Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ալիեւին համեմատել են «նյարդայնացնող ճանճի» հետ

Թեհրանը հոգեբանորեն պատրաստ է ամրապնդել իր անվտանգությունը ռազմական միջոցներով

Նոյեմբերի 19, 2022
Տարածաշրջան
Ալիեւին համեմատել են «նյարդայնացնող ճանճի» հետ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
278
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վատթարացումը շարունակվում է ահագնացող տեմպերով: Բաքվին շարունակում են թեւեր տալ իր «հովանավորների» խոստումները, իսկ Իրանը չի դադարում կրկնել, որ Հայաստանի սահմանների վրա հարձակումն իր համար «կարմիր գիծ է»: Բաքուն հույս ունի, որ Թեհրանի դեմ իրեն տրված պատվերները կատարելիս կնվաճի իրանական Ատրպատականն ու հայկական Սյունիքը, սակայն Իրանի կոշտ հայտարարություններն ու սառնասիրտ կեցվածքը, ըստ էության, զգուշացում են այն մասին, որ հայ-իրանական սահմանի փակման հնարավոր փորձերն արկածախնդրություն են եւ կարող են բացասական լուրջ հետեւանքներ ունենալ այն նախաձեռնողների համար:

Իսկ Հայաստանի դիրքորոշումն իրանական հարցում այլ է: 2018 թ. ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնը հայտարարեց, որ «Իրանի հետ սահմանը կդառնա կարեւոր հարց, քանի որ, ինչպես բացատրեցի Հայաստանի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, որովհետեւ առայժմ չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու նպատակից»: Բոլտոնը նաեւ ասել էր, որ Թուրքիայի հետ սահմանը, հավանաբար, կբացվի՝ այդ կերպ առաջարկելով Իրանը փոխարինել Թուրքիայով: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց աշխարհաքաղաքական պատճառներով իրանական սահմանի փակման ռիսկերի մասին՝ շեշտելով, որ դա չի բխում Հայաստանի շահերից:

Այժմ վերհիշենք մի շարք դրվագներ, որոնք տեղի են ունեցել 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի նկատմամբ, եւ պարզվեց, որ Թեհրանն ընդհանրապես պատրաստ չէր իրադարձությունների զարգացմանը, իսկ ռազմական գործողությունների ընթացքում Իրանի համար մի շարք անակնկալներ գրանցվեցին:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի, ինչպես նաեւ ՀՀ-ի դեմ օգտագործվեցին թուրքական ու իսրայելական անօդաչուներ, այդ թվում՝ «Harop», իսկ իսրայելական որոշ անօդաչուներ թռչում էին Արցախի ու Իրանի հետ սահմանի երկայնքով, երբեմն էլ հետախուզական նպատակներով ներթափանցում վերջինիս տարածք: Իրանն այդ ժամանակ նվազագույնը երկու իսրայելական դրոն խոցեց:

Իրանի հյուսիսում Թուրքիայի ու Ադրբեջանի բավական մեծ ցանց բացահայտվեց: Պատերազմի ընթացքում այդ ցանցն Ադրբեջանին տեղեկություններ էր հաղորդում, կարգավորում կրակի ուղղությունը: Փորձեր կատարվեցին փակել ճանապարհները, որոնք տանում են դեպի հայ-իրանական սահման: Թավրիզում ու մի շարք այլ քաղաքներում ակցիաներ անցկացվեցին՝ ի պաշտպանություն ադրբեջանական ագրեսիայի:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը փորձեց պատերազմին մասնակցած սիրիական վարձկաններին ու նրանց ընտանիքների անդամներին բնակեցնել Արցախի օկուպացված տարածքներում, հիմնականում՝ Իրանի ու Հայաստանի սահմանի երկայնքով: Այդ վարձկանները հիմնականում թուրքմեններ էին` ակ-կոյունլու ցեղերի ժառանգորդները, որոնք խոսում են ադրբեջաներենին մոտ բարբառով: Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքների բնակեցման ու զարգացման համար ժողովրդագրական ռեսուրսներ չունի, հետեւաբար՝ 2000-3000 թուրքմեն ընտանիքների տեղակայումն այդ տարածքներում օգտակար կլիներ Բաքվին: Դա նաեւ հնարավոր կդարձներ ամրապնդել սահմանը ռազմական առումով՝ թուրքմեններից ստեղծելով կազակական բանակի պես ստորաբաժանում Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին: Դա առաջացրեց Թեհրանի հակազդեցությունը, ուստի սիրիական վարձկանների տեղակայման ծրագիրը խափանվեց:

Իր հյուսիսային սահմանին Իրանը հայտնվեց մի իրավիճակում, երբ Արցախի հետ միանգամայն հանգիստ ու ապառազմականացված սահմանի փոխարեն ստացավ նոր պասիվ ճակատ: Առաջացավ դեպի հյուսիս ելքի լուրջ վտանգ, այդ թվում՝ Հայաստանով դեպի Սեւ ծով, իսկ դա Իրանի ողջ հյուսիսում թյուրքական գոտու ստեղծում է նշանակում եւ, որպես հետեւանք, ռիսկ է Իրանի համար:

Այս ամենը Թեհրանի համար տհաճ նորություններ էին եւ ցույց էին տալիս, որ Իրանին լուրջ արդիականացում է անհրաժեշտ՝ տարածաշրջանում զարգացող միտումների զոհը չդառնալու համար: Իրանը, անկախ պատժամիջոցներից, սկսեց խորացնել իր հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ՝ միեւնույն ժամանակ չսահմանափակվելով այդ ուղղություններով: Աստիճանաբար կարգավորվում են հարաբերությունները Սաուդյան Արաբիայի ու Եգիպտոսի հետ:

Եթե մինչեւ վերջերս դեռ հայտնի չէր, թե Իրանն ինչպես կդրսեւորի իրեն ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում, ապա այն բանից հետո, երբ Թեհրանը հյուպատոսություն հիմնադրեց Կապանում եւ զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին՝ այդ մանեւրների ընթացքում իրականացնելով նաեւ գետանցում, պարզ դարձավ, որ Իրանն անհրաժեշտության դեպքում ռազմական միջամտության որոշում է կայացրել: Եվ առայժմ հենց դա է զսպում Ադրբեջանին, որը բնակչության ակտիվ սունիականացման գործընթաց է նախաձեռնել երկրում:

Թեհրանում համոզված են, որ տարածաշրջանում սահմանների վերաձեւման քաղաքականություն է իրականացվում՝ մատնացույց անելով նաեւ այն, որ հայկական Սյունիքով կարող է «ՆԱՏՕ-ի միջանցք» ստեղծվել, որն Ադրբեջանին Հայաստանի տարածքով կկապի Նախիջեւանի հետ: Միեւնույն ժամանակ Իրանը չի բացառում, որ որոշակի պայմանների ու հանգամանքների առկայության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օկուպացնել Մեղրին եւ կտրել Իրանի ու Հայաստանի կապը: Հարավային Կովկասում Արեւմուտքի անսովոր դիվանագիտական ակտիվությունը Թեհրանում կապում են Ռուսաստանի ազդեցության թուլացման գործընթացի հետ, որպեսզի առաջանա աշխարհաքաղաքական դատարկություն, որը կլցնի թուրք-ադրբեջանական դաշինքը: Բացի այդ, իրանցիները տեսնում են, որ Երեւանի արտաքին քաղաքականության մեջ արեւմտյան ուղղություն է նկատվում՝ անհանգստանալով, որ Արեւմուտքն ավելի խորը կմտնի Հայաստան՝ շրջանցելով Թուրքիան, ինչը կփլուզի Ռուսաստան-Հայաստան-Իրան պոտենցիալ առանցքը: Սակայն  Թեհրանը միեւնույն ժամանակ հասկանում է, որ հարավկովկասյան մեծ խաղի մեջ արդյունավետ մտնելու համար պետք է լայն երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ՝ չեզոքացնելու համար տարածաշրջանային մեկ այլ ուժեղ խաղացողի՝ Թուրքիային:

Եվս մեկ փաստի պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել. զորավարժություններն անցկացնում է ոչ թե իրանական բանակը, որն ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, այլ Իսլամական  հեղափոխության պահապանների կորպուսը, որը պատասխանատու է երկրի տարածքից դուրս ռազմական գործողությունների համար: Այդ իսկ պատճառով այս զորավարժությունները ոչ միայն տարածաշրջանային, այլեւ արտատարածաշրջանային խաղացողներին հասցեագրված ուղերձ են եւ նշանակում են, որ Թեհրանը հոգեբանորեն պատրաստ է ամրապնդել իր անվտանգությունը ռազմական միջոցներով:

Այն թեմային, որ ադրբեջանական լրատվամիջոցները վերջին շրջանում Ատրպատականի բնակչությանը կոչ են անում դուրս գալ կենտրոնական իշխանությունների դեմ եւ առանձնանալ Իրանից, «ՀՀ»-ն քանիցս անդրադարձել է: Իսկ այն, որ այդ մասին հայտարարեն իշխանությունները, իսկ ավելի ճիշտ՝ նախագահ Ալիեւը, նորություն է: Օրերս «Tehran Times» թերթում քաղաքական մեկնաբան Մեհրան Շամսուդինը գրել է. «Սամարղանդում ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության  9-րդ գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն միջամտեց Իրանի ներքին գործերին՝ միլիոնավոր իրանցիների անվանելով իր հայրենակիցներ»:

Ալիեւն ասել է, որ «թյուրքական աշխարհը միայն թյուրքական անկախ պետություններից չի կազմված, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են»: Ապա ավելացրել է, որ Ադրբեջանից դուրս ապրող 40 մլն ադրբեջանցիները զրկված են իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություններից: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ է նման հայտարարություն կատարում: Ինչպես երեւում է, այդ երկրի ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել՝ խզելու հարաբերություններն Իրանի հետ:

«Սակայն Սիմորղի (առասպելական արարած իրանական դիցաբանության մեջ, բոլոր թռչունների արքան.- խմբ.) ասպարեզն Ալիեւի համար ելույթ ունենալու հարմար վայր չէ, ինչպես ասում է պարսկական հայտնի բանաստեղծությունը: Պարսկական քաղաքականության մեջ մինչեւ այժմ ոչ մի այլ բանաստեղծություն այնքան հաճախ չի օգտագործվել քաղաքական ու դիվանագիտական բանավեճերում, որքան Սիմորղի երկտողը՝ Հաֆիզ Շիրազիի ձոնից: «Օ, ճանճեր, հզոր Սիմորղի ասպարեզը ձեր ցուցադրությունների վայրը չէ: Դուք արատավորում եք ձեր համբավը եւ մեզ նեղություն եք տալիս»,- գրում է բանաստեղծը նրանց մասին, ովքեր գերագնահատում են իրենց կարողություններն ու իրենց ուժերից բարձր գործեր ստանձնում»,- ընդգծել է Շամսուդինը:

Իրանական մի շարք օրենսդիրներ պատասխանել են Ալիեւին: Պատգամավոր Սեյիդ Ալբորզ Հոսեյնին Ադրբեջանի նախագահին հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունն է Իրանի կազմից հանվել Ռուսաստանի հետ 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով: Նա Ալիեւին խորհուրդ է տվել «պատմություն սովորել»:

Իրանի խորհրդարանի փոխխոսնակ, էթնիկ ադրբեջանցի Ալի Նիկզադը նկատել է, որ «թոռը չի կարող հրաժարվել պապից», եւ Ադրբեջանի նախագահի դիտողությունները տեղին չեն:

Պատգամավոր Մոհամմադ Ռեզա Միրտաջուդդինին, իր հերթին, այնքան հեռու է գնացել, որ կոչ է արել գրավել Նախիջեւանը, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Մահմուդ Ահմադի Բիգհաշը կտրուկ է հանդես եկել Ալիեւի դեմ՝ մերժելով նրա «զայրացուցիչ դիտողությունները» եւ հյուսիսային հարեւանի կողմից «շարունակվող լկտիությունը»:

Թեգեր: ԱդրբեջանԻրան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ում ընտրություններ են

«Միջանկյալ քննությունն» ավարտվել է

Աֆրիկան` որպես Եվրոպայի փրկություն

Աֆրիկան` որպես Եվրոպայի փրկություն

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist