Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Սուտը կոծկելու լավագույն ճանապարհը ճշմարտությունը վերացնելն է…

Մայիսի 7, 2021
Տարածաշրջան
Սուտը կոծկելու լավագույն ճանապարհը ճշմարտությունը վերացնելն է…

Russian peacekeepers patrol in front of the 12th-13th century Orthodox Dadivank Monastery, outside the town of Kalbajar on November 15, 2020, after the peacekeepers placed it under their protection during the military conflict between Armenia and Azerbaijan over the breakaway region of Nagorno-Karabakh. - Kalbajar is one of the seven districts which will be transferred to Azerbaijan as part of a deal on Nagorno-Karabakh. (Photo by Alexander NEMENOV / AFP)

1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
61
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սա, իհարկե, մեծ մասշտաբով, խելագարություն է, բայց աշխարհում նման խելագարների պակաս չկա, եւ նմաններին մեկուսացնելու հնարավորություն էլ չկա, ցավոք…

Այո, չկա այնպիսի հսկայաչափ հաստատություն, ուր կարելի լիներ մեկուսացնել համաշխարհային մասշտաբի ոճրագործներին, ովքեր վայելում են արեւի լույսը, օգտվում բնության բարիքներից ու ոչնչացնում այն ամենը, ինչ առնչվում է մարդու ու մարդկային արարչության հետ…

Նորից՝ արյուն, նորից՝ թալան,

Նորից՝ մամռած տուն ու քարեր,

Դժո՞խքն է սա դանթեական,

Թե «այստեղով թուրքն է անցել»։

Սա առաջին քառատողն է «Սեյսուլանի ավերակներում» բանաստեղծության, որ Արիս Արսենին գրել է ԿՊՇ գործող բանակում 1995 թ. փետրվարի 17-ին, նույնքան արդիական` որպես այսօր, որպես 100 տարի առաջ, որպես 1055-ին, երբ սելջուկները գրավեցին Բաղդադն ու սկսեցին առաջին արշավանքները դեպի Անատոլիա… Ամեն անգամ թուրքի հետ առնչվելը ճակատագրական է դառնում այն ժողովրդի համար, ով իր բնօրրանում ապրում է արարչագործությամբ ու ստեղծարար կյանքով: Կենտրոնական Ասիայի քոչվորները` հաստատվելով Անատոլիայում, սկսեցին կերտել «սեփական» պատմությունը, որ երբեք չէին ունեցել, իսկ ավելի ստույգ` նրանց դուր չէր գալիս սեփական պատմությունը, որ ոչինչ չէր ասում մարդկային մշակույթի ու քաղաքակրթության մասին. ճիշտ հակառակը` այդ ցեղը, ասես, աշխարհ էր եկել այն ոչնչացնելու համար եւ, ինչպես ժամանակին Վիկտոր Հյուգոն է նկատել իր հանճարեղ արտահայտությամբ, սրբում էր ամեն բան, ինչ կամ ով հանդիպում էր ճանապարհին` թողնելով բարբարոսին բնորոշ ոտնահետքեր սոսկ…

Հայտնվելով քաղաքակրթության օրրանում եւ ձեռք բարձրացնելով նրա վրա, միաժամանակ, թուրք-սելջուկներն սկսեցին «սրբագրել» պատմությունը` մի կողմից վերացնելով քաղաքակրթության վկայությունները, մյուս կողմից` վերագրել իրենց ու, թեեւ գլխի էին ընկնում, որ քաղաքակրթության մեջ ինչ-որ լավ բան կա, այդպես էլ չքաղաքակրթվեցին, մնացին նույն բարբարոսները, ինչ էին եւ մշտապես երազեցին վերադառնալ այնտեղ, որտեղից եկել էին, բայց վերադառնալ կրկին ուրիշների հաշվին, ուրիշների վրայով` կրկին իրենց ճանապարհին սրբելով ամեն բան, կրկին ոչնչացնելով, բնաջնջելով, կեղծելով պատմությունն ու իրականությունը… Բայց կեղծելն ու ստելը քիչ է, քիչ է սուտը կրկնելն անգամ, քանզի որքան էլ սուտը կրկնվի, միեւնույն է, ճշմարտություն չի դառնա. այն պետք է դարձնել հավաստի, ապացուցելի, իսկ դրա համար պետք է վերացնել իրականը, ճշմարիտը, բնաջնջել ճշմարտությունը, որ մատնության հետք իսկ չմնա. ինչպե՞ս…

Սպանել ոչ միայն տարածքներ ու հարստություն գրավելու համար, այլեւ սպանել մինչեւ վերջին մարդը, քանդել, ավերել այն ամենը, ինչ կապված է ցեղասպանվող ժողովրդի արարչության հետ, այն, ինչ կարող է վկայել նրա երբեմնի գոյության փաստը, իսկ դրա վկայությունը ոչ միայն բնակավայրերն են, շենքերն ու շինությունները, հուշարձաններն ու եկեղեցիները, մշակույթի օջախները, այլեւ գերեզմանները… Եվ այս խելագարները կանգ չեն առնում ոչնչի առջեւ, չեն երկնչում ոչնչից… Պատմության մեջ այս էլ քանի անգամ թուրքը ձեռք է բարձրացնում հայ ժողովրդի վրա, նրա մշակույթի, նրա հիշատակների, այս էլ որերորդ անգամ փորձում է տիրանալ նրա կենսագրությանն ու պատմությանը եւ, փորձելով իսպառ բնաջնջել նրան` վերացնելով նրա մասին բոլոր հիշատակները, հորինում է սեփական «ճշմարտությունը» իր ողորմելի գոյության մասին` ուրիշի ծննդականով…

Թուրքի աչքը միշտ էլ եղել է ուրիշի ունեցվածքին, հատկապես` հայի, ու միշտ կազմակերպել է կոտորածներ ու ջարդեր` տիրանալու անգամ ամենաչնչին միավորի, իսկ Շուշին երազանքներից մեկն էր, ուր պարբերաբար կազմակերպվում էին կոտորածներ ու տեղահանումներ… 1918-20 թթ. ջարդերից հետո ազերիներին հաջողվեց Արցախի հետ միասին այն ներառել խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն միշտ չէ, որ հայ ժողովուրդն ունեցել է եղեռնական օրեր, դառը պարտություններ ու խոր վշտեր. նա կարողացել է մեջքն ուղղել, ոտքի կանգնել ու կերտել արժանի հաղթանակներ, ինչպես որ 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո ազատագրեց Արցախն ու դրա հետ միասին` Շուշին, եւ 1992 թ. մայիսի 9-ը հռչակվեց Շուշիի ազատագրման ու հաղթանակի օր… Այսօր կրկին սեւ ամպեր են կուտակվել Արցախի ու, մասնավորապես, Շուշիի վրա…

Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո` 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրով Ադրբեջանի զինված ուժերի տրամադրության տակ անցած Շուշին, որ կորցրեց մայիսի 9-ի հաղթանակի օրը, այսօր կանգնած է դարերի գոյության ինքնությունը եւս կորցնելու փաստի առջեւ, քանզի ազերիները` հայաթափելով այն, ջանք ու եռանդ չեն խնայում վերացնել այնտեղից հայության ու հայ մշակույթի դարերի հետքը` պղծելով ու ավերելով, քանդելով, ոչնչացնելով, թույլ չտալով որեւէ միջազգային կառույցի ներկայություն այն տարածքներում, ուր զբաղված են վանդալիզմով: Իսկ միջազգային կառույցները վայելում են փափուկ բարձի իրենց հանգիստը` ամենեւին պատասխանատվություն չկրելով մարդկության ու ամեն տեսակ մարդկայինի հանդեպ բարբարոսական գործողություններում, որ անում են թուրք-ազերիները անպատմելի ցինիկությամբ` պատերազմից հետո անգամ շարունակելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ շրջանների խաղաղ ու անզեն բնակչության հանդեպ զանազան ահաբեկչությունները, շարունակելով գողանալ ու գերեվարել սեփական հողատարածքներում բանող գյուղացիներին, կտտանքների ենթարկել կին թե տղամարդ քաղաքացիական անձանց, սպանել նրանց ու ռազմագերիներին, սպառնալ ու սադրել անգամ ռուս խաղաղապահներին…

Ինչպես գիտենք, մայիսի 9-ը ոչ միայն հիշեցնում է Շուշիի ազատագրման մասին, ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրն է, այլեւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը, եւ ռուս խաղաղապահները պատրաստվում են այդ օրը շքերթով նշել Արցախի մայրաքաղաքում` Ստեփանակերտում… Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, սակայն, կարծես թե, մի ժամանակ խորհրդային երկրում ընդգրկված ազերիների քթով չէ, եւ ոմն ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբասով, որ արտաքսվել է Ռուսաստանից, կոչ է անում մայիսի 9-ին մի «երկու գրադ» արձակել` ռուս խաղաղապահների շքերթը խափանելու համար…

Հաղթանակի էյֆորիայով տարված թուրք-ազերիներն իսպառ կորցրել են մարդկային կերպարանքը, մոռացել, թե ովքեր են իրենք իրականում եւ, ոգեւորված սեփական իշխանությունների խրախուսանքով, վայրենաբար ավերում են այն ամենը, ինչ կապված է քրիստոնյաների ու քրիստոնեական մշակույթի հետ, աղավաղում` փորձելով յուրացնել, իրենցով անել, ինչպես որ 1868-1887 թթ. կառուցված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթը հեռացնելով` հույս ունեն այն վերածել մզկիթի, ինչպես որ արեցին Սուրբ Սոֆիայի տաճարի դեպքում, իսկ միջազգային կառույցները լռեցին եւ լռում են «մեծահոգաբար»…

Թեգեր: ԱրցախԼՂՀՇուշիպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Երազ իմ, երկիր Արցախ…

Երազ իմ, երկիր Արցախ...

Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

Մայիսի 9-ը ընդմիշտ եռատոն կմնա

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist