Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Նրա սիրտը դողում էր Արցախի համար

Հունվարի 17, 2023
Սոցիում
Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
597
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իր բանաստեղծությունների պես փխրուն եւ գերզգայուն, մայրական քնքշանքով ու լիառատ սիրով էր տրոփում հայ քնարերգության լավագույն դեմքերից մեկի` Մարո Մարգարյանի սիրտը, որի անունը հոգեհարազատ է արցախցիներիս համար: Նրա նուրբ, անաղարտ եւ քնքուշ պոեզիային դեռ ծանոթ լինելով դպրոցական տարիներից, հետագայում ընթերցելով ու շատ սիրելով` իմ առջեւ ամեն անգամ գթառատ, բարեհամբույր մոր ազնվական կերպարն էր միշտ ուրվագծվում: Եվ, բնա-կանաբար, երբ ժամանակի հետ «տարիք առա», ավելի ուշադիր գտնվելով նրա ստեղծագործու-թյունների նկատմամբ, առիթ էի որոնում անձամբ հանդիպելու եւ որդիական իմ անկեղծ երախտի-քը հայտնելու բանաստեղծուհուն` լուսավոր տողերի համար: Եվ հարմար առիթը եկավ:

Արցախի գրողների պատվիրակության հետ Երեւան էինք ժամանել հայ գրողների հերթական հա-մագումարին մասնակցելու: Հերթով մոտենում, ողջագուրվում էինք մեր գրչընկերների հետ: Բոգ-դան Ջանյանին խնդրեցի ծանոթացնել Մարո Մարգարյանի հետ: Նա իրեն հատուկ հումորով մո-տեցավ հասակակից բանաստեղծուհուն, ում կողքին Սիլվա Կապուտիկյանն էր, եւ ժպտալով` դի-մեց նրան. «Մարո, ուրախացիր, քեզ սիրող մարդկանց թիվը մեկով էլ ավելացավ: Էս երիտասարդը Արցախից հատուկ եկել է քեզ տեսնելու»… Ես մոտեցա եւ խոնարհաբար բարեւեցի` համբուրելով նրանց ձեռքը: Սիլվա Կապուտիկյանը, որի հետ վաղուց էի բարեկամացել, զվարթացավ եւ կատակեց. «Երիտասարդ ժամանակ որտեղ էիր, որ հիմա ես ուզում Մարոյի հետ ծանոթանալ»: Բոլորս սրտաբուխ ծիծաղեցինք:

Բոգդան Ջանյանը տեղեկացրել էր, որ Արցախից եմ, եւ Մարո Մարգարյանը հարցուփորձ արեց, հետաքրքրվեց, թե ինչպես է ժողովրդի տրամադրությունը, կանայք ինչպիսի դերակատարություն ունեն շարժման մեջ եւ մարդկանց համախմբելու գործում: Եվ շատ ուրախացավ նրանց ձեռնար-կումներով: Ասաց, որ Հայաստանի գրողների, արվեստագետների խմբի հետ ինքն էլ որոշել է առա-ջիկայում Արցախ մեկնել, ծանոթանալ ակտիվիստների հետ, շրջել գյուղերում եւ հաղորդակցվել շարքային մարդկանց հետ, ունկնդրել նրանց:

Ապա նա ճամպրուկից իր նոր լույս տեսած գիրքը հանեց եւ մակագրեց. «Սիրելի բարեկամիս` Դա-վիթին, ում համար մայրական սերը գերագույն արժեք է, եւ որդիական պարտքի զգացումը մշ-տարթուն ուղեկցում է նրան: Թող ճանապարհն այդ բանուկ լինի եւ անխաթար: Մայրական օրհ-նությամբ` Մ. Մարգարյան»: Ուրախությամբ ընդունեցի նվերը եւ խոստացա մինչեւ տուն վերա-դառնալն անպայման ընթերցել: Բոգդան Ջանյանն ինձ հորդորեց, որ Երեւանում նոր լույս տեսած իմ «Հավատի ժամ» բանաստեղծությունների ժողովածուն էլ ես մակագրեմ, որի մասին գրախոսու-թյուն էր գրել «Գրական թերթում», ինչն արեցի սիրով եւ հարգանքով:

Հերթական հանդիպումը կայացավ Ստեփանակերտում: Այցի շրջանակում, մի խումբ գրողների, այդ թվում` Մարո Մարգարյանին հյուրընկալեցին Արցախի պետական համալսարանում, ուր դա-սախոսներն ու ուսանողները ջերմորեն ընդունեցին: Նրա նուրբ, քնարաշունչ պոեզիան բարձր գնահատեցին Վարդան Հակոբյանը, Սոկրատ Խանյանը, Ժաննա Բեգլարյանը, գրականության ամբիոնի դասախոսներ Անահիտ Աթայանը, Լենա Գրիգորյանը եւ այլք: Իմ խոսքում անդրադառ-նալով նրա կերպարին` ընդգծեցի, որ «Մարո Մարգարյանը ժամանակակից հայ պոեզիայում իր ու-րույն տեղն ունի եւ մեր հոգեւոր մայրն է»… Բանաստեղծուհին արտասվելու չափ հուզվել էր ջերմ, սրտառուչ ելույթներից: Եվ, որպես պատասխան, բարձրաձայնեց, թե շատ-շատ է սիրում Արցա-խը, եւ մայրական իր մի բուռ սիրտը դողում է յուրաքանչյուրի համար: Այս խոսքերը նա ասաց գի-տակցաբար` գուշակելով արցախահայությանը սպառնացող դաժան պատերազմը, որ հազարա-վոր զոհեր խլեց: Որբացան մանուկներ, այրիացան ջահել կանայք, եւ որդեկորույս մայրերի անափ վիշտն այդպես էլ չի սպիանում: Մոր սիրտը դա կիմանա…

Դահլիճից դուրս եկանք եւ համալսարանի մուտքի մոտ խմբովին լուսանկարվեցինք: Երբ պիտի Երեւան մեկնեին, եւ հրաժեշտ պիտի տայինք իրար, մեծ մայրն անփորձանք եւ խաղաղ օրեր մաղ-թեց ու հորդորեց «երբեք չզիջել դիրքերն ու պինդ մնալ»: Ասաց, որ շատ է կարոտելու եւ, ինչ որ լինի (հավանաբար, առողջական վիճակը նկատի ուներ), նորից է այցի գալու հարազատներին: Ցավոք, նա «դրժեց» խոստումը: Պատերազմի թեժ օրերին էր, երբ լսեցինք, որ կնքել է իր մահկանացուն, եւ չկարողացանք մասնակցել հուղարկավորմանը: Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել…

Թող լույս իջնի նրա գերեզմանին:

Թեգեր: Մարո Մարգարյան
Կիսվել2Tweet2Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Պետք է վախենալ այն խավարից ու մթությունից, որոնց համար չկա լապտեր

Հակարիի իմ սոսին

Հակարիի իմ սոսին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist