Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայաստանի ու Արցախի շուրջ կայունությունը բխում է նաեւ Իրանի եւ ՌԴ-ի շահերից

Թեհրանը սկսել է արձագանքել նաեւ Արցախի շուրջ իրավիճակի ապակայունացման փորձերին

Մարտի 31, 2022
Տարածաշրջան
Հայաստանի ու Արցախի շուրջ կայունությունը բխում է նաեւ Իրանի եւ ՌԴ-ի շահերից
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
671
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի շուրջ իրավիճակի ցանկացած լարման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության տարբեր աղբյուրներից եւ տարբեր ձեւաչափերով հնչում են հայտարարություններ հարեւան պետությունների սահմանների խախտման անթույլատրելիության մասին: Նման հայտարարություններ հնչեցին նաեւ Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախման համապատկերին, երբ ադրբեջանական ստորաբաժանումներ (հատկապես՝ ծանր տեխնիկա) մոտեցվեցին Արցախի եւ Հայաստանի սահմաններին:

Օրերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր սոցիալական ցանցի պաշտոնական էջում հայտարարություն հրապարակեց, որում ասվում էր. «Հայաստանի տարածք ցանկացած ներխուժում կարժանանա Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պարբերաբար հայտարարել է, որ չի հանդուրժի հարեւան պետությունների սահմանների փոփոխումը»։ Այս հաղորդագրությունը մեծ արձագանք գտավ առաջին հերթին Թուրքիայի մամուլում: Թուրքական ազգայնական «Turkiye gazetesi» լրատվական կայքը միանգամից հրապարակում զետեղեց՝ հակահայկական եւ հակաիրանական բովանդակությամբ:

Թուրքական կայքը պատասխանել էր «Հըզբոլլահի» նախկին առաջնորդ՝ հակաիրանական հայացքներով հայտնի Սուբհի ալ-Թուֆեյլիի խոսքով: Վերջինիս պնդմամբ՝ Իրանի գործողությունները միտված են պառակտելու իսլամական աշխարհը, եւ նրա հիմնական նպատակը պարսկական ազգայնականությունն է, իսկ շիականությունն ընդամենը գործիք է ոչ իրանական ազգերին վերահսկելու համար: Սուբհի ալ-Թուֆեյլին նաեւ անդրադարձել էր Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշմանը՝ հայտարարելով, թե արցախյան առաջին պատերազմի ընթացքում Իրանը գործել է ոչ թե պատմական եւ կրոնական ընդհանրություններից ելնելով, այլ միայն սեփական շահերից դրդված, քանի որ Թուրքիայի եւ «թյուրքական աշխարհի» միջեւ ուղիղ կապի հաստատումը համարել է սպառնալիք իր շահերին:

Իրանից հնչող վերջին հայտարարությունների հատկանշական կողմն այն էր, որ դրանք վերաբերում էին ոչ միայն Հայաստանին ուղղված Ադրբեջանի եւ Թուրքիայի ծավալապաշտական ձգտումներին, այլեւ Արցախի հանդեպ Ադրբեջանի ունեցած  նկրտումներին: Օրերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Թուրալ Գանջալին սադրիչ գրառում էր արել «թվիթերյան» իր էջում։ Նա տեղադրել էր Ստեփանակերտի լուսանկարը եւ գրել. «Ղարաբաղն Ադրբեջան է եւ միշտ այդպես կլինի»։ Սրան ի պատասխան՝ իրանական պարբերականներից մեկի վերլուծաբան Սալար Սեյֆը գրել էր. «Ադրբեջանն Իրան է, եւ միշտ այդպես կլինի, փոքրի՛կս»:

Վերեւում ներկայացված արձագանքները փաստում են, որ Թեհրանն ավելի ու ավելի  զգայուն է դարձել եւ կոշտ է արձագանքում իր սահմանների մոտ տեղի ունեցող զարգացումներին, քանի որ դրանցում իրական ռիսկեր է տեսնում: Իրանի շուրջ օղակը սեղմվում է, եւ այն չեն կարող չտեսնել Թեհրանում: Վերջերս էլ, հաղթահարելով տասնամյակների թշնամանքը, դաշնակցային հարաբերություններ ձեւավորվեցին Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ, ինչն ուղղակիորեն ուղղված է Իրանի դեմ, քանի որ վերջինս խնդիրներ ունի նաեւ արաբական այդ երկրի հետ: Իրանի արեւելյան սահմաններին են Թուրքիայի դաշնակից Պակիստանն ու Աֆղանստանը:

Այս իրավիճակում գործընկերային հարաբերությունների մեջ գտնվող Ռուսաստանի ուղղությամբ հյուսիսային՝ Հայաստանի հետ սահմանի կարեւորությունը Իրանի համար աննախադեպ մեծանում է: Հետեւաբար, Հայաստանի ու Արցախի շուրջ կայուն վիճակը բխում է նաեւ Իրանի եւ ՌԴ-ի շահերից:

Թեգեր: ԱրցախԻրանՌուսաստանսահմանտարածաշրջանՓառուխ գյուղ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Մարտի 28, 2023
Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Հաջորդ Հոդվածը
Գյուղոլորտում հապաղումներն անթույլատրելի են

Գյուղոլորտում հապաղումներն անթույլատրելի են

Սառը պատերազմի շունչն ավելի իրատեսական է դառնում

Սառը պատերազմի շունչն ավելի իրատեսական է դառնում

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist