Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Էրդողանը քրդերի «վտանգը» չեզոքացնելու ջանք չի խնայում

Հոկտեմբերի 13, 2022
Տարածաշրջան
Էրդողանը քրդերի «վտանգը» չեզոքացնելու ջանք չի խնայում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
145
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել իր նեոօսմանական երազանքներից եւ Սպիտակ պալատի տիրակալը լինելուց, որի տարեկան ծախսերը, ինչպես հայտարարել է այդ երկրի ֆինանսա-վարչական դատարանը, 2021 թ. եղել է 307 միլիարդ լիրա՝ ավելի քան18 միլիարդ դոլար, որն ընթացիկ տարում ավելանալու միտում ունի։ Մինչդեռ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հեղինակությունն ակնհայտորեն ընկնում է։ Ավելին՝ սոցհարցումների արդյունքներով, եթե ընդդիմության նախագահի թեկնածուներ լինեն Ստամբուլի կամ Անկարայի քեմալիստական քաղաքապետները, ապա Էրդողանը պարտվելու է։ Մյուս կողմից՝ նրա ջանքերը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ ապարդյուն են անցնում։

Ուստի, ինչպես «ՀՀ»-ն տարբեր առիթներով նշել է, Էրդողանը ձգտում է ընտրողներին իր կողմը գրավել արտաքին քաղաքականության ձեռքբերումներով, մասնավորապես, «հայկական հարցը» լուծել «Զանգեզուրի միջանցքով», եւ քրդական հարցը՝ երկրի ներսում ու հարեւան երկրներում նրանց ոչնչացնելու ճանապարհով։ Նա այժմ էլ հանդես է գալիս ռուս-ուկրաինական պատերազմում միջնորդի դերի հավակնությամբ։ Այս առնչությամբ շատ դիպուկ է ասել Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավար կուսակցության (HDP) համանախագահ Միդհաթ Սանջարը ընթացիկ տարվա հուլիսի 30-ին Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպան ժամանակ։ Նա, կասկածի տակ դնելով Էրդողանի միջնորդական ջանքերը, շեշտել է, թե ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում Էրդողանը խաղաղության աղավնու դերում է, իսկ տարածաշրջանում՝ պատերազմի ճուռակի։ Սանջարը նաեւ պահանջել է, որ միջազգային հանրությունն անհետեւանք չթողնի Սիրիայի վրա Թուրքիայի հնարավոր հարձակումը եւ արձագանքի համարժեք։ Հավելենք, որ Թուրքիայի ջանքերը՝ ուղղված ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտին, թերեւս, պայմանավորված են առաջին հերթին այն բանով, որ դրա երկարատեւ լինելու դեպքում, ըստ ամենայնի, Անկարան հայտնվելու է հստակ կողմնորոշման, երկընտրանքի առաջ՝ Արեւմուտք կամ Ռուսաստան, եւ երկու դեպքում էլ գերծանր վիճակում է հայտնվելու։ Ռուսաստանի դեպքում ՆԱՏՕ-ից կհեռացվի ու տնտեսական սահմանափակումների առաջ կկանգնի, մինչդեռ այդ երկրի արդյունաբերությունը հիմնականում կախում ունի Արեւմուտքից, միաժամանակ բացառված չէ, որ կկորցնի այդ շուկան։ Իսկ Արեւմուտքի կողմը գնալով, ինչն առավել հավանական է, թերեւս, կզրկվի իր գազի պահանջարկի 40 տոկոսից, որն ապահովում է Ռուսաստանը, ինչը շատ լուրջ հարված կլինի նաեւ տնտեսական տարբեր ոլորտներին, բացի այդ, հավանաբար, կզրկվի ռուս զբոսաշրջիկներից։

Ինչ վերաբերում է քրդերի հարցի լուծմանը, ապա, ինչպես բազմիցս նշել ենք, դատելով  քրդերի դեմ վարած Թուրքիայի քաղաքականությունից՝ կարելի է ասել, որ եթե անգամ PKK-ն գոյություն չունենար, ապա Անկարան այն կստեղծեր՝ որպես այդ երկրի, Սիրիայի ու Իրաքի քրդերի դեմ ճնշման լծակ։ Վաշինգտոնի Միջին Արեւելքի ուսումնասիրությունների ինստիտուտը վերջերս Թուրքիայում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ վերլուծական է հրապարակել 2023 թ. ընտրությունների առնչությամբ, որտեղ անդրադարձել է նաեւ քրդական հարցին։ Նշյալ վերլուծականի համաձայն՝ քրդական կազմակերպություններն այսօր, ավելի քան երբեւէ, հայտնվել են խիստ ճնշումների տակ, ինչը պայմանավորված է Էրդողանի իշխանության ամրապնդմամբ։ Վերլուծականն այս առնչությամբ վկայակոչել է HDP-ի խմբակցության ու կուսակցության առավել ակտիվ, ղեկավար անդամների զանգվածային ձերբակալությունները եւ ԶԼՄ-ներում կուսակցությունը սեւացնելը կամ այն սատանայական ներկայացնելը։ Ապա հավելվել է, որ քաղաքական վերնախավը PKK-ի եւ HDP-ի միջեւ առանձնապես տարբերություն չի դնում։ Այլ կերպ ասած՝ քուրդը հավասարազոր է PKK-ին՝ «ահաբեկիչ» լինելուն, հետեւաբար, ոչնչացման ենթակա, անկախ այն բանից, թե որտեղ է ապրում, իսկ տարածքները, որտեղ ապրում է, անհրաժեշտ է յուրացնել։ Նման պայմաններում HDP-ը, որ շուրջ 12 տոկոս ձայն ունի, շարունակում է գործունեությունը, թեեւ բացառված չէ, որ, որպես PKK-ական, մինչեւ ընտրությունները լուծարվի։ Էրդողանը, հաշվի առնելով, որ արեւմտյան շատ երկրներ PKK-ին ահաբեկչական կազմակերպություն են համարում, սպառնում է նաեւ Եվրոպայում գտնվող քրդերին։

Անդրադառնալով Սիրիայի քրդերին, ապա ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ պայքարող քրդական երկու կազմակերպության՝ Ժողովրդավարական միությանն (PYD) ու նրա զինված թեւի՝ Ժողովրդի պաշտպան միավորներին (YPG) ու Սիրիայի ժողովրդավարական (SDF) ուժերին, Անկարան, հայտարարելով որպես PKK-ի մասնաճյուղեր, իրեն իրավունք է վերապահում հարձակվել Սիրիայի քրդաբնակ շրջանների վրա եւ ոչնչացնել նրանց։ Մինչդեռ հիշյալ կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, թե կազմակերչական որեւէ կապ, առնչություն չունեն PKK-ի հետ։ Ահավասիկ, հոկտեմբերի 10-ին PYD-ի համանախագահ Սալեհ Մոսլեմը խստիվ հերքել է PKK-ի հետ որեւէ կապի առկայությունը՝ շեշտելով, որ պարզապես նրանց ռազմավարական գաղափարախոսություններն առնչություններ ունեն՝ ինքնավարություն ունենալ, ինչի պատրվակով Էրդողանը ցանկանում է ոչնչացնել Սիրիայի քրդերին։ Թուրքիան առայսօր 3 հարձակում է իրականացրել Սիրիայի քրդերի դեմ, իսկ չորրորդն առայժմ չի իրականացվել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դեմ լինելու պատճառով։ Սակայն Անկարան այդ ուղղությամբ ջանքերը շարունակում է։ Երկրորդ հարձակման ընթացքում գրավված ռազմավարական նշանակությամբ Աֆրին քաղաքը հանձնել է Անկարայի կամակատար «Սիրիայի ազգային բանակ» կազմակերպությանը, որին անդամակցում  են սիրիացի թուրքեր (թուրքմեններ) ու արաբներ, որոնք ակտիվորեն այն թուրքացնելով են զբաղված։ Այնտեղ մնացած քրդերի դեմ էլ տարբեր պատրվակներով ճնշումեր են գործադրում։

Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը, որը Լոնդոնում է, հոկտեմբերի 9-ին հայտարարել է, թե հիշյալ եւ դրան կից, Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ սերտ կապեր ունեցող կազմակերպությունները կամայականորեն ձերբակալում են քրդերին, նրանց կողոպտում, թալանում եւ հարկ պահանջում։ Ըստ նշյալ աղբյուրի՝ վերջին օրերին բազմաթիվ նման դեպքեր են գրանցվել։ Քրդերին անհիմն մեղադրում են քրդական կազմակերպությունների հետ կապ ունենալու համար։ Բացի այդ, Թուրքիան քրդերին իրենց բնակավայրերից հեռացնելու նպատակով կիրառում է նաեւ ջրի զենքը։ Ըստ քրդական ԶԼՄ-ների՝ Անկարան Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում «ջրի պատերազմի» քաղաքականություն է վարում՝ խմելու ջուրը կտրելով, ինչի պատճառով բնակչությունը հարկադրված օգտագործում է Եփրատի աղտոտված ջուրը, ինչի հետեւանքով հայտնվել է խոլերայի համաճարակի վտանգի առաջ՝ շուրջ 5900 դեպք է արձանագրվել, կան զոհեր։

Թեգեր: PKKԹուրքիաՍիրիաքրդերՔրդստան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ղրղզստանը մերձենում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Ղրղզստանը մերձենում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը

Այնշտայնը, կոշկակարը եւ քաղաքական գործիչը

Այնշտայնը, կոշկակարը եւ քաղաքական գործիչը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist