Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը

Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ծայրահեղ բեւեռացված կարծիքների շրջանառությունը սոցցանցերում

Մարտի 2, 2022
Սփյուռք
Հայկական սփյուռքը պետք է առաջ տանի մեկ՝ հայկակա՛ն շահը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
913
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին տարիներին տարածաշրջանում բռնկված հակամարտությունները վեր հանեցին հայ ժողովրդի, հատկապես հայկական սփյուռքի անվտանգության բազմաթիվ հարցեր: Այն առավել սուր է դրվում հետխորհրդային տարածքներում արձանագրվող հակամարտությունների եւ ներքին անկայուն իրավիճակների ժամանակ: Նման զարգացումների ընթացքում մեծանում են ռիսկերը, երբ  հակամարտող երկրների հայկական համայնքներին մղում են բախումների «առաջնագիծ»՝ որպես կանոն ոչ այնքան բուն ռազմական գործողությունների, որքան առաջին հերթին տեղեկատվական-քարոզչական պատերազմի առումով: Այն դեպքում, երբ Արցախում հակամարտությունը թեժ փուլից տեղափոխվել է դիվանագիտական եւ քարոզչական դաշտ, վերոշարադրյալ միտումները լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ու սփյուռքի անվտանգության համար:

Այս խնդիրը, ինչպես արդեն նշեցինք, առավել սուր է դրված հետխորհրդային երկրներում, որտեղ ավանդաբար ձեւավորված են հայկական մեծ համայնքներ: Ասվածի համատեքստում առանձնակի նշանակություն է ստանում ուկրաինական հակամարտությունը: Դա ակնհայտ երեւում է սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում, որտեղ տեղեկատվական պատերազմ է ընթանում ինչպես հակամարտության մեջ գտնվող կողմերի, այնպես էլ Արցախի չկարգավորված հիմնահարցի քարոզչական ճակատում: Օրերս ադրբեջանական հատուկ ծառայություններն սկսեցին շրջանառել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ կապ չունեցող ՀՀ քաղաքացու լուսանկարներ՝ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի ԶՈւ զինվորական գրքույկով քաղաքացին կռվում է ռուսական զինված ուժերի դեմ, սակայն իրականում նա Ուկրաինայի շատ քաղաքացիների նման զբաղվել է սննդամթերքի գողությամբ: Ադրբեջանական հատուկ ծառայություններն այսօր «պեղում» են ուկրաինական ու հայկական դրոշների համատեղ լուսանկարներ եւ դրանք ակտիվորեն շրջանառում սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային տեղեկատվական հարթակներում: Նման ապատեղեկատվությունը հենց էլեկտրոնային հարթակներում է տարածվում, քանի որ դրանք կայծակնային ազդեցություն են ունենում հասարակական կարծիքի վրա, եւ հերքումները սովորաբար առաջնային ազդեցություն չեն թողնում:

Այն դեպքում, երբ Ռուսաստանը ստանձնել է Արցախում հրադադարի պահպանման եւ, ընդհանրապես, հիմնահարցի կարգավորման հիմնական դերակատարություն,  ուկրաինական հակամարտության ընթացքում նման քարոզչական քայլերը շատ զգայուն թեմաներ են, եւ պետք է հնարավորինս պաշտպանվել ապատեղեկատվական թակարդներից՝ աշխատելով դրա համար որեւէ առիթ չտալ: Փոխարենը բազմաթիվ են դեպքերը, երբ ադրբեջանցիները կռվում են Ուկրաինայի զինված ուժերի կազմում, նույնիսկ արդեն խոցվել են այս երկրում հայտնված ադրբեջանական ռազմական ինքնաթիռները:

Այստեղ անհրաժեշտ է նաեւ գիտակցել, որ հայկական սփյուռքի համայնքներն առաջին հերթին այդ երկրների քաղաքացիներն են, որոնք որոշակի պարտավորություններ ունեն տվյալ պետությունների առաջ: Այսօր Ուկրաինայում կա մոտ 450 հազարանոց հայկական սփյուռք, իսկ Ռուսաստանում այդ թիվը գերազանցում է 2 միլիոնը: Համապատասխան երկրներում բնակվելն ուղղակիորեն անդրադառնում է հայկական համայնքների ներկայացուցիչների կարծիքների վրա, որոնք հրապարակվում են սոցիալական հարթակներում եւ որոնք օրինաչափորեն բեւեռացված ու իրարամերժ են:

Օրինակ՝ արցախյան վերջին պատերազմում հայկական սփյուռքը ծայրահեղ բեւեռացել էր: Ռուսաստանում բնակվող համայնքը միանշանակ քննադատության էր ենթարկում Արեւմուտքին եւ, ի դեմս Թուրքիայի, նաեւ ՆԱՏՕ-ին՝ արցախյան պատերազմը հրահրելու համար: Եվրոպական եւ ամերիկյան երկրների համայնքների ներկայացուցիչները կատարվածի մեջ տեսնում էին Ռուսաստանի թողտվությունն ու կրավորական կեցվածքը: Բազմաթիվ էին դեպքերը, երբ հարազատ քույրերն ու եղբայրներն ունեին տրամագծորեն հակառակ կարծիքներ, քանի որ նրանցից մեկն ապրում էր Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, մյուսը՝ Ռուսաստանում: Այստեղ ավելորդ է խոսել այն ծայրահեղ իրավիճակի մասին, երբ հակամարտության մեջ մտած կողմերի բանակներում կարող են զորակոչված լինել նաեւ այդ երկրների հայազգի քաղաքացիներ, ինչպես եղել էր աբխազական հակամարտությունում կամ այսօր Ուկրաինայում է:

Նման իրավիճակներում հնարավոր ռիսկերը նվազեցնելը մեր երկրի համար թիվ մեկ  խնդիր է դառնում: Այդ նպատակով առաջնայնորեն պետք է նվազագույնի հասցվի ծայրահեղ բեւեռացված կարծիքների շրջանառությունը սոցիալական ցանցերում, ինչը կարող է վնաս հասցնել արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացին: Պետք է շեշտադրումներն արվեն այն սկզբունքների վրա, որոնք բխում են հայկական պետությունների ռազմավարական նպատակներից, օրինակ՝ նման իրավիճակներում ազգերի ինքնորոշման իրավունքին առաջնայնություն տալը: Դա միջազգային հանրության համար ընկալելի կլինի, քանի որ ունենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը: Այն հասկանալի կլինի նաեւ Ուկրաինայում, չէ որ տասնամյակներ շարունակ այդ երկիրը համակրում էր Ադրբեջանին՝ շեշտադրելով նաեւ իր համար խնդիր դարձած տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունը: Այլ կերպ ասած՝ տարբեր կենտրոնների քարոզչական պատերազմի գործիքի չվերածվելու համար հայկական սփյուռքը պետք է հանդես գա հայկական շահի դիրքերից, ինչը չի կարող երկուսը լինել:

Թեգեր: ԱրցախՀայաստանՍփյուռք
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

Մայիսի 29, 2023
Ամեակին արժեւորումը

«Ունեցածդ ամուր բռնէ…»

Մայիսի 27, 2023

Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

Սխրանքների տարեգիրները

Անցյալին նայելով՝ պետք է կերտենք ապագան

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Հայուն անխախտ առաքելութիւնը

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանական քարոզչության «ականներն» անհրաժեշտ է վնասազերծել

Ադրբեջանական քարոզչության «ականներն» անհրաժեշտ է վնասազերծել

Եվրոպան, պատժամիջոցները եւ ամերիկյան պարտքերը

Եվրոպան, պատժամիջոցները եւ ամերիկյան պարտքերը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist