Մայրաքաղաքի սրտում հայոց վրիժառության ասպետների՝ «Նեմեսիս» աղբյուր-հուշակոթողի հառնեցումից անմիջապես հետո Ադրբեջան կոչված հուդայածին երկրի նորօրյա թալեաթները աղմուկ-աղաղակ բարձրացրին՝ տեսեք, տեսեք, հայերը մեծարում են իրենց ահաբեկիչներին… Այդ վայնասունին միացան նաեւ նրանց թուրք եղբայրները: Իսկ այս ողորմելիները արդյոք ծանո՞թ չեն 1915-ին իրենց արյունակից բորենիների գործած նախճիրին Արեւմտյան Հայաստանում, ապա՝ հայաշեն Բաքվում, հայաշունչ Շուշիում, Գանձակում, Սումգայիթում, այլուր… Մի՞թե սրանց ուղեղները սեւ արյամբ այնքան է մթագնած, որ անզոր են զանազանել արդարամիտ ու սխրալի վրիժառությունը իրենց բնորոշ գազանությունից, որի եղկելի օրինակներից մեկն էլ ազերի գիշատիչ Ռամիլ Սաֆարով կոչված կինարմատի ստորագույն արարքն էր՝ սպանել խաղաղ քնով քնած հայ սպային ու այդ քստմնելի արարքի համար մեծարվել որպես ազգային հերոս:
Մի՞թե սա չէ ձեր ցեղային կոդը, ողորմելիներ: Մի՞թե ձեր ձեռամբ չէին ութսունամյա հայ ծերունու եւ մամիկի, գարունհասակ բուժքույր հայուհու հոշոտումը, հայ գերիների խոշտանգումն ու նախամարդուն բնորոշ հարյուրավոր այլ օրինակներ: Եվ մի՞թե նույնը չեք անում այսօր հազարամյակներով սեփական բնօրրանում ապրած, ապրող եւ արարող արցախահայության հետ: Նույն արնախումն եք, ինչ Հայոց եղեռնի տարիներին եւ դրանից շատ ու շատ առաջ: Հենց ձեր քարանձավային գազանակերպ պատկերն է բառաքանդակել Ամենայն հայոց բանաստեղծը անցյալ դարասկզբին: Հենց ձե՛ր, ո՜վ ոռնացողներ.
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան…
Գալով հայոց արժանապատվության ու պատվի նեմեսիսյան աստվածներին, որոնց անուններից անգամ դուք սարսափում եք շան նման, ապա իմացեք՝ նրանք սատկացրել են մարդակերների, որոնց հանդեպ 1919 թ. մահվան վճիռ էր կայացրել այն օրերի թուրքական պետությունն ինքը, սակայն դավադրաբար ու աղվեսավարի նրանց «փախցրել» էր գերմանիաներ ու չգիտես էլ ուր՝ հուսալով, որ այդ կերպ՝ կերպարանափոխված ու անվանափոխ անձնագրերով, կկարողանան խուսափել շանսատակվելուց: Բայց Բելին շանթահարած նետի նորօրյա սլացքն անվրեպ էր: Ու այդ սլացքը երբեւէ չի կասեցվելու, քանի դեռ արնոտ են ձեր թաթանման ձեռքերն ու երախը: Ի դեպ, այն էլ իմացեք, որ նույն՝ «Նեմեսիս» հուշակոթողի սալաքարերի վրա ազատ տեղեր են թողնված… Անխուսափելիորեն գալու է ժամանակը, երբ հայ ոսկեձեռիկ ճարտարապետները դրանք կզարդարեն խնկելի նոր անուններով, այն ասպետների, որոնք կգործեն հանուն հայոց ողնաշարի արժանապատվության…
…«Նեմեսիս» հուշակոթողի հառնեցումը մեր ժողովրդի հոգու պարտքն էր փառավոր իր զավակների հանդեպ: Մռայլ ու տագնապալի այս օրերում երանություն էր տեսնել այդքան կենսախինդ ու ոգեղենացած բազմություն՝ ուսանողներ, տարեց այրեր ու կանայք, մտավորականներ, արվեստագետներ: Մթնոլորտը շնչում էր Արցախյան շարժման օրերի խանդավառությամբ: Պատեհ էր առիթը զրուցելու մեր գրչեղբայրներից մի քանիսի, նաեւ ԱՍԱԼԱ-ի ասպետներից մեկի՝ Վազգեն Սիսլյանի հետ, լսել նրանց խոսքը օրվա խորհրդի առնչությամբ:
Սամվել Մուրադյան, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր.- Սա խոշոր իրադարձություն է համայն հայության կյանքում: Մինչ այս, տարբեր վայրերում ունեինք «Նեմեսիսի» տղաների ցաքուցրիվ մեկ-երկու հուշարձան: Այժմ Երեւանի կենտրոնում, Եղիշե Չարենցի հուշարձանի հարեւանությամբ վեր է խոյանում վրիժառության մարմնացումների՝ համայն մարդկության թշնամիներ Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, Բեհաէդդին Շաքիրին եւ մյուս համաշխարհային դահիճներին ասպետորեն սատկացրած իրական հայ հերոսների համատեղ, միացյալ արձան, որը սերունդները պիտի երկրպագեն, որովհետեւ հայության վրիժառությունը մեր ողբերգության պես անսպառ է… Որովհետեւ նոր սերունդները պիտի դաստիարակվեն հենց այս վրիժառուների սխրանքներով, կամքով եւ հայրենիքին, մեր ժողովրդի պատմության ու զոհերի հիշատակի գաղափարներով: Եվ այդ ճանապարհին չպիտի ոչինչ խնայեն՝ եթե պետք է, պիտի թշնամուն սատկացնեն: Եթե պետք է, իրենք պիտի զոհվեն մեր հայրենիքի, մեր ժողովրդի արժանապատվությունն ու պատիվը բարձր պահելու առաքելությամբ:
ԱՍԱԼԱ-ի ասպետներից մեկի՝ Վազգեն Սիսլյանի հետ զրուցելիս, ակնարկեցի, որ «Նեմեսիսը» նաեւ իր եւ զինակից իր արիասիրտ ընկերների՝ Գուրգեն Յանիկյանի եւ իր «բալեքի» հուշարձանն է: Երեւանաբնակ վրիժառուն արձագանքեց. «Երեւի այդպես է… Իսկ շքեղ այս հուշակոթողի խորհուրդներից առաջինն այն է, որ մենք, ի հեճուկս մեր մահը երազող ոսոխի՝ վերածնվեցինք ու կանք: Երկրորդը՝ արդարացի է ու մեր ժողովրդի համար՝ ոգեշնչող: Ես ուրախ եմ ու երջանիկ, որ այդ ասպետների գործը շարունակողներից մեկը եղա: Այս արձանը դեռ իրենը կասի՝ հորդորելով, որ եկող սերունդները տասնամյակներ չսպասեն, շարունակեն պայքարը, մինչեւ հաղթենք… Այսօր ծանր է Արցախի վիճակը, բայց մենք չպիտի հուսաբեկվենք, պիտի ամեն ինչ անենք հանուն Արցախի, որի հայկական մնալուն ես կասկած անգամ չունեմ: Ինչ էլ որ ցանկանա անել Ադրբեջանը, ինչքան էլ այստեղ խաղաղության մասին հեքիաթներ պատմեն, միեւնույն է, խաղաղության հասնելու համար պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի…»:
Դավիթ Գասպարյան, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր.- Հուշարձանի տեղադրումը մեր ժողովրդի հոգու պարտքն էր արիասիրտ իր զավակներին: Նկատել եք՝ կոթողի վերեւում, ջահի պես, կան տեղեր, որտեղ նոր անուններ պետք է գրվեն: Այսինքն՝ մեր ժողովուրդը հերոսանալու տեղ ունի եւ ունակ է հերոսներ ծնելու… Ծանր ժամանակներ ենք ապրում՝ երեկ ապրիլի 24, այսօր՝ արժանապատվության հուշարձանի բացում, իսկ ինչ է կատարվում մեր երկրի, մեր հայրենիքի հետ, Արցախում՝ այս բոլորը մի շղթայի մեջ են, եւ մենք պիտի կարողանանք «ուժեղից ուժեղը կա»-ի պայմաններում դիմակայել, զարկ տալ մեր դիվանագիտությանը, դիվանագիտություն, որ մեզ տարավ պարտության… Էլ չեմ ասում, որ թուլացել է մեր հայրենասիրության ու հպարտ հայի ոգին: Մենք ձեր թերթում խոսել ենք դասագրքերի մասին. եթե դրանցում պիտի վերացնենք հայրենասիրության թեմաները, եթե մեր երեխաներին պիտի սորոսական ու համաշխարհայնացման դաստիարակություն տանք, ապա վաղը շատ վատ է լինելու, վաղը հերոսներ չենք ունենալու…Հույժ կարեւորում եմ «Նեմեսիսի»՝ մեր արժանապատվության խորհրդանիշի բացումը: Մնում է, որ կարողանանք կառուցել մեր երկիրը, պահենք հայի մեր տեսակը, մեր մշակույթը եւ աշխարհին ներկայանանք մեր արժեքային համակարգով: Մաղթում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի էս դժվար աշխարհում եւ գտնի ելքը ծանր վիճակից դուրս գալու: Ուստի չմոռանանք Չարենցի մարգարեությունը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». սա շատ պարզ, հստակ ձեւակերպում է բոլոր ժամանակների համար…
Կարո Վարդանյան, գրող.- Շատերը պիտի տարակուսեն, թե ինչպես է հնարավոր համատարած նահանջի, զիջումների, հետքայլի այս օրերին նման կոթող կանգնեցնել մայրաքաղաքի սրտում: Շատ խորհուրդներ ունի այն: Անունները, որ դաջված են կոթողին՝ շուրջ երկու տասնյակ, եւ չգրված էլի անուններ, ովքեր օժանդակել են գործողություններին: Ափսոս, որ խորապես տեղեկացված չենք նրանց մասին. միայն մի քանի առանցքային դեմքեր՝ այն էլ բուն գործողությունների առիթներով: Հապա ուսումնասիրենք՝ ամեն մեկը մի լեգենդ է, մի պատմություն: Չէ՞ որ գործողություն ասվածը միայն վերջին ակտն է, մինչդեռ շաբաթներ ու ամիսներ շարունակ թիրախներին հետեւել, գտնել, տեղեկանալ նրանց սովորույթներին, ելումուտին՝ երբ է դուրս գալիս, ուր է գնում, որպեսզի նախաձեռնությունը լիարժեք լինի: Եվ եղավ: Արդյունքը՝ պատկերացրեք հետեղեռնյան ժամանակաշրջանը՝ թեւաթափ, թեւաբեկոր, աշխարհացրիվ ժողովուրդ, որ դեռ չէր էլ հասցրել համայնքներ ձեւավորել: Այսինքն՝ մեր ազգային դեմքը, կերպարանքը լիովին անհետանալու վրա էր, վերանալու՝ որպես ազգ: Եվ «Նեմեսիս» գործողությունը՝ իր դրվագներով, պարզապես վերարթնացրեց հային, նրա հպարտությունը, արժանապատվությունը, գաղափարը, որ մենք էլ կարող ենք պահանջատեր լինել, բայց ոչ թե արցունքով, լալով, այլ՝ զենքով, բիրտ ուժով: Միայն ցավում եմ, որ այս արծիվները իրենց թռիչքի պահին, իրենց խոյանքի պահին, երբ արդեն ահռելի փորձ էին կուտակել, մասնագիտացել այդ խիստ վտանգավոր գործում՝ կասեցվեցին: Կասեցվեցին էն էլ ո՞ւմ պահանջով՝ մեր ոխերիմ թշնամու: Այնուամենայնիվ, ինչ որ հասցրին անել այս տղաները, մեր արժանապատվությունն է ու մեր պատիվը: Եվ լավ է ընտրված կոթողի տեղը՝ ուսանողական շրջանում, երբ ամեն օր այստեղով անցնելիս պիտի հետաքրքրվեն հերոսներով: Սողոմոն Թեհլերյանին ամենքը գիտեն, բայց Հրաչ Փափազյան կա՝ շատերին ոչինչ չասող անուն, մինչդեռ՝ երիտասարդ, ով կարողացավ շահել Թալեաթի ընտանիքի վստահությունը, թուրքերենի եւ թուրքի հոգեբանության իր հիանալի իմացությամբ «դառնալ» նրանց ընտանիքի անդամը եւ ամեն օր, գիշեր, ցերեկ լսել զարհուրելի պատմություններ այդ հրեշավոր հարկի տակ, որտեղ ելումուտ անողների խոսակցության հիմնական թեման հայերի սպանություններն էին, սպանությունների ձեւերն ու եղանակները: Եվ նա հարկադրված էր այդ ամենը լսել հենց կատարողներից: Ոչ միայն լսել, այլեւ ձեւացնել, որ հավանություն է տալիս, ժպտալ…Հետեւանքն այն եղավ, որ ամիսների ընթացքում այս նվիրյալ երիտասարդը քայքայվեց եւ հոգեպես, եւ ֆիզիկապես: Փոխարենը՝ այդ թանկ տեղեկատվությունը հասցնում էր իր զինակից ընկերներին, որպեսզի կատարվելիք գործողությունը անթերի լինի: Ես Հրաչի մասին խոսեցի, բայց այդ տղաներից յուրաքանչյուրի անվան տակ մի այսպիսի լեգենդ կա ու մի պատմություն: Փառք Աստծո, որ նրանց մի մասը թողել են իրենց հուշերն առանձին հատորներով, եւ դրանք մեզ հասանելի են: Փառք, որ այս պատմության որոշակի դրվագներ թատերախաղի ու ֆիլմի վերածվեցին, բեմ ու էկրան բարձրացան: Միայն թե ափսոս, որ էս տեսակ տղաների համար ժամանակներն այնքան էլ նպաստավոր չեն՝ որքան էլ որ մենք կարոտ ենք հենց նմանների…
Այդուհանդերձ, վստահ ենք, որ «Նեմեսիսի» նոր նվիրյալներ ենք ունենալու, եւ շքեղ այս կոթողի մաքուր թողնված էջերին նոր Թեհլերյանների, Շիրակյանների, Գեւորգյանների անուններ են անմահանալու: Հայակեր ենիչերին թող սա լավ իմանա…