Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արեւմուտքը հստակեցումներ է կատարում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի տարածաշրջանային այցի մանրամասները

Հունիսի 21, 2022
Տարածաշրջան
Արեւմուտքը հստակեցումներ է կատարում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
101
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն ճշգրտումներ են կատարում՝ հստակեցնելով իրենց մոտեցումներն ու վերաբերմունքը մի շարք երկրների նկատմամբ։ Մասնավորապես՝ Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին առաջարկել էր անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային եւ Մոլդովային՝ առաջիկա տարիների ընթացքում մի շարք բարեփոխումներ իրականացնելու առաջադրանքով։ Իսկ Վրաստանի մասով՝ առաջարկվել էր ճանաչել նրա եվրոպական հեռանկարը, սակայն թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Թբիլիսին պետք է կատարի մի շարք պայմաններ։ Ինչպես արդեն նշել ենք, վերջնական որոշումը կկայացվի հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Արեւմուտքի համար այս շրջանում մտահոգիչ է համարվում Վրաստանի որդեգրած քաղաքականությունը, քանի որ տարբեր առիթներով այդ երկրի իշխանությունները հրաժարվել են կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ եւ միանալ պատժամիջոցներին։ Անցած շաբաթ տարածաշրջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը՝ «ընդգծելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության եւ բարգավաճման ԱՄՆ հանձնառությունը»։ Առաջին կանգառը Բաքուն էր, որտեղ հունիսի 15-16-ը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւի, կառավարության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Պետքարտուղարի տեղակալն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող գործընթացին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աջակցում է երկու երկրների միջեւ գործադրած դիվանագիտական ջանքերին, որոնք «ուղղված են կայուն խաղաղությանը հասնելուն»։ Դոնֆրիդի այցը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում։ «Այստեղ ես մեծ հնարավորություններ եմ տեսնում։ Եկել է խաղաղության ձգտելու պահը, եւ այս ուղղությամբ դրական ազդակ կա։ Ես տեսնում եմ հնարավորություններ, բայց նաեւ անհանգստանում եմ հնարավորությունների պատուհանները փակելու համար եւ զգում եմ այս պահի հրատապությունը: Ահա թե ինչու ԱՄՆ-ը երկու կողմերին էլ ասում է, որ մենք ցանկանում ենք օգտակար լինել: Մենք կարող ենք օգնել առաջ տանելու այս գործընթացը»,- հայտարարել է Դոնֆրիդը՝ ադրբեջանական լրատվամիջոցի հարցին ի պատասխան:

Հունիսի 17-ին պետդեպարտամենտի ներկայացուցիչն այցելել էր Թբիլիսի, որտեղ մասնակցել էր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ անցկացվող՝ Թբիլիսիի կանանց միջազգային համաժողովին (TWIC)։ Նա առանձին բանակցություններ է վարել ընդդիմության առաջնորդների հետ։ Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ նրանք քննարկել են «երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները, եւ թե ինչպես ԱՄՆ-ը կարող է շարունակել աջակցել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին»։ Թբիլիսիում քննարկման առարկա են դարձել նաեւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները, միաժամանակ ԱՄՆ-ը իր աջակցությունն է հայտնել Վրաստանի «ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Որոշ վերլուծաբաններ կարծում եմ, որ այցի բուն նպատակներից մեկն է եղել Վրաստանը հակառուսական դաշինքի մեջ ներգրավելը։ Արեւմուտքի համար հարցի օրակարգային լինելը դրսեւորվում է նրանում, որ ի տարբերություն Ուկրաինայի եւ Մոլդովայի՝ Վրաստանն այդպես էլ «չհաղթահարեց» թեկնածու դառնալու նշաձողը։ Վրաստանիի «ժողովրդավարական զարգացման եւ օրենքի գերակայության առաջխաղացման հեռանկարը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ բարգավաճ ապագայի կառուցմանն աջակցելը» ձեւակերպումները կարող են օգտագործվել որպես լծակներ այդ երկրի իշխանությունների վրա ազդելու համար:

Հունիսի 18-ին Դոնֆրիդը Երեւանում էր, որտեղ հանդիպել էր ՀՀ վարչապետի եւ կառավարության մի շարք պաշտոնյաների հետ։ Նկատենք, որ, ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան չէր հանդիպել Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ աջակցությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին, ինչպես նաեւ դիտարկվել են «ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցերին եւ երկուստեք ստանձնած հանձնառությանը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը եւ Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: 

Ամփոփելով նշենք, որ երեք հանրապետություններում Քերըն Դոնֆրիդն ունեցել է առաջնային կարեւորության թեմաներ, որոնց շուրջ փորձ է արվել ձեռք բերել պայմանավորվածություններ կամ հստակեցնել դիրքորոշումները։ Արեւմուտքի համար Ադրբեջանը հետաքրքիր է էներգետիկ ոլորտում Ռուսաստանին այլընտրանք դառնալու առումով։ Վրաստանը կարող է հերթական օջախը դառնալ Ռուսաստանի հետ տարածքային պահանջների ճշգրտման մասով, իսկ Հայաստանն, ընդհակառակը, արեւմտյան գործընկերների համար կարեւոր է այնքանով, որպեսզի սրացումներ չլինեն եւ պահպանվեն Ադրբեջանի հետ արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները լոգիստիկ եւ էներգետիկ ուղղություններով։ Հավելենք, որ Քերըն Դոնֆրիդը անցած տարվա նոյեմբերին այցելել էր Թուրքիա եւ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել, որ «իր համար շատ կարեւոր է եղել պաշտոնավարման ընթացքում որքան հնարավոր է շուտ այցելել Թուրքիա», քանի որ այն ՆԱՏՕ-ի հուսալի եւ արժեքավոր գործընկերն է. «Մենք շատ ընդհանուր շահեր ունենք եւ շատ բան կարող ենք անել միասին: Այդ իսկ պատճառով ես անհամբեր սպասում էի Անկարա գալուն»։

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆՀայաստանՌուսաստանՎրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Երբ անկառավարելի վախերը թելադրում են գործողությունները

Ապրիլի 1, 2023
Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

Մարտի 31, 2023

Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

Թուրքիան շարունակում է զինվել ու զենք արտահանել

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Արցախի շուրջ լարվածությունը գնալով ավելի է սրվում

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Հաջորդ Հոդվածը
Հայկական բանակի հզորացումը հրամայական է

Առաջ գնալու համար կառուցողական առաջարկներին պետք է հետեւեն համապատասխան ուղերձները

Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս

Պետությունը պետք է գործո՛ւն մասնակցություն ունենա

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist