հիմնախնդրին, անմիջապես նախագահություն ու Գորբաչովին էին հասնում»:

Ն. Մուրադյանը տարբեր տարիներին զբաղեցրած պաշտոններում միշտ էլ իր երկրին օգտակար լինելու ուղիներ է փնտրել: 1993-94 թթ., երբ Մոսկվայում արտաքին առեւտրի նախարարությունում էր՝ նախարարի ֆինանսների գծով տեղակալ, գերմանական «Ջամեգան» կազմակերպության միջոցով պայմանագիր կնքվեց Պարսկաստանից 6 մլն դոլարի մթերք, տնտեսական ապրանք, Հորդանանից ծխախոտ, բանակի համար 4 ինքնաթիռ գնելու եւ Հայաստան ուղարկելու վերաբերյալ: Վաճառքից հետո պիտի վերադարձվեր արժեքը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Ինչպես նշում է Ն. Մուրադյանը, համապատասխան պատկան մարմինները մինչեւ անգամ որոշում չկայացրին այդ գումարը ՀՀ բյուջե փոխանցելու մասին…: Եվս մեկ դեպքի է անդրադառնում Մուրադյանը. «Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Գերմանիայից ցանկանում էր ձեռք բերել «Лайка-ДМС» խոշորացույց՝ «Гильзотек»: Իրենց խաբել էին, որ միջնորդավճարով արժե 4 մլն գերմանական մարկ: Ինչեւէ, ուղարկեցի մեր ինքնաթիռով, Գերմանիայի մեր ներկայացուցչության միջոցով նվեր ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, որի արժեքը հետագայում դուրս գրեցին եւ…»:

Խոհերով գնալով դեպի անցյալ` Ն. Մուրադյանը շարունակում է հիշել. «Ադրբեջանական ուժերի կողմից Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի շրջափակման ժամանակ Հ. Եպիսկոպոսովի, Ս. Վերմիշյանի, Ա. Գյումրեցու ու իմ խնդրանքով մեզ ընդունեց ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ի. Սիլաեւը եւ հանձնարարեց Օ. Լոբովին մեզ ընդառաջել։ Վերջինս դիմեց արտասահմանից վերադարձած Գորբաչովին, եւ մայիսի 1-ին` շքերթից հետո, մեզ ընդունեց Գերագույն սովետի նախագահ Լուկյանովը, խոստացավ օգնել։ Գնացինք ներքին գործերի նախարար Բակատինի մոտ, գիշերը մնացինք ընդունարանում, առավոտյան ժամը 6-ին մեզ ընդունեց, եւ 1 օրում բոլորն իրար խառնվեցին, «Կոլցոն» հանվեց։ Որպես ԽՍՀՄ պատգամավոր, օրենսդրական հանձնաժողովի անդամ` նամակ գրեցի Բելոռուսիայի գլխավոր դատախազին (ում ծանոթ էի հանձնաժողովից), որպեսզի օգնի Արկադի Մանուչարովին, քրոջը՝ Աիդա Մանուչարովին եւ արձակագիր Վանուշ Շերմազանյանին, որպեսզի ֆինանսավորեն Մինսկ մեկնելու համար։ Շուտով Արկադի Մանուչարովն ազատ արձակվեց եւ մնաց Մոսկվայում մինչեւ իր մահը։ Ինչպես գիտենք, ազերիներն իրենց տարածքով անցնող ՌԴ-Թբիլիսի-Երեւան երկաթուղու գնացքները թալանում էին, ճանապարհները փակում, գույքը ջարդում, շաբաթներով պահում վագոնները: Որպես պատգամավոր հարց բարձրացրի, որ շարունակվի Կովկասյան լեռնաշխարհի` Հ. Ալիեւի կողմից արգելափակված երկաթուղու շինարարությունը։ Ն. Ռիժկովն այդ աշխատանքների համար հատկացրեց 800 մլն սովետական ռուբլի, եւ սկսեցին շարունակել աշխատանքները մինչեւ երկրի փլուզումը, որն այժմ անհրաժեշտ է շարունակել: Այն կկրճատի ճանապարհը 1000 կմ-ով կամ 1 օրով»։

Նորայր Մուրադյանը՝ որպես գործարար, մեծ ավանդ ունի նաեւ այսօր Հայաստանի զարգացման գործում. նրա շնորհիվ է կառուցվել Զանգվի ձորի մարզահամալիրը, իսկ Սպիտակում՝ երկրաշարժին նվիրված հուշահամալիրը: Բազմաթիվ այսպիսի նախաձեռնություններ ունի, որոնք անընդհատ կարելի է թվարկել եւ հիանալ նրա՝ հայի անդավաճան տեսակով: Շարունակում է հավատարիմ մնալ ազգանպաստ իր ուխտին: Նրա մասին ստեղծվել են նաեւ վավերագրական ֆիլմեր, որոնք մեծ լույս են սփռում եւ ներկայացնում ավելին` իհարկե, ներառելով նաեւ մշակութային գործունեությունը: Հարկ է նշել, որ Նորայր Մուրադյանի շնորհիվ քանդակագործ Ն. Նիկողոսյանի կողմից ստեղծվեցին 5 հայ մարշալների կիսանդրիները` 2-ական օրինակներով:

Նորայր Մուրադյանը հայտնի է նաեւ գրահրատարակչական ասպարեզում: Երբ ԽՍՀՄ պատգամավոր էր, Մոսկվայում ծանոթացավ Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր Հրանտ Լեւոնի Եպիսկոպոսովի հետ, ով ծնունդով Գետաշեն գյուղից էր: Վերջինիս խնդրանքով ֆինանսավորեց Արցախի մասին 3 գիրք, որոնք թարգմանվեցին ռուսերեն, անգլերեն եւ տարածվեցին արտասահմանում: Նա նախաձեռնեց, ֆինանսավորեց Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված եւ Ֆինլանդիայում տպագրված «Խաչքար» ալբոմը: Որպես ճշմարիտ մտավորական՝ Նորայր Մուրադյանը կարեւորում է մշակույթը. իր այս երկու նախաձեռնությունը դրա վկայությունն են: «Ոչ միայն հացիվ»-ի իմաստուն ու հարատեւող խորհուրդը կարեւորելով է նա սկսել եւ շարունակում է իր անգնահատելի, ապագային միտված հայրենանպաստ գործը: Ցավալի է միայն, որ արված գործերն արժանի գնահատանքի չեն արժանացել:

Թեգեր: Նորայր ՄուրադյանՍպիտակ
Կիսվել5Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինքնուս նկարչի հերթական ցուցահանդեսը

Ինքնուս նկարչի հերթական ցուցահանդեսը

Ուկրաինական հանգույց

Ուկրաինական հանգույց

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist