Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 10, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Խմբագրական. Լիզպոնն Ու Տարածքներու Վերականգնման Հրամայականը

Հուլիսի 24, 2021
Սփյուռք
Խմբագրական. Լիզպոնն Ու Տարածքներու Վերականգնման Հրամայականը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
60
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լիզպոնի խոյանքին ամբողջ խորհուրդը, իմաստն ու նպատակը պատմական իրաւունքներու վերականգնման սկզբունքին կը վերաբերէր: Գործողութիւնը իրականացուցած իւրաքանչիւր հերոս իր պատգամին մէջ առանցքային նշանակութեամբ կ՛անդրադառնար հայկական հողերու ազատագրման հրամայականին:

Յեղափոխական աւանդներու վերադարձի վարքագիծով բնութագրուող այս ինքնազոհութիւնը կը քանդէր արդէն իսկ ճարճատուած լռութեան պատը եւ միջազգային հնչեղութիւն կ՛ապահովէր Հայոց ցեղասպանութեան ճանաչման անտեղիտալի պահանջատիրութեան:

Արագ ուսումնասիրութիւն մը կրնայ ընդգծել, որ յետլիզպոնեան ժամանակահատուածը ինչպէ՛ս յատկանշուեցաւ տեղեկատուական, քաղաքական, պետական եւ միջազգային մակարդակներու վրայ Ցեղասպանութեան ճանաչման արծարծումով:

Հայրենիքի վերանկախացումը ազդանշող հռչակագիրին կը ներառուէր լիզպոնեան աւանդը` համայն հայութեան ազգային իղձերու նկատառումն ու պատմական իրաւունքներու վերականգնումի գաղափարը:

Լիզպոնեան պատգամը կ՛ամրագրուէր Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Համահայկական հռչակագիրին մէջ` Սեւրի եւ Իրաւարար վճիռի ուղենշային հանգամանքի շեշտադրումով:

Լիզպոնեան ուղերձներու պետական որդեգրումի նախադրեալներ էին այս բոլորը, որոնք կը համալրուէին իւրաքանչիւր ապրիլ 24-ի բարձրագոյն մակարդակներէ հնչած, հայրենազրկման միտքը բանաձեւող պաշտօնական յայտարարութիւններով:

Այս բոլորը կ՛ուրուագծէին այն բոլոր իրաւադրոյթները, որոնք ըստ էութեան իբրեւ կոչ ու գաղափար գոյութիւն ունէին Լիզպոնի հերոսներու պատգամներուն մէջ եւ որոնք կը լսուէին Լիզպոնի թրքական դեսպանատան մէջ որոտացած պայթումներու արձագանգներուն մէջ:

Լիզպոնի պայքարը տեղափոխուած էր այնուհետեւ արցախեան մարտադաշտ եւ հայ-ազրպէյճանական շփման գիծեր: Առընթեր` Հայաստանի Հանրապետութիւն-Ազրպէյճան պետական սահման: Այնուհետեւ Սիւնիք, տաւուշեան շրջաններ եւ Երասխ:

Կը շարունակուէին տարածքային խնդիրները: Եւ եթէ 44-օրեայ պատերազմի նախորդող տարիներուն իբրեւ ազգ կը պատրաստուէինք մեր հայեացքները ուղղելու դէպի Արեւմտահայաստան, դէպի պատմական իրաւունքներու վերականգնում, պատերազմէն ետք արդէն նոր կորուստները վերականգնելու կամ նոր կորուստներ չտալու պայքարն է, որ կը մղուի:

Հիմա լիզպոնեան արձագանգները կը շեշտեն Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնման եւ Հայաստանի Հանրապետութեան սահմանները անառիկ պահելու հրամայականը:

Տարածքներու վերականգնման համար ամէն ինչ զոհելու  անտեղիտալիութիւնը Լիզպոնէն Արցախ ջնջեց ամէն տեսակի տարբերութիւն, երբ հայկական դիրքերը թշնամիին չյանձնելու համար իրենք զիրենք պայթեցուցին նաեւ հայոց բանակի զինուորները:

Հայոց տարածքային իրաւունքներու պահպանման եւ վերականգնման համար այս պայքարը տակաւին ճամբայ ունի կտրելիք: Լիզպոնեան դասը ամէն բանէ առաջ այդ իրաւունքներու վերականգնման հրամայականն է: Տարածքներու աշխարհագրութիւնը ընդարձակ է: Արցախէն Նախիջեւան, մինչեւ Արեւմտահայաստան: Բոլորն ալ ներառուած են Լիզպոնի տարածքային աշխարհագրութեան մէջ:

Իսկ գործողութեան բնոյթն ու անձնուիրութեան գերագոյն օրինակը կը համոզեն, որ պիտի նուաճուի այդ աշխարհագրութիւնը:

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Արցախում կիրառված «Բայրաքթարները» պարունակել են բազմաթիվ օտարերկրյա ընկերությունների տեխնոլոգիաներ

Արցախում կիրառված «Բայրաքթարները» պարունակել են բազմաթիվ օտարերկրյա ընկերությունների տեխնոլոգիաներ

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    100 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Գերեվարված Շուշիում վանդալիզմը շարունակվում է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Առաջն Աստված

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist