Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 8, 2022
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

«Կարմիր գծերի» տարածաշրջանային հանգույցը

Թավրիզ մայրաքաղաքով... «Միացյալ Ադրբեջանի երազանք»

Դեկտեմբերի 24, 2021
Տարածաշրջան
«Կարմիր գծերի» տարածաշրջանային հանգույցը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
83
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 21-22-ը Երեւանում էին Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները, որոնք հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամների հետ, այնուհետեւ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Խորհրդարանական պատվիրակությանն ընդունել է նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը կարեւորել է Հարավային Կովկասի դերը իր երկրի համար՝ ընդգծելով, որ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար «կարմիր գծեր» են, եւ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որեւէ տարածքային փոփոխություն:

Մինչ Իրանի խորհրդարանականներն այցելել են Հայաստան, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ։ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «3+3» պայմանավորվածություններում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությանը, ԱԳ նախարարը նման համագործակցությունը բնութագրել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը նպաստող եւ ընդգծել, որ տարածաշրջանից դուրս արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտելու տարածաշրջանային խնդիրներին։ Այս հարցում Ադրբեջանի նախագահը համակարծիք է, որ «տարածաշրջանային խնդիրները պետք է ինքնուրույն լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից», եւ դեմ է արտահայտվել «տարածաշրջանից դուրս երկրների ներգրավմանը տարածաշրջանային հարցերում»։ Ադրբեջանի շահագրգռվածությունն այդ հարթակի դերի եւ կշռի մեծացման ուղղությամբ պայմանավորված է նրանով, որ այդ կերպ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն ճանապարհ է հարթվում Թուրքիայի համար, որը նախքան 2020 թ. պատերազմը բազմիցս փորձել է, սակայն չի կարողացել ներգրավվել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացներում։

Ադրբեջանական մամուլը հանդիպման օրակարգը ներկայացնելիս նշում է, թե Իրանը հետաքրքրված է Ադրբեջանի այսպես կոչված` «ազատագրված տարածքներում» իրականացվող նախագծերով։ Ջեյհուն Բայրամովը, խոսելով երկու երկրների համատեղ իրականացվող ծրագրերի մասին, նշել է Արաքս գետի վրա «Խուդաֆերին» եւ «Գըզ Գալասի», Նախիջեւանում Օրդուբադի հիդրոէլեկտրակայանների, ինչպես նաեւ Աստարա գետի վրա կամրջի կառուցման եւ մի շարք այլ ծրագրերի մասին։ Իրանական կողմը դեմ չէ ընդլայնելու երկկողմ հարաբերությունները, ավելին՝ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ «պատրաստ են ավարտին հասցնել բոլոր նախկին նախագծերը եւ երկու երկրների միջեւ նոր համաձայնագրեր կնքել»։

Իրանական մամուլը, ինչպես օրինակ՝ «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, ԱԳ նախարարի Բաքու կատարած այցի օրակարգում ուշադրություն է դարձնում վերջինիս հանդիպմանը Ադրբեջանում բնակվող իրանցիների հետ։ Այս հանդիպմանը, որին, ըստ գործակալության հաղորդման, մասնակցել են Ադրբեջանում ապրող մեծաթիվ իրանցի արվեստագետներ, մարզիկներ, գործարարներ եւ հայտնի գործիչներ, Ամիր Աբդոլլահիանը նրանց անվանել է իրանցիներ, որոնք այլ երկրներում Իրանի գլխավոր դեսպաններն են։ Անդրադառնալով արտերկրում մոտ 5 միլիոն իրանցիներին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ 13-րդ գումարման կառավարությունում ձգտում են ընդունել ամբողջ աշխարհում իրանցիների պաշտպանության մասին համապարփակ օրենք, որպեսզի «ոչ մի իրանցի չվախենա վերադառնալ Իրան հակաիրանական քարոզչության արդյունքում»։

Ադրբեջանում ապրող իրանցիների հետ հանդիպումը բավական ազդեցիկ ուղերձ է այդ երկրի իշխանություններին, որով ցույց է տրվում, թե ինչպիսի ազդեցության լծակ կարող են ունենալ հակաիրանական տրամադրություններ խթանելու դեպքում։ Պետք է նշենք, որ համանման քաղաքականություն է վարում նաեւ Ադրբեջանը։ Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ադրբեջանում հասարակական գործիչ ներկայացող ոմն Սամիր Մամեդովի գրառումը «Միացյալ Ադրբեջանի երազանքի» մասին՝ Թավրիզ մայրաքաղաքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում իշխանության լիակատար վերահսկման տակ են ոչ միայն լրատվամիջոցները, այլեւ հասարակական, քաղաքական գործիչները, անգամ՝ ընդդիմադիր, ակնհայտ է դառնում, որ Թավրիզ կենտրոնով պետության գաղափարը սնուցվում է իշխող ուժի կողմից։ 

Թեգեր: Արմեն ԳրիգորյանԵԱՀԿԻրանՀՀ Անվտանգության խորհուրդ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Քաղաքական, այլ ոչ թե ռազմական գործիքակազմ

Բաքվի կրակոցների երեք պատճառները

Հուլիսի 30, 2022
Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի

Դավադիր նկրտումներ՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հուլիսի 29, 2022

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտը Բաքուն է

Դիվանագիտական հնա՞րք, թե՞ խաղ…

Արցախի խնդրի իրավական կարգավորման վերջին հանգրվանը ՄԱԿ-ն է

Իսլամական աշխարհի «տրոյական ձին»

Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելի չէ

Թեհրանյան հանդիպումների երկու առանցքային ուղերձները

Հաջորդ Հոդվածը
Հազարամյակների իրանական դիվանագիտությունը եւ թյուրքական «փափուկ բարձը»

Հազարամյակների իրանական դիվանագիտությունը եւ թյուրքական «փափուկ բարձը»

3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական աջակցություն կստանա

3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխան ամսական աջակցություն կստանա

Ամենաընթերցվածը

  • Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

    Նրանց հանդիպեցի Բերձորի հարավում…

    21 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Չարենցի տուն-թանգարնը հարստացավ եւս մեկ ինքնատիպ դիմանկարով

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Բերձորում՝ Սուրբ Համբարձման եկեղեցում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ի հիշատակ տասնութամյա հերոսի

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist