Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հայկական ռեսուրսի համատեղում

Բաքվի կեղծիքներին հակազդելու համար

Հուլիսի 7, 2022
Տարածաշրջան
Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի բռնազավթված տարածքների հոգեւոր, մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պաշտոնական Բաքուն դիմել է նոր մարտավարության: Իր ոճրագործությունները թաքցնելու համար վերջինս միջազգային հանրությանն առաջադրում է կեղծ օրակարգ: Այս գործողությունների համատեքստում օրերս ադրբեջանցի մի խումբ «պատմաբաններ» դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե մտահոգված են երեւանյան Կոնդ թաղամասի ճակատագրով, որը, իբր, ադրբեջանական է: Նրանք կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին բողոքել են, թե Երեւանում իրենք մշակութային ժառանգություն ունեն, որը «ցեղասպանության» է ենթարկվում: Այստեղ ավելորդ չէ նշելը, որ Բաքուն արդեն ադրբեջանական է համարում ոչ միայն հայկական, այլեւ պարսկական մշակութային արժեքները, մասնավորապես՝ պարսկական շիաական Կապույտ մզկիթը: Վերջինիս մասով էլ ադրբեջանցիները բերում են այն հիմնավորումը, թե 19-րդ դարում Երեւանում քիչ պարսիկներ են ապրել, հետեւաբար, այն չի կարող պարսկական լինել:

Այս կերպ պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային կառույցների, հասարակության ուշադրությունը շեղել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, Կանաչ ժամի եւ բռնազավթված հայկական գյուղերի ու քաղաքների մյուս եկեղեցիների, մշակութային կոթողների եղեռնից: Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է հայկական եկեղեցիների հայատառ արձանագրությունները, այլեւ կեղծում դրանց պատմությունը: Մասնավորապես՝ վերջերս ադրբեջանցի «պատմաբանների» միտքը փայլատակել է, եւ նրանք սկսել են հայկական եկեղեցիները վերագրել այդ պետության մեջ ապրող տարբեր քրիստոնեական փոքրամասնությունների: Այս նոր քաղաքականության համատեքստում էլ հայտարարել են, թե, իբր, Շուշիի Կանաչ ժամն էլ Ուղղափառ եկեղեցի է, որը «յուրացրել» են արցախցիները: Լիովին հասկանալի է, որ  այդ ակնհայտ կեղծիքին չեն ցանկանում առնչվել նույնիսկ Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, քանի որ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական արխիվային աղբյուրներում պահպանվում են փաստագրումներ, որ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը ժողովրդի խոսույթում Կանաչ ժամ է անվանվում, իրենց եղբայր Մկրտչի հիշատակին 1847 թ. կառուցել են Հովհաննես եւ Բաբա Ստեփանյան-Հովնանյան եղբայրները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշին օկուպացնելուց մեկ ամիս անց էին պայթեցրել Կանաչ ժամի գմբեթը, եւ հիմա, իբր, վերականգնում են Ադրբեջանում ապրող ուղղափառ համայնքի եկեղեցին: Նույն ճակատագրին է արժանանալու նաեւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:

Ադրբեջանից հնչող այդ վայնասունի ֆոնին մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ են 2005 թ. Նախիջեւանի Հին Ջուղայի 9-17-րդ դարերի խաչքարերի ոչնչացման կադրերը: Այսօր նույն ադրբեջանական ԶԼՄ-ներում ամեն օր կարելի է գտնել բռնազավթված տարածքներում հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության եղեռնի փաստագրման բազմաթիվ օրինակներ: Վերջին քայլին, ամենայն հավանականությամբ, Բաքվին դրդել է օրերս արձանագրված փաստը, երբ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց երկար տարիներ «բորշչ» ճաշատեսակի պատկանելության շուրջ ռուս-ուկրաինական վեճը բավարարել հօգուտ Կիեւի եւ  այդ ճաշատեսակն ընդգրկել ուկրաինական ոչ նյութական ժառանգության պահպանվող ցանկում: Սակայն Ադրբեջանի ներկայիս կարգավիճակը տրամագծորեն հակառակ բեւեռում է Ուկրաինայի հետ համեմատած: Բաքուն դեռ պետք է միջազգային կառույցներում պատասխան տա պատերազմական հանցագործությունների համար, ինչը շարունակվում է նաեւ նոյեմբերի 9-ից հետո:

Հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության նկատմամբ նման կեղծիքների տարածումն Ադրբեջանի ընդհանուր քաղաքականության բաղադրիչն է, որը հեռու գնացող նպատակներ է հետապնդում: Անդրկովկասում եկվոր այս էթնոսն ամեն կերպ ցանկանում է յուրացնել ոչ միայն տեղի բնիկ ժողովուրդների պատմական տարածքները, այլեւ հոգեւոր մշակութային արժեքները: Միջազգային կառույցներին նման կեղծ եւ պատմական հիմքից զուրկ դիմումներով պաշտոնական Բաքուն ոչ միայն փորձում է հիմնավորել 2020 թ. միջազգային ահաբեկչական կազմավորումների եւ Թուրքիայի հետ Արցախի ժողովրդի դեմ կազմակերպած ագրեսիան, այլեւ հիմք նախապատրաստել հետագա նույնաբովանդակ քաղաքականության ու գործողությունների համար:

Ադրբեջանի նման անտրամաբանական վարքը միջազգային պատմաբանների եւ մասնագետների շրջանում կարող է միայն քմծիծաղ առաջացնել, բայց աշխարհաքաղաքական գործընթացներում բազմաթիվ են անտրամաբանական որոշումները՝ հատկապես վերջին տարիներին, հետեւաբար, ՀՀ-ն պետք է լուրջ գիտական (եւ ոչ միայն գիտական) ռեսուրսներ հատկացնի Բաքվի նման քաղաքականությանը հակազդելու համար:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԿանաչ ժամՅՈՒՆԵՍԿՕՇուշի
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Խորդենի. մշակման հարուստ փորձ ու եկամտաբեր շուկայի հնարավորություն

Խորդենի. մշակման հարուստ փորձ ու եկամտաբեր շուկայի հնարավորություն

Եվրոպական հեռանկար. իրականությո՞ւն, թե՞ պատրանք

Եվրոպական հեռանկար. իրականությո՞ւն, թե՞ պատրանք

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist