Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Առաքելությո՞ւն, թե՞…

ՄԱԿ-ի պաշտոնյայի հայտարարությունները աշխարհի թիվ մեկ կառույցի հիմնական գործառույթից դուրս են

Հունիսի 15, 2022
Տարածաշրջան
Առաքելությո՞ւն, թե՞…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի պաշտոնյաներն ավելի հաճախ են անում այնպիսի քայլեր եւ հայտարարություններ, որոնք լուրջ հարված են հասցնում համաշխարհային թիվ մեկ կառույցի հեղինակությանն ու վարկանիշին: Այս կառույցը շարքային միջազգային մարմին չէ, նրա առաքելությունը հազարամյակներով ձեւավորված միջազգային հարաբերությունների նորմերը ֆորմալացնելն ու դրանց պահպանմանը հետեւելն է: Այն երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու, եղած խնդիրները լուծելու առաքելություն ունի: Համաշխարհային կարգը պահպանելու առաքելություն ունեցող մարմնի վարկանիշին հարվածը հղի է ծայրահեղ վտանգներով ողջ աշխարհի համար:

Նախ՝ այս կառույցը պարտադրված է հրաժարվել երկակի ստանդարտներից, հակառակ դեպքում Երկիր մոլորակի վրա քաոս կսկսվի: Երկրորդ՝ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս պետք է պահպանեն օբյեկտիվություն եւ չեզոքություն, առավել եւս դեռեւս չկարգավորված հակամարտության մեջ գտնվող պետությունների ղեկավարների հետ հարաբերվելիս, քանի որ շատ հարցեր կան, որոնք պետք է բանակցությունների միջոցով լուծվեն, իսկ միջազգային թիվ մեկ կառույցի կողմնակալ պահվածքը կարող է ոչ միայն վնասել խնդիրները կարգավորելու բանակցային գործընթացին, այլեւ, ընդհանրապես, հիմնահարցերի կարգավորումներին:

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլահ Շահիդն այցելել էր Բաքու եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել, որ ողջունում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Ադրբեջանի ջանքերը։ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարությունների փոխարեն առնվազը պետք է իր հանդիպումների քննարկումների օրակարգում ներառեր Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունները, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման հարցը եւ, վերջապես, որպես աշխարհի պետությունների ինքնիշխան տարածքների անձեռնմխելիության ու սուվերենության իրավունքի պաշտպան թիվ մեկ կառույցի ներկայացուցիչ՝ պետք է հարց բարձրացներ ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի ապօրինի ներխուժման եւ այնտեղից դրանց անհապաղ դուրսբերման վերաբերյալ:

Տարակուսելի է, որ ՄԱԿ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող Աբդուլլահ Շահիդը տեղյակ չէ, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը դիմել է բազմաթիվ սադրանքների, որոնց հետեւանքով հայկական կողմը զինվորական եւ քաղաքացիական անձանց շրջանում ունի մի քանի տասնյակ զոհեր: Այս աղաղակող, ակնառու փաստերի առկայության դեպքում խոսել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Ադրբեջանի ջանքերի մասին՝ ամենաքիչը տարակուսանքի զգացում կարող է առաջացնել ցանկացած առողջ տրամաբանություն ունեցող բանական էակի մեջ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի հաջորդ հայտարարությունն ավելի զավեշտալի է: Աբդուլլահ Շահիդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին աշխարհում անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար։ ՄԱԿ-ի պաշտոնյան այս խոսքերն ուղղում է այն պետությանը, որը միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ռազմական ագրեսիա եւ պատերազմական հանցագործություններ է իրականացրել իր պատմական բնօրրանում ապրելու իրավունքի համար խաղաղ, քաղաքակիրթ եւ միջազգային նորմերին համահունչ պայքարող Արցախի ժողովրդի հանդեպ: Ավելին՝ պաշտոնական Բաքվի շարունակական սադրանքները ոչ միայն հղի են տարածաշրջանն ապակայունացնելու իրական վտանգներով, այլեւ սպառնում են շղթայական էֆեկտով դուրս գալ տարածաշրջանից:

Երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման թիվ 1 առաքելություն ունեցող ՄԱԿ-ի պաշտոնյայի վերոնշյալ գործողությունները ոչ միայն չեն նպաստում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այլեւ «կանաչ լույս» են վառում պաշտոնական Բաքվի առաջ՝ նոր սադրանքներ եւ հանցագործություններ կատարելու, բանակցություններում կառուցողական դիրքորոշումից հեռանալու համար: Նման դեպքերը միջազգային հանրության մեջ օրինաչափ կասկածներ են հարուցում ՄԱԿ-ի առաքելության իրականացման արդյունավետության վերաբերյալ: Պատահական չէ, որ այդ խնդիրն սկսել է ավելի հաճախ հնչել համաշխարհային կարգի պահպանմամբ մտահոգ անհատների եւ գործիչների շուրթերից:

ՄԱԿ-ի գործողությունների ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարություններին Բաքվում անդրադարձել է նաեւ նույն ինքը՝ Աբդուլլահ Շահիդը՝ պնդելով, որ կառույցը շարունակում է մնալ պետությունների միջեւ երկխոսության հիմնական հարթակի կարգավիճակում: Բայց Բաքվում արված հայտարարությունները, ինչպես նաեւ նմանատիպ ոչ չեզոք եւ ոչ օբյեկտիվ այլ գործողություններ էականորեն խաթարում են ՄԱԿ-ի հեղինակությունը, որի հետեւանքները կարող են աղետալի լինել հակամարտություններ ունեցող երկրների եւ ողջ աշխարհի համար:

Թեգեր: ԱդրբեջանՀայաստանՄԱԿ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Աշխարհաքաղաքական մարտահրավերներ

Աշխարհաքաղաքական մարտահրավերներ

Խաղաղության գինը

Խաղաղության գինը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist