Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Երկակի չափանիշներից զերծ բանաձեւ՝ Ֆրանսիայի Սենատից

ԵՄ-ն պետք է առաջնորդվի Ֆրանսիայի որդեգրած քաղաքականության սկզբունքներով

Նոյեմբերի 17, 2022
Տարածաշրջան
Երկակի չափանիշներից զերծ բանաձեւ՝ Ֆրանսիայի Սենատից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
53
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Միջազգային հարաբերությունների պրակտիկայում, թերեւս, ամենահաճախ  հանդիպող եւ ամենաարատավոր երեւույթը երկակի չափանիշների կիրառումն է որեւէ խնդրի նկատմամբ: Հատկապես հին աշխարհամասում շատ քիչ են այնպիսի ազդեցիկ պետությունները, որոնք իրենց վարած քաղաքականության մեջ առավելագույնս զերծ են մնում նման քայլերից: Նրանց թվում առաջատարներից է Ֆրանսիան: Վերջինիս այս առանձնահատկությունն ունի խոր արմատներ: Ֆրանսիացի դասական փիլիսոփաների տեսությունների առանցքը եղել են մարդասիրական արժեքները, որոնք այսօր բնութագրում են այս պետության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները: Արեւմտաեվրոպական այս պետությունը դարերով հակազդել է աշխարհի տարբեր անկյուններում իրականացվող ցանկացած բռնության, եւ պատահական չէ, որ բացառապես ուժի կիրառման միջոցով մոնղոլական տափաստաններից Եվրասիա աշխարհամասի կենտրոն հասած թյուրքական պետությունը բոլոր ժամանակներում եղել է ֆրանսիական հումանիտար փիլիսոփայության եւ պետության վարած քաղաքականության դիտարկման ներքո:

Այս երկիրը մշտապես կանգնած է եղել փոքր ազգերի իրավունքների պաշտպանության դիրքերում՝ սկսած 20-րդ դարի Հայոց ցեղասպանության տարիներից: Ֆրանսիան է այսօր կանգնած այնպիսի փոքր պետության կողքին, ինչպիսին Լիբանանն է: Նրա արտաքին քաղաքականության վերոհիշյալ հիմնական գիծը թույլ չէր կարող տալ, որ նա լռեր այսօր Արցախի եւ Հայաստանի շուրջ ծավալված իրադարձությունների հարցում: Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը լիովին տեղավորվում է վերեւում ներկայացված իրողությունների համատեքստում: Ֆրանսիացի սենատորները գրեթե միաձայն՝ 295 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել են բանաձեւ, որով լիարժեքորեն անդրադարձել են արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող զարգացումներին՝ երեւույթներն անվանելով իրենց անուններով եւ զերծ մնալով երկակի չափանիշների կիրառումից, ինչը, ցավոք, չունեն եվրոպական այլ պետություններ՝ պայմանավորված տնտեսական շահերով, մասնավորապես՝ էներգետիկ ճգնաժամով: Ֆրանսիայի օրենսդիր մարմինն ընդամենն առաջնորդվում է իր ավանդական հումանիտար արժեհամակարգով եւ քաղաքականության սկզբունքով:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը դեռ նոյեմբերի 5-ին էր անդրադարձել Սենատի կայքում տեղադրված բանաձեւի բովանդակությանը՝ համոզված լինելով, որ այն կընդունվի օրենսդիրների կողմից: Սենատի պատգամավորները բանաձեւով դատապարտել են սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումը, պահանջել ադրբեջանական ուժերի եւ նրանց դաշնակիցների անհապաղ, անվերապահ դուրսբերում ՀՀ սահմաններից: Փաստաթղթով Ադրբեջանի իշխանություններին եւ տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Թուրքիային, կոչ է արվում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը: Այս դրույթն առավել կարեւոր է, քանի որ լիարժեքորեն ներկայացնում է 44-օրյա պատերազմի էությունը, մատնանշում ագրեսիա հրահրած եւ ելքն ապահոված իրական պետությանը:

Պատգամավորները  Ֆրանսիայի կառավարությանը հորդորում են դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը եւ եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենախիստ պատասխանները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավում եւ Ադրբեջանից գազի ու նավթի ներմուծման էմբարգո: Բանաձեւի կարեւորագույն կետով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկ է արվում բոլոր միջոցներով աջակցել Հայաստանին՝ հատկապես պաշտպանունակության հզորացմանն ու տարածքային ամբողջականության ապահովմանն առնչվող հարցերում, վերահաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու եւ այն բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը: Որպես մարդասիրական արժեքներին նվիրված պետության ներկայացուցիչներ` ֆրանսիացի սենատորները չէին կարող մոռանալ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին եւ կոչ են արել անհապաղ, անվերապահ ազատ արձակել ու հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին:

Ֆրանսիայի վարած երկակի չափանիշներից զերծ այս քաղաքականությունը, որը լիարժեքորեն դրսեւորվեց Սենատի ընդունած բանաձեւում, առանցքային նշանակություն ունի տարածաշրջանի իրավիճակին առարկայական գնահատականներ տալու եւ հիմնախնդիրներին ճիշտ ու արդար լուծում տալու առումով: Բանաձեւը պատասխան է այն կեղծ քարոզչությանը, որ վարում են թյուրքական երկու պետությունները եւ նրանց դաշնակիցները Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Սենատի բանաձեւը, կարծում ենք, ուղենիշ կլինի ԵՄ-ի համար Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ քաղաքականություն ու գործողություններ մշակելիս:

Թեգեր: անկախությունԱրցախպատժամիջոցներՍենատՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Արցախցի երեխաների նկատմամբ շարունակվում է հանցանքը

Մարտի 25, 2023
Ակտիվանում է Հյուսիս-Հարավ համագործակցությունը

Փոխզիջումը չի կարող արցախահայության գոյությունը վտանգելու հաշվին լինել

Մարտի 25, 2023

Անակնկալներով լի ընտրություններ Թուրքիայում

Հայաստանն Իրանի համար կարեւոր նշանակություն ունի

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Հաջորդ Հոդվածը
Տնտեսական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարեւորագույն մաս

Քայլերի համախումբ, որ թույլ կտա դիմակայել արտաքին շոկերին

Էրդողանի Թուրքիան անկյուն է քշվել

Էրդողանի Թուրքիան անկյուն է քշվել

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist