Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Հավատարիմ ազգային արժեքներին

Համավարակի պարտադրած կանոնների պատճառով Ամանորի հանդեսը Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում այս անգամ սպասվածից ավելի ուշ տեղի ունեցավ։

Հունվարի 18, 2022
Սփյուռք
Հավատարիմ ազգային արժեքներին
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
390
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համավարակի պարտադրած կանոնների պատճառով Ամանորի հանդեսը Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում այս անգամ սպասվածից ավելի ուշ տեղի ունեցավ։

Մեր կրթօջախն այստեղ գրեթե 20-ամյա պատմություն ունի։ Նրա բացումը «Արարատ» միության նախագահ Ա. Ղուկասյանը վալենսիական Միսլատայի ռեստորաններից մեկում էր կատարել, ուր մի քանի երեխաներ էին շտապում՝ հաստատության ընդմիջման ժամին հայերենի դասեր ստանալու նպատակով։ Հետագայում, երբ վերոհիշյալ ազգային կազմակերպությունը պաշտոնապես արդեն գրանցվեց Վալենսիայում, սոցիալական ծառայության տնօրինությունն ընդառաջ գնալով «Արարատի» խնդրագրին՝ սենյակ հատկացրեց, որը ծառայում էր որպես հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի ուսուցման լսարան։ Անցած շրջանը բավարար էր ոչ միայն հետեւողականորեն ինքնության պահպանման համար անհրաժեշտ աշխատանքներ կատարելու, այլեւ յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում տարբեր առիթներով մի քանի նման միջոցառում-ներկայացումների անցկացման իմաստով։

Բոլորն էլ հիշարժան էին, ամենից շատ, այդուհանդերձ, խոսվել է «Քաջ Նազարի» եւ «Սուտասանի» մասին։ Նման միջոցառումներին, սովորաբար, հետեւում է նվերների եւ պարգեւների հանձնումը՝ այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կողմից։ Խրախուսվում են նաեւ հայ ժողովրդի իսպանացի բարեկամները, ինչն իր հերթին նպաստում է, որ այդ անհատների հայասիրությամբ աչքի ընկած գործունեությունը ոչ թե պարբերական, այլ մշտական բնույթ կրի։ Ինչպես առհասարակ միությունը, այնպես էլ դպրոցը համագործակցություն են հաստատել տեղի եւ սփյուռքի տարբեր օջախների,  հաստատությունների հետ։

Իսկ այժմ դասերն ընթանում են իսպանական դպրոցում՝ հետքովիդյան այս շրջանում ենթարկվելով անխուսափելի փոփոխությունների ու սահմանափակումների։ Ինչ վերաբերում է Ամանորի հանդեսին, ապա այն իրականացվել է ուսուցիչներ Արարատ Ղուկասյանի, Աստղիկ Սաղաթելյանի, Աննա Սանասարյանի, երեխաների եւ նրանց ծնողների համատեղ ջանքերի շնորհիվ։ Հայկական երգերը, մանկական բանաստեղծությունները, հայերեն խոսող Ձմեռ պապն ու նրա բերած նվերները, տանը պատրաստսծ եւ խնջույքին հրամցված մեր ավանդական անուշեղենները, բարձր ու զվարթ տրամադրությունը հաճելի անակնկալներ մատուցեցին, ինչը թե՛ փոքրերը եւ թե՛ ավագները շատ երկար կհիշեն։

 Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թեգեր: դպրոցՎալինսիա
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…

Իսկ նա հավատում էր, որ աղավնիների վրա չեն կրակում…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist