Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Տարածաշրջանի քարտեզները չեն փոխվելու

Թյուրքական ծավալապաշտական ձգտումներին դիմագրավելու համար Հայաստանն ունի բնական դաշնակիցներ

Սեպտեմբերի 29, 2022
Տարածաշրջան
Տարածաշրջանի քարտեզները չեն փոխվելու
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
239
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լիարժեք գնահատելու համար պետք է դիտարկել տարածաշրջանի այլ գործընթացներ նույնպես՝ ընդլայնելով աշխարհագրությունը: Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից եւ դրան հաջորդած Թուրքիայի իշխանությունների՝ Բաքվին սատարող հայտարարություններից հետո հատկանշական էր Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի այցը Հայաստան: Կարեւոր էին նաեւ Հունաստանի ԱԳ նախարարի՝ Երեւանից հնչեցրած հայտարարությունները:

Գաղտնիք չէ, որ ներկայում աննախադեպ սրված են Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիայում տարբեր մակարդակներով պարբերաբար շրջանառվում են հունական կղզիները թուրքական պատկերող քարտեզներ, իսկ այսօր այդ երկրների հարաբերությունները սրվել են այն աստիճան, որ փոխադարձ ռազմական սպառնալիքներ են հնչում: Թուրքիան իր կտրուկ հայտարարությունները հիմնավորում է այն փաստով, որ Հունաստանը զինտեխնիկա է տեղակայում Էգեյան ծովի իր կղզիներում, որոնք, ըստ Անկարայի, պետք է ապառազմականացված լինեն: Հունաստանն էլ հայտարարում է, որ առաջնորդվում է Լոզանի համաձայնագրով եւ պաշտպանում է իր տարածքների անվտանգությունը: Այլ կերպ ասած՝ Անկարան եւ Բաքուն գրեթե նույն քաղաքականությունն են վարում հարեւան երկրների նկատմամբ: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքներում են, եւ Բաքվից պարբերաբար հնչում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը:

Այս ամենի համայնապատկերին Նիկոս Դենդիասը Երեւանում հայտարարեց, որ ցանկանում է հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, որոնք ցանկանում են քարտեզներ վերանայել: «Քարտեզների վերանայման քաղաքականությունները կձախողվեն»,- հայտարարեց հույն բարձրաստիճան պաշտոնյան:

Սահմանների եւ աշխարհաքաղաքական որեւէ փոփոխության դեմ է մշտապես արտահայտվում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին օրերս Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Տարածաշրջանում Իրանի կենսական եւ երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»: Նա նաեւ հայտնել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին:

Վերոնշյալ զարգացումները խոսում են թյուրքական պետությունների ծավալապաշտական նկրտումների մասին, որոնք, բնականաբար, հանդիպում են եւ կհանդիպեն տարածաշրջանի պետությունների բնական հակազդեցությանը: Այսօր միջազգային իրավունքի հիմնարար նորմերից մեկը պետությունների տարածքային ամբողջականությունն է, այն չպահպանելու դեպքում աշխարհում ապոկալիպսիսն անխուսափելի է:

Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը նույն խնդրի առաջ է կանգնեցրել նաեւ Հայաստանին եւ Արցախի Հանրապետությանը: Անթույլատրելի զարգացումները կանխելու համար Հայաստանն ունի բնական դաշնակիցներ, եւ այդ կարեւորագույն գործոնները որոշիչ են լինելու ապագա աշխարհաքաղաքական գործընթացներում:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիաԻրանՀայաստանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գյուղացուն օգնելը պետության գործը պետք է լինի

Գյուղացուն օգնելը պետության գործը պետք է լինի

Արցախի Փառուխ գյուղում սադրիչ գործողությունները ՌԴ-ի դեմ են

Բաքուն համե՞րգ է տալիս...

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist