Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Դեպի գիտելիքի եւ կրթության սկզբնաղբյուր

Նոյեմբերի 2, 2022
Սփյուռք
Դեպի գիտելիքի եւ կրթության սկզբնաղբյուր
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
477
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացած հայ-իսպանական բարեկամությանը նվիրված միջոցառումից հետո, որին հրավիրված էր նախաձեռնության համահեղինակ, Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, մայրաքաղաքի երկու դպրոցների տնօրինություններ հրավիրել էին իսպանահայ հասարակական գործչին իրենց կրթօջախներ։ Հրավերներ, որոնք Ա. Ղուկասյանը մեծ սիրով էր ընդունել։

Առաջին այցելությունը կատարվեց Երեւանի թիվ 159 ավագ դպրոց, որի աշակերտների եւ ուսուցիչների հետ արդեն իսկ հանդիպել էր նախորդ ուսումնական տարում, երբ դպրոցի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուի առցանց շնորհանդեսը։ Երկուստեք տպավորված լինելով միջոցառումից` հանդիպման մասնակիցները խոստացան շուտով նաեւ կենդանի հանդիպում կազմակերպել, որն էլ շատ սպասեցնել չտվեց։ Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, ՄԿԱԳ-ի տնօրենի տեղակալ, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Խաչատրյանի գլխավորությամբ, նախ այցելեցին գրադարան՝ մասնակցելու վերոհիշյալ միջոցառմանը, ապա ընդունեցին իսպանաբնակ հայ գրողին արդեն դպրոցում։

Հանդիպման ընթացքում աշակերտները սիրով ընթերցեցին հեղինակի՝ իրենց կողմից ընտրված ստեղծագործություններ, հարցեր ուղղեցին բանաստեղծ-գործչին՝ արդյունքում բացահայտելով նրա հայրենասեր եւ ազգանվեր կերպարը։ Իսկ Ա. Ղուկասյանն աշակերտներին պատգամեց ոչ մի պարագայում չլքել հայրենիքը, ապրել ու գործել մայր հողում՝ հույս հայտնելով, որ մի օր ինքն էլ կվերադառնա եւ կմիանա նրանց։ Հանդիպման վերջում դպրոցի տնօրեն Զարինե Ղազարյանը բանաստեղծին գրքեր նվիրեց` Վալենսիայի հայկական գրադարանի համար։

Հաջորդ հանդիպումը Երեւանի թիվ 163 դպրոցում էր, որտեղ նույնպես նախկինում հանդիպում տեղի էր ունեցել իսպանաբնակ հեղինակի հետ` վերջինիս գրքի շնորհանդեսի կապակցությամբ։ Այս անգամ Ղուկասյանի՝ հայրենիք այցի մասին տեղեկանալով` դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Ներսիսյանը, առիթը բաց չթողնելով, հրավիրել էր նրան կրթօջախ, որն էլ բանաստեղծը մեծ սիրով ընդունել էր։ Այստեղ իսպանաբնակ հայի համար նախատեսված անակնկալները շատ էին. նախ նրան տեղեկացրին, որ պետք է մասնակցի Էրեբունի-Երեւանի տոնին նվիրված վիկտորինա-մրցույթին, ապա նաեւ, որ այդ մրցույթում պետք է հանդես գա որպես ժյուրիի անդամ։ Այս անակնկալն ավելի քան պարտավորեցնող էր, այդուհանդերձ, Ա. Ղուկասյանը սիրով ընդունեց այն։

Երեւանի 2804-ամյակին նվիրված «Սիրո հավերժ քաղաք» խորագիրը կրող խաղ-վիկտորինան սկսվեց Երեւանի օրհներգով` 5բ դասարանի երեխաների կատարմամբ (ուսուցչուհի՝ Տաթեւ Բեգլարյան): Նախքան խաղն սկսելը դպրոցի տնօրեն Անի Դանիելյանը ներկայացրեց մասնակիցներին, նրանց թվում նաեւ հյուրին, որին հենց այդ ժամանակ էլ նվիրեցին դպրոցի աշակերտներ Մառա Գալյանի (6-րդ դաս.) եւ Քեթրին Դաթոյանի (8-րդ դաս.) պատրաստած կտավները։ Այնուհետեւ տնօրենը, դպրոցի անունից, Ա. Ղուկասյանին նվիրեց անվանական գրիչ, որին էլ հետեւեց 8-րդ դասարանի աշակերտուհի Դոնարա Կոլյանի «Երեւան» բանաստեղծության ասմունքը` ամբողջացնելով օրվա խորհուրդը։ Աշակերտական խորհրդի համանախագահներ Նարեկ Գասպարյանը եւ Ֆլորանս Սաֆարյանը ներկայացրին ժյուրիի անդամներին՝ Անի Դանիելյան (տնօրեն, պատմաբան), Ծովինար Խասապետյան (ուսուցչուհի, աշխարհագրագետ), Անի Հակոբյան (ուսումնական գծով տնօրենի տեղակալ, հոգեբան, սոցիոլոգ) եւ, ինչպես արդեն նշվեց, Արարատ Ղուկասյան։

Մրցույթին բավական լավ պատրաստված երկու թիմերը` «Բիայնան» եւ «Ալֆան», ցուցադրեցին իրենց բարձր գիտելիքները Հայաստանի եւ համայն հայության մայրաքաղաք Երեւանի մասին։ Խաղի ավարտին Անի Դանիելյանը շնորհակալական եւ դրվատանքի խոսքեր ուղղեց աշակերտներին, ուսուցիչներին եւ կազմակերպիչներին։ Այդ խոսքերին միացավ նաեւ հյուրը` Արարատ Ղուկասյանը, ով բարձր գնահատեց ուսուցիչների աշխատանքն ու աշակերտների հմտությունները` խոստանալով, որ այսուհետ էլ ավելի պիտի սերտանա Վալենսիայի հայկական կիրակնօրյա եւ Երեւանի թիվ 163 դպրոցների կապը։

Այդ կապի խթանման համար աննախադեպ էր նաեւ դպրոցի աշակերտների մտահղացումը` նամակներ հղել Վալենսիայի հայկական դպրոցի իրենց հասակակից աշակերտներին, որոնք էլ Արարատ Ղուկասյանը մեծ սիրով տարավ իր հետ Իսպանիա` հաջորդիվ դրանք իրենց հասցեատերերին հանձնելու նպատակով։ Ահա նման բազմաբնույթ եւ հարուստ զգացողություններով է մեր հայրենակիցը հեռանում հայրենիքից` մի օր անպայման վերադառնալու ակնկալիքով։

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թեգեր: Արթուր ՂուկասյանԻսպանիակրթությունՎալենսիա
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Հաճելի ու տպավորիչ հանդիպում

Հաճելի ու տպավորիչ հանդիպում

Մեղրի արցախյան բրենդն ընդլայնում է դիրքերը…

Մեղրի արցախյան բրենդն ընդլայնում է դիրքերը…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist