Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Կեցության՝ բնակարանի խնդիր

Ապրիլի 1, 2023
Սոցիում
Կեցության՝ բնակարանի խնդիր
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
384
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թշնամու տիրապետության տակ անցավ նաեւ Քաշաթաղի ողջ շրջանը, եւ մոտ 3000 ընտանիք ստիպված տեղափոխվեց ՀՀ մարզեր, Երեւան, Արցախի այլ շրջաններ: Տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հատկացվել են հավաստագրեր՝ յուրաքանչյուրը 10 միլիոն դրամի չափով: Սակայն հատկացման պայմանները, նաեւ դրամի չափը հնարավորություն գրեթե չեն տալիս, որ ձեռք բերվի բնակարան, այն դեպքում, երբ նույն ընտանիքների մեծ մասն արդեն 30 ամիս տարբեր վայրերում ապրում է վարձով, մի փոքր մասը՝ բարեկամ-հարազատների տներում, կան նաեւ ընտանիքներ, որ բնակվում են պետական կամ անհատական տարածքներում եւ այլ պայմաններում: Պետության կողմից հատկացված հավաստագիրն ունի ժամկետ՝ 1 տարվա ընթացքում պետք է օգտագործվի: Սակայն, ինչպես նշեցինք, պայմանները մտահոգիչ են, չեն համապատասխանում շահառուների շահերին: Ծրագրով նախատեսած է նաեւ շահագրգռել, որ տուն-բնակարան գնվի մարզերում, այդ պատճառով Երեւանում տուն գնելու համար տրամադրվում է 2 մլն-ով պակաս, իսկ սահմանամերձ տարածքներում գումարն ավելացվելու է: Արդեն կես տարի անցել է, եւ շահառուների ընդամենը 10 տոկոսը, հնարավոր է՝ մի փոքր ավելին են կարողացել բնակարան-տուն գնել: Հիմնականում օգտագործվել է 2 հավաստագիր՝ 20 մլն դրամ, երբ հարազատները միավորվել են: Որոշները, բացի հավաստագրի գումարից, ավելի գումար են ներդրել՝ հիփոթեքային կամ այլ կարգի վարկ վերցնելով… Կան ընտանիքներ, որ ցանկանում են հողատարածք գնել եւ այդ հողի վրա կառուցել իրենց տունը, սակայն ծրագրով հող չի կարելի գնել: Կա շինարարություն իրականացնելու հնարավորություն, սակայն միայն հող ունենալու դեպքում: Այս պատճառով էր, որ մարտի 30-ին քաշաթաղցիները հերթական անգամ հավաքվել էին ՀՀ կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում կառավարության ղեկավարների հետ: Նախօրոք կառավարություն է ներկայացվել նամակ, որում նշված են, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ընթացքում տեղեկացվեց՝ հարցը կքննարկվի մեկ շաբաթվա ընթացքում, եւ կլինի հանդիպում շահառուների ներկայացուցիչների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմի ղեկավարի հետ: Խմբի մեջ այս անգամ ներգրավվելու է ներկայացուցիչ նաեւ Քարվաճառից: Կառավարության շենքի դիմաց հավաքված քաշաթաղցիները, ովքեր փորձել են օգտվել հատկացված հավաստագրերով տուն ձեռք բերելու հնարավորությունից, տեղեկացրին, հանդիպել են լուրջ խնդիրների. նախ՝ բանկերի կողմից, որոնք պետք է հատկացնեն վարկ՝ տուն-բնակարան գնելու համար: Առավել խոցելի պայմաններում են հայտնվել վարկային ոչ լավ պատմություն ունեցողները, 53 տարեկանից բարձր անձինք: Բացի այդ, վաճառվող տուն-բնակարանը գնահատվում է բանկի ներկայացուցիչների կողմից եւ հիմնականում՝ գնից ցածր: Բոլորն էլ նշեցին՝ եթե բանկի վարկը մարվելու է կառավարության կողմից, ինչո՞ւ են բանկերը վարկ տրամադրում կամ չեն տրամադրում՝ հաշվի առնելով շահառուի վարկային պատմությունը, տարիքը եւ այլ պայմաններ: Նշեմ նաեւ՝ վերջին շրջանում ՀՀ մարզերում գրեթե կրկնակի թանկացել է անշարժ գույքը: Բացի այդ, որոշ վաճառողներ էլ, երբ տեղեկանում են, որ հավաստագրով է լինելու առքուվաճառքը, որ հնարավոր է՝ որոշ ժամանակ ձգձգվի՝ կապված թղթավարության հետ, հրաժարվում են գործարք կնքելուց:

Հուսանք՝ տեղահանվածներին օժանդակող որեւէ նոր որոշում կլինի ՀՀ կառավարության կողմից:

Թեգեր: ԱրցախբնակարանՄհեր Գրիգորյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Կարլ ՅԱՍՊԵՐՍ. «Նիցշեն հասուն մարդկանց ընթերցելիքն է»

Գնահատանք

Մշտարթուն… հրաբուխ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist