Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Սոցաջակցության համար կարող են դիմել մինչեւ ապրիլի 15-ը

Քաղանձանց շրջանում զոհերի, ինչպեսեւ անհետ կորածների ընտանիքներին օգնելու նպատակով

Մարտի 18, 2022
Սոցիում
Սոցաջակցության համար կարող են դիմել մինչեւ ապրիլի 15-ը
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
539
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հաստատեց 2020 թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1924-Լ եւ 2020 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 2082-Լ որոշումներում փոփոխություններն ու լրացումները։ Ի դեպ, այս երկու որոշումներով էլ ժամանակին հաստատվել են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաեւ անհետ կորածների ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումն ու աջակցության տրամադրման կարգը:

Փորձենք հասկանալ՝ հիմա ինչ փոփոխությունների ու լրացումների մասին է խոսքը։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, կառավարության մեկ այլ՝ 2021 թ. օգոստոսի 27-ի թիվ 1408-Լ որոշմամբ նշյալ երկու՝ 2020 թ. որոշումներում կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնությունը դարձել է ամենամսյա դրամական վճար՝ յուրաքանչյուր անհետ կորած քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 հազար դրամի չափով՝ 2020 թ. դեկտեմբերից մինչեւ 2021 թ. դեկտեմբեր։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ, որոնց կարգավիճակը հստակեցված չէ։ Միաժամանակ նախարարություն ստացված բազմաթիվ դիմումներից ու զանգերից, ինչպեսեւ Արցախի ՄԻՊ գրությունից պարզվել է, որ կան քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, նաեւ անհետ կորածների ընտանիքներ եւ հաշմանդամություն ձեռք բերած անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն հասցրել դիմել 2020 թ. 2  որոշումների շրջանակներում սոցիալական աջակցությունը ստանալու համար։ Ուստի՝ այս 2 որոշումներում փոփոխություններ ու լրացումներ արվեցին՝ պայմանավորված անհետ կորած քաղաքացիական անձանց, նաեւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ:

Այդ որոշումների շրջանակներում դիմումները ներկայացվում էին մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը (բացառությամբ անհետ կորածի ընտանիքի եւ անհետ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի, որի դեպքում դիմումը ներկայացվում էր մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 5-ը)։ Միաժամանակ՝ որոշումների շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածի կարգավիճակը հստակեցված անձի փոխարեն դիմում է ներկայացնում նրա ընտանիքի անդամը, ինչը հավելյալ թղթեր ներկայացնելու անհրաժեշտություն եւ լրացուցիչ դժվարություններ է առաջացնում հենց այդ որոշումների շրջանակներում սոցիալական աջացությունը ստանալու համար։ Առաջարկվեց լուծում։ Ըստ դրա՝ 1. քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների ընտանիքները եւ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կկարողանան որոշումներով սահմանված սոցիալական աջակցությունը ստանալու նպատակով դիմում ներկայացնել մինչեւ ապրիլի 15-ը, 2. աջակցության տրամադրման համար դիմում կարող է ներկայացնել նաեւ անհետ կորածի կարգավիճակը հստակեցված անձը, որը սույն կարգի իմաստով նույնպես համարվում է շահառու (ձեւակերպումը ԱՍՀՆ-ինն է – հեղ.)։

Սրա նպատակը, ըստ ԱՍՀ նախարարության, 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավումն է:

ԱՍՀ նախարարությունից տեղեկանում ենք, որ 2021 թ. վճարումներն իրականացվել են պետբյուջեի հաշվին։ Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 600 մլն դրամ, որից 87 շահառուի համար վճարվել է 354 մլն 700 հազար դրամ։ Պետական նույն գերատեսչությունը հայտնում է նաեւ, որ՝ 1. 14 գերեվարված/անհետ կորած անձանց ընտանիքներ ստացել են 300 հազար դրամ ամսական աջակցություն։ 3 ամսվա համար կպահանջվի 12 մլն 600 հազար դրամ։ 2. Կանխատեսվում է, որ դիմում կներկայացնեն 4 գերեվարված/անհետ կորած անձինք։ 16 ամսվա համար կպահանջվի 19 մլն 200 հազար դրամ։ 3. Ըստ Արցախի ՄԻՊ-ի տվյալների՝ օբյեկտիվ պատճառներով որոշումների շրջանակներում դիմում չեն ներկայացրել հաշմանդամություն ձեռք բերած 5 քաղաքացիական անձինք (15 մլն դրամ)։ 4. Կանխատեսվում է, որ դիմում կներկայացնեն 3 զոհի ընտանիքի անդամներ (15 մլն դրամ)։

Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 61 մլն 800 հազար դրամ։ Նախատեսվում է պահանջվող գումարը հատկացնել ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից։

Թեգեր: աջակցությունԿառավարությունպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Տեղեկատվական պատերազմ

Տեղեկատվական պատերազմ

Ուկրաինական ճգնաժամի գինը

Ուկրաինական ճգնաժամի գինը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist