Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հնարավոր է` ձմեռային փուլի ժամկետները փոխվեն

Դիմորդները չեն կարողացել ՀՀ գալ ու մասնակցել ընդունելության քննություններին

Մարտի 7, 2023
Սոցիում
Հնարավոր է` ձմեռային փուլի ժամկետները փոխվեն
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
133
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում տարեսկզբին կայացած 2023 թ. բուհերի ընդունելության միասնական քննություններին Արցախից չի կարողացել մասնակցել 50 դիմորդ: Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով արցախցի դիմորդները զրկվել են Հայաստանում անցկացվող ընդունելության քննություններին մասնակցելու հնարավորությունից: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը. «Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի Հանրապետության գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հետ: Մենք արդեն ստացել ենք հանրակրթական ուսումնական հաստատություններից քննություններին դիմած 9-րդ դասարանցիների տվյալները: Ավարտական քննությունների հետ կապված խնդիր չենք ունենում, մենք ուղարկում ենք թեստերն Արցախ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը: Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը, եւ չի բացառվում, որ Արցախի դիմորդները եւս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, հնարավորություն տրվի նաեւ հանձնել հուլիսին»:

2023 թ. բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվում են 2 փուլով՝ ձմռանը եւ ամռանը: Նրանք, որոնք ձմռանը ցածր գնահատական են ստացել, գոհ չեն իրենց արդյունքներից, կարող են ամռանը կրկին հանձնել քննություն:

2023 թ. բուհերի ընդունելության միասնական քննությունների ձմեռային փուլին մասնակցելու համար հայտագրվել էր 6 հազար 856 դիմորդ: Նրանցից շատերը նաեւ երկու քննություն են հանձնել, ընդհանուր առմամբ, հաշվարկվել է 10 հազար 817 դիմորդ: Այս տարվա փոփոխությունների համաձայն,  իրենց արդյունքներից դժգոհ դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել նաեւ ամառային փուլին: Այս մասին նշեց Կարո Նասիբյանը` ավելացնելով, որ ձմեռային փուլում 6 հազարից ավելի հայտագրումը բավական լավ ցուցանիշ է: Դա խոսում է այն մասին, որ այս մոտեցումը հետաքրքրում է աշակերտներին: «Մեծ հաշվով այս տարբերակը՝ նկատի ունեմ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը, շատ շահեկան է աշակերտների համար: Ծանոթանում են կազմակերպական գործընթացներին, քննական մթնոլորտին: Եվ նրանց գնահատականները վճռորոշ չեն, այսինքն՝ կարող են քննություն հանձնել նաեւ ամռանը, եթե գնահատականները չեն գոհացնում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Անդրադառնալով քննական արդյունքներին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ մյուս առարկաների համեմատ ավելի բարձր միջին ցուցանիշ գրանցվել է «Հայոց պատմություն» առարկայից՝ 14.1 միավոր: Սովորաբար նշված առարկայից միջին ցուցանիշը ցածր է լինում: «Հայոց պատմություն» առարկային հաջորդում է «Կենսաբանություն»-ը՝ 13.1 միավոր, «Անգլերեն»-ը՝ 12.9, «Հայոց լեզու»-ն՝ 10.8 միավոր: «Մենք սպասում էինք, որ գնահատականներ ավելի ցածր կլինեն՝ նախորդ տարվա հունիսին անցկացված քննությունների համեմատ: Աշակերտների մեծ մասը դեռ չէր ավարտել այդ դասընթացը, ծրագրային նյութը եւ չէր կարողացել ավելի բարձր գնահատական ստանալ»,- ասաց Կարո Նասիբյանը:

Ձմեռային քննական փուլը մի խումբ դիմորդների համար, պարզվում է, փորձաշրջան էր հուշաղթղթից կամ տեխնիկական այլ միջոցներից օգտվելու հնարավորությունը ստուգելու համար: Քննական գործընթացին հետեւողները 30-ից ավելի դիմորդի մոտ հայտնաբերել են հեռախոսներ. «Որոշներն ուզում էին փորձել, հասկանալ, թե ինչպես կարող են քննության ժամանակ օգտվել հեռախոսներից, տեխնիկական այլ միջոցներից: Երբ հեռախոսները հայտանբերում էինք, ոչ ոք չէր ասում, դե լավ, թույլ տվեք շարունակեմ քննությունը, ինքնուրույն գրեմ: Առանց որեւէ խոսք ասելու՝ դուրս էին գալիս: Դա նշանակում է, որ իրենք պատրաստ չէին»:

Ձմռանը ընդունելության քննություններն անցկացնելը փոքր-ինչ դժվարություններ է առաջացրել կազմակերպական հարցերի հետ կապված: Հատկապես դժվարություններ են եղել դպրոցների դահլիճները ջեռուցելու հարցում: Դա հաշվի առնելով՝ քննարկումներ են անցկացվում ժամկետների փոփոխության հետ կապված: Հնարավոր է հաջորդ անգամ քննությունները անցկացվեն ոչ թե հունվարին, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Թեգեր: ԴիմորդԿԳՄՍ նախարարությունկրթությունՀՀ ԿԳՄՍ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Պատանի երկրապահների հուսադրող քայլերը

Պատանի երկրապահների հուսադրող քայլերը

«Իմ կողքինը ես եմ»

«Իմ կողքինը ես եմ»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist