Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախյան հիմնահարցն աշխարհաքաղաքական մանրադրամ չէ

Հայ-ադրբեջանական կարգավորումները եւ Արցախի հարցը պետք է հեռու պահել ՌԴ-Արեւմուտք հակադրությունից

Հունիսի 14, 2022
Տարածաշրջան
«Շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանա»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
157
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանի դեմ իրականացվող աննախադեպ ծավալների պատժամիջոցներն աշխարհաքաղաքական ջրբաժանի մի կողմում են թողել ՌԴ-ին, մյուս կողմում՝ Եվրոպային ու ԱՄՆ-ին: Եվրոպական երկրները եւ ԱՄՆ-ն փորձում են պատժամիջոցները տարածել ռուսական հնարավոր ամեն ինչի վրա եւ ՌԴ-ին դնել վտարածի կարգավիճակում: Հիմնականում Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայացնող վերոհիշյալ երկրների մեջ Թուրքիան է, որ չի միացել պատժամիջոցներին՝ հայտարարելով, թե հակառակ դեպքում չէր կարող Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ միջնորդի դեր կատարել, բայց իրականում Անկարան Ռուսաստանի համար մնալով դեպի արեւմուտք միակ ելումուտի պատուհանը, ահռելի մեծ օգուտներ է քաղում ներքեւ գահավիժող իր տնտեսության համար:

Այս սրված հարաբերությունների պայմաններում ակտիվացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանում կայունություն եւ հիմնարար խաղաղություն հաստատելու միջնորդական ջանքերն ու գործողությունները: Տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումն ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը բխում են Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից, առաջին հերթին՝ Հայաստանի, որը 30 տարուց ավելի արեւմուտքից եւ արեւելքից ունի փակ հաղորդակցության ուղիներ: Դրանք կարող են բացվել միայն տարածաշրջանի հիմնահարցերի լուծման դեպքում, բայց մյուս կողմից էլ աքսիոմատիկ պատմական ճշմարտություն է, որ հարաբերությունները կարգավորվում են այն դեպքում, երբ նվազագույնի են հասցվում տվյալ երկրների միջեւ եղած հակասությունները, իսկ առկա հակամարտությունները հիմնարար լուծում են ստանում:

Այսօր եւ՛ Արեւմուտքը, եւ՛ Ռուսաստանը մեծ ակտիվությամբ ու շտապողականությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին մղում են խաղաղության պայմանագրի կնքման: Միանշանակ է, որ դա հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների վատացման պատճառի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի լուծման դեպքում միայն: Եթե միջնորդ երկրները փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները դիտակել Արցախի հիմնահարցի կարգավորումից առանձին, ինչը տրամաբանական է ու հիմնավորված, ապա պետք է զուգահեռաբար բանակցություններ սկսվեն Արցախի կարգավիճակի վերաբեյալ, եւ այն պետք է արվի Մինսկի խմբի հովանու ներքո:

Վերոնշյալ կարգավորումներին հասնելու համար պետք է ապահովել բանակցային բնականոն գործընթաց, իսկ վերջինս էլ հնարավոր կլինի այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ Արցախի կարգավիճակի հստակեցման գործընթացները դուրս լինեն ՌԴ-Արեւմուտք հակասությունների դաշտից: Կարգավորման գործընթացներն այդ հակադրության մանրադրամի վերածելն անթույլատրելի է եւ ուղիղ հարված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործընթացին:

Այսօր Եվրոպական խորհրդարանը ինտենսիվ բանակցություններ է խթանում խաղաղության հաստատման, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում, իսկ ՌԴ մերձկրեմլյան փորձագետները, վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներն արդեն այդ ակտիվությունը գնահատում են որպես Ռուսաստանի շահերի դեմ քայլեր՝ իրենց կարծիքը հիմնավորելով այն երեւույթով, թե Բրյուսելն ամեն կերպ անտեսում է, որ երրորդ Արցախյան պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել միայն ՌԴ ջանքերով: ՌԴ փորձագետները տարակուսում են, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Բրյուսելում տեղի ունեցող եռակողմ հանդիպումներին հաջորդող հայտարարություններում ընդհանրապես չկա ՌԴ-ի մասին հիշատակում, այն դեպքում, երբ տարածաշրջանային հակամարտության հիմք հանդիսացող Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում կանգնած են ռուս խաղաղապահները: Չնայած բրյուսելյան հանդիպումներից հետո եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի ղեկավարներն իրենց հայտարարություններում ընդգծում են Ռուսաստանի դերակատարությունը, բայց դրանք չեն մեղմում ՌԴ-Արեւմուտք հակասությունների ուրվագծումը նաեւ արցախյան խնդրում, ինչպես Ռուսաստանին առնչվող աշխարհաքաղաքական բոլոր հարցերում ու կետերում:

Աներկբա է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն այսօր ռուս խաղաղապահներն են երաշխավորում, եւ կարգավորումների տարածաշրջանային գործընթացում վերջինիս անտեսումը միանշանակ հանգեցնելու է փակուղու՝ իր բոլոր վտանգավոր հետեւանքներով: Տարածաշրջանի խնդիրները հարթելու համար պետք է համադրվեն բոլոր միջնորդների շահերը, այլ կերպ ասած՝ պետք է լիարժեք գործարկվի Մինսկի խմբի ձեւաչափը: Գործընթացների ներկայիս տրամաբանությունը հուշում է, որ այն հնարավոր կլինի միայն ուկրաինական պատերազմի դադարեցումից հետո, իսկ մինչ այդ թիվ մեկ խնդիրն արցախյան բարդագույն հիմնահարցը Ռուսաստան-Արեւմուտք այսօրվա հակադրությունից առավելագույնս հեռու պահելն է: Դա հնարավոր է այն իրողության համատեքստում, որը ստեղծվեց ուկրաինական ճգնաժամի  սկզբնական փուլում, երբ Մինսկի խմբի անդամ պետություններն առանձին-առանձին, բայց մեկ նպատակով եւ օրակարգով իրականացնում էին իրենց միջնորդական գործողությունները՝ չանտեսելով մյուս միջնորդների գործադրած ջանքերը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ Արցախի ժողովրդի ճակատագրի հարցի լուծման գործընթացներին չպետք է խանգարեն աշխարհաքաղաքական հակադրությունները, առավել եւս, որ բոլոր միջնորդներն էլ խոսում են նույն լեզվով՝ հիմնահարցի հիմնարար ու վերջնական կարգավորման անհրաժեշտության կարգախոսով:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԵԱՀԿԹուրքիաՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Էկոհամակարգը կայունացնելու համար նիշը պետք է փոխվի

Էկոհամակարգը կայունացնելու համար նիշը պետք է փոխվի

Ուրախության ու կարոտի ժպիտներ փոխանակելով…

Ուրախության ու կարոտի ժպիտներ փոխանակելով...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist