Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գործատուն պետական աջակցություն կստանա

Եթե աշխատանքի ընդունի հաշմանդամություն ունեցող անձանց

Մարտի 23, 2023
Սոցիում
Գործատուն պետական աջակցություն կստանա
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
49
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պետությունը կաջակցի բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամներին։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։

Ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն համարվում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին  3 ամսում անընդմեջ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Ընդ որում՝ միջոցառման շրջանակներում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, ովքեր վերջին 3 ամսում հարկ վճարող աշխատող չեն եղել, նաեւ վերջին 6 ամսում տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել։ 

Ինչքա՞ն են գործատուին տրվող աջակցության չափերը։ Ըստ ԱՍՀ նախարարության՝ այդ չափերը տարբեր են՝ կախված աշխատանքի ընդունվողի տարիքից, երեխաներ կամ հաշմանդամություն ունենալու հանգամանքից։ Ըստ այդմ՝

1. Այն գործատուները, ովքեր առնվազն մեկ տարով աշխատանքի կընդունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամ։ Այս դեպքում գործատուին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի նաեւ առավելագույնը 500 հազար դրամ միանվագ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող անձի համար «աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ ապահովելու համար»։

2. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 16-29 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուներին 3 ամիս շարունակ կտրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 15 հազար դրամի չափով։

3. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին 6 ամիս շարունակ կտրամադրվի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 հազար դրամ։ Գործատուին աջակցությունը կշարունակվի տրամադրել եւս 3 ամիս մեկ պայմանով. եթե աշխատանքի ընդունի կնոջ, ով ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամ է, 30-45 տարեկան է եւ խնամում է մինչեւ 5 տարեկան երեխա։

4. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 46-62 տարեկան գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում` գործատուին 9 ամիս կտրամադրվի աջակցություն՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 50 տոկոսի, բայց ոչ ավելի, քան ամսական 20 հազար դրամի չափով։

5. Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու դեպքում՝ գործատուին աջակցություն կտրվի 6 ամիս ժամկետով՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 21 հազար դրամ։

Բոլոր այն գործատուները, որոնք ցանկանում են օգտվել ծրագրից, պետք է դիմեն միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Աջակցությունը կտրամադրվի աշխատանքային հարաբերությունները պահպանելու դեպքում՝ յուրաքանչյուրի  համար նախապես սահմանված ժամկետը (օրինակ՝ 3 ամիս, 6 ամիս, 1 տարի) լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրում:

Թեգեր: Կառավարությունհաշվանդամներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023
Առաջնագծում-4

Առաջնագծում-4

Մայիսի 25, 2023

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Երբ սխրանքն ընկալվում է իբրեւ լեգենդ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Համատեղ պատասխան Մոսկվայից

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ամենաընթերցվածը

  • Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Միացյալ եւ անկախ Հայաստանի ձգտումով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist