Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Թուրքիայի համար չկան բարեկամներ…

Սեպտեմբերի 29, 2021
Տարածաշրջան
Թուրքիայի համար չկան բարեկամներ…
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ, կան միայն մշտական շահեր»: Բացառապես այս տրամաբանությամբ է շարժվում Թուրքիան՝ նույնը փոխանցելով նաեւ «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին:

Թվում էր, թե նոյեմբերի 10-ի հայտարարագրի արդյունքում կհաստատվի խաղաղություն: Բայց իրադարձությունների հետագա ընթացքն այլ բան է ցույց տալիս. մեր երկու հարեւանները մինչ օրս չեն դադարում սադրանքներ եւ թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարց է առաջանում` արդյոք Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ պայմանավորվա՞ծ է հայերիս արդարացված հակակրական վերաբերմունքով իրենց հանդեպ, թե այլ՝ ավելի խոր պատճառներ կան: Հարցին սպառիչ պատասխան տալու համար հարկ է ուսումնասիրել այդ երկու երկրների հարաբերություններն իրենց մյուս հարեւանների հետ:

Երբ 2003-ին Էրդողանը դարձավ Թուրքիայի վարչապետ, թուրք-սիրիական հարաբերություններն ավելի ջերմացան: Քանի որ նա նաեւ լավ հարաբերություններ ուներ Իսրայելի հետ, միջնորդ դարձավ իսրայելա-սիրիական բանակցություններում: Սիրիայի եւ Թուրքիայի ղեկավարների հարաբերություններն ավելի սերտացան: Սակայն 3 տարի անց «Արաբական գարնան» հետեւանքով մերձավորարեւելյան շրջանում քաղաքական իրավիճակն ապակայունացավ, եւ Թուրքիան, օգտվելով առիթից, դարձավ սիրիական հակամարտության միջնորդավորված մասնակից` նպաստելով քաղաքացիական պատերազմի սրմանը: Իսկ արդեն մի քանի տարի անց թուրքական բանակը բացահայտ կերպով ներխուժեց Սիրիա եւ այնտեղ սկսեց զինել տարբեր ահաբեկչական խմբավորումների: Ի դեպ, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի մասնակից սիրիացի վարձկանները Թուրքիայի կողմից զինված ու պատրաստված ահաբեկչական խմբավորումների անդամներ էին, որոնք ի սկզբանե կռվելու էին նախագահ Ասադի օրինական կառավարության դեմ:  

2010-ից սկսած` Թուրքիան ամեն ջանք գործադրում էր քաղաքական ու տնտեսական գործիքակազմով նվաճելու Իրաքն ու Սիրիան: Սակայն դա նրան չհաջողվեց: 2013-ին Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավը որոշում կայացրեց նպատակակետին հասնել ուժի կիրառմամբ: 2014-ից Թուրքիան անարգել ներխուժեց Իրաքի ու Սիրիայի` միջազգայնորեն ճանաչված սահմանները: Հետաքրքրական է այն փաստը, որ օկուպացված տարածքներում գործում է բացառապես թուրքական կառավարական համակարգ` սկսած կրոնականից, վերջացրած կրթականով: Այսինքն՝ Թուրքիան ձգտում է աշխարհին ցույց տալ, որ այդ տարածքները թուրքական աշխարհի մաս են կազմում:

Առանձնակի պետք է նշել, որ Թուրքիան բարիդրացիական հարաբերություններ ուներ նաեւ Իրաքի հետ, այսինքն` վերջինս ոչ մի առումով չէր սպառնում Թուրքիայի անվտանգությանը: Այնուամենայնիվ, Իրաքի տարածք ներխուժումը Թուրքիան արդարացնում է իր սահմանային անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտությամբ: Ումի՞ց: Ինչի՞ց: Այս հարցերի պատասխաններն Էրդողանը չի տալիս: Սպառնալիք չներկայացնող Իրաքի տարածքում Թուրքիան խորացել է շուրջ 100 կմ եւ մինչ օրս այնտեղ է իր 40 ռազմական հենակետերով: Անգամ բարեկամական հարաբերություններն Իրաքի ու Սիրիայի հետ չկաշկանդեցին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ներխուժելու նրանց տարածք եւ հրահրելու արյունալի ռազմական բախումներ:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի համար բացարձակապես նշանակություն չունի, թե հարեւան պետությունն իր հանդեպ ունի բարեկամակա՞ն, թե՞ ոչ բարեկամական մոտեցում, միեւնույն է, իրականացնելու է իր ռազմավարական շահերից բխող ռազմականացված քաղաքականությունը: Օրինակները շատ են` Իրաք, Սիրիա, Արցախ եւ այլն:

Թեմայի շարունակությանը կանդրադառնանք թերթի առաջիկա համարներից մեկում:

Թեգեր: ԹուրքիաԻրաքՍիրիա
Կիսվել4Tweet3Կիսվել1
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մեր ժամանակակիցը. վիրաբույժն ու «դժոխքի» վկան

Մեր ժամանակակիցը. վիրաբույժն ու «դժոխքի» վկան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist