Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Գիշատիչներ սանձահարող հայորդին

Մայիսի 4, 2023
Սոցիում
Գիշատիչներ սանձահարող հայորդին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
191
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2006 թվականին կրկեսային հերթական ներկայացումը կարող էր ավարտվել ողբերգությամբ. վերահսկողությունից դուրս եկած սարսափազդու վագրը հարձակվում է Արթուր Բաղդասարովի վրա, բազմաթիվ վնասվածքներ հասցնում երիտասարդ կենդանավարժին: Բարեբախտաբար, նրա փորձառու եւ գիշատիչներին սանձահարող անվանի հորը հաջողվում է ձայնային հրազենից արձակված կրակոցներով ստիպել հոշոտման բնազդն արթնացրած գազանին՝ բաց թողնել իր զոհին: Բժիշկներից մեծ ջանքեր են պահանջվում՝ փրկելու Արթուրի կյանքը…

Իսկ ո՞վ էր նրա հայրը. Միխայիլ Բաղդասարով՝ ռուսական կրկեսի դերասան, գիշատիչ կենդանիներ վարժեցնող, կրկեսային բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող, «Սասունցի Դավիթ»-«Վագրեր-շոու» կրկեսային համարների ստեղծող եւ ղեկավար, Հայկական ԽՍՀ վաստակավոր եւ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավար՝ ծնված Բակուրակերտ՝ Բաքու քաղաքում: Վաղ մանկության երազանքն էր դառնալ կենդանիներ վարժեցնող, ավելի մոտիկից շփվել իր համար այնքան սիրելի բնության անլեզու այդ արարածների հետ, սովորեցնել, վարժեցնել ու իր կամքին ենթարկել նրանց: Եվ տակավին տասնվեց տարեկանում ոտք է դնում այն կրկես, որտեղ աշխատում էին խորհրդային անծայրածիր երկրով մեկ ճանաչված կենդանի վարժեցնողներ Մարգարիտա Նազարովան եւ Կոնստանտին Կոնստանտինովսկին: Վտանգավոր գիշատիչների հետ վարվեցողության մեջ ցուցաբերած խիզախությունն ու յուրօրինակ տաղանդը երաշխիք ու նախապայման են դառնում, որպեսզի Մարգարիտա Նազարովնան հայազգի սկսնակին ընդգրկի իր խմբում եւ շուրջ տասը տարի աշխատի նրա հետ:

Անցնելու էին փորձառության տարիները:  Բաղդասարովն այնքան էր հմտանալու նախընտրած մասնագիտության մեջ, որ սկսած 1973-ից հանդես էր գալու ինքնուրույն ծրագրով: Առաջին աղմկալի հաջողությունը գրանցելու էր 1979 թվականին՝ ներկայացնելով  կրկեսային իր նոր համարը՝ «Սասունցի Դավիթ» հոգեհարազատ անվանումով: Համարում հանճարեղ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության ներքո կրկեսային հրապարակ է բերում առյուծներին, վագրերին, հովազներին, յագուարներին, ընձառյուծներին եւ պումաներին: Մինչ այդ չեղած, չտեսնված ներկայացում, երբ ամենատարբեր «բնավորության» բազմաթիվ ու խայտաբղետ գույներով գիշատիչներ համերաշխորեն ասպարեզ են մտնում՝ ենթարկվելով վարժեցնողի կախարդական հրահանգներին: Գազանների «խաղը» ցնցող էր, աներեւակայելի, բայց՝ իրական: Կրկեսի բազմահազար սիրահարները նույն հիացումն էին ապրելու 1991-ի հոկտեմբերին Միխայիլ Բաղդասարովի ներկայացրած «Վագրեր-շոու» զարմանահրաշ համարը դիտելուց հետո՝ 18 ուսսուրիական վագրեր՝ հլու-հնազանդ կատարածուներ մարդկային մտահղացումների ու հզոր կամքի: Այս ծրագրում գլխավոր վարժեցնողի օգնականի դերում հանդես է գալիս Միխայիլի դուստրը՝ Կարինա Բաղդասարովան: 1994-ից «Վագրեր-շոու» համարում ընդգրկվում է նաեւ Արթուրը՝ համբավավոր կենդանավարժի որդին: Հենց այս շոուի ներկայացման ժամանակ է, որ վերահսկողությունից ձերբազատված ահռելի կատվազգին՝ ուսսուրական վագրը, կատաղորեն հարձակվում եւ տապալում է կրտսեր Բաղդասարովին, որի կյանքն ու ձեռքը փրկվում է՝ նախ շնորհիվ հոր անմիջական միջամտության, ապա՝ բժիշկների:

Գազաններ վարժեցնող կրկեսային հանրահայ դերասանը կյանքին հրաժեշտ տվեց երկու տարի առաջ: Ռուսական կրկեսը զրկվեց մեծ վարժեցնողից, իսկ նրա տաղանդավոր զավակները շարունակում են քայլել հայրական ոտնահետքերով… Կհասնե՞ն նրանք հայրական փառքին. ժամանակը ցույց կտա…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT. Կարլ ՓՈՓԵՐ

IPSE DIXIT. Կարլ ՓՈՓԵՐ

«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին…»

«Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist