Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախի մեկուսացման փորձերն ավելի են ակտիվացել

Պետնախարարը մամուլի ասուլիս է հրավիրել

Հունվարի 19, 2022
Տարածաշրջան
Արցախի մեկուսացման փորձերն ավելի են ակտիվացել
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
401
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում, ամփոփելով 2021 թվականը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձավ ինչպես աշխատակազմի, այնպես էլ իր կողմից համակարգվող նախարարությունների ու գերատեսչությունների գործունեությանը՝ կոնկրետ փաստեր եւ թվեր արձանագրելով տարվա կտրվածքով իրականացված աշխատանքների վերաբերյալ, որոնք հաշվետվությունն առավել համոզիչ եւ արժանահավատ դարձնելու միտում ունեն:

Առաջնահերթության կարգով Ա. Բեգլարյանը ներկայացրեց պատերազմի հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը, որի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամը 46.956 հայտերից 8.352-ը հասցրել է արդեն բավարարել՝ ավելի քան 10 մլրդ դրամի շրջանակներում: Բավարարվել են նաեւ նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական 1.349 անձանց հայտերը, եւ գումարների տրամադրման գործընթացը շարունակվում է:

Պետնախարարի տեղեկացմամբ՝ օրակարգում է մնում պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի փաստացի լուծումը, որն իր մեջ ներառում է բնակարանային ծրագրի մի շարք կարեւորագույն խնդիրներ: Դրանք մասնավորապես վերաբերվում են զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող ճանաչված եւ անօթեւան մնացած ընտանիքներին: Բնակչության դիմումների հաշվառման եւ ուսումնասիրման, հերթագրման եւ հատկացման հարցերն առավել թափանցիկ դարձնելու ու արդարացի վճիռներ կայացնելու նպատակով ստեղծվել է բնակարանային հարցերի կոմիտե, որի աշխատանքները համակարգում է պետական նախարարը: Նոր ձեւավորված կառույցն անցյալ տարվա նոյեմբերից ձեռնամուխ է եղել իր լիազորությունների իրագործմանը, եւ բնակարանների բաշխման ժամանակ առաջնահերթ համապատասխանեցվելու են չափանիշները, հաշվի են առնվելու շահառուների կարիքները գույքի ձեռքբերման վերաբերյալ: Ա. Բեգլարյանն ընդգծեց, որ հանրության համար գործընթացը լինելու է թափանցիկ, եւ բնակարանների տրամադրումը  կատարվելու է բացառապես արդարության սկզբունքով:

Ըստ ոլորտների` պետնախարարն անդրադարձել է իր կողմից համակարգվող առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի նախարարությունների ու բնապահպանության կոմիտեի գործունեությանը, համոզմունք հայտնել, որ հիշյալ ոլորտներում մեկնարկած բարեփոխումները ցանկալի արդյունքներ կտան, մանավանդ որ պետությունը նոր տարվա բյուջեով լրացուցիչ գումարներ է նախատեսել եւ հետամուտ է լինելու նախանշված ծրագրերի իրականացմանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ առողջապահության նախարարությանը հատկացված գումարն ավելացել է 23.6 տոկոսով, եւ ըստ ԱՀ նախագահի նախընտրական ծրագրի՝ հունվարի 1-ից հանրապետությունում հիվանդների բուժծառայությունները մատուցվում են անվճար:

Ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարեփոխումները մեկնարկել են նաեւ կրթության համակարգում: Շոշափելիորեն բարձրացվել են ուսուցիչների, մշակույթի եւ գիտության, սպորտի աշխատողների աշխատավարձերը՝ կախված համամասնությունից եւ առաջնահերթություններից: Անցյալ տարվանից Արցախում մեկնարկել է երկարօրյա դպրոցների ծրագիրը, եւ արդեն 14 կրթօջախներ անցել են այդ ռեժիմին: Եվս 34 դպրոց շուտով կհամալրի հիշյալ կրթօջախների շարքը: Ա. Բեգլարյանը նշեց, թե ինչպես ամրագրված է նախագահի նախընտրական ծրագրում, 2022 թ. բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը նույնպես կկազմակերպվի անվճար: Որպես հաճելի նորություն՝ բանախոսը տեղեկացրեց, թե նոր ուսումնական տարում ծրագրվում է հանրապետությունում բացել Երեւանում գործող «Անանիա Շիրակացի» կրթական համալիրի մասնաճյուղը, որը «միջազգային բակալավրիատի մաս է կազմում»…

Իր խոսքում պետնախարարն արժեւորեց եւ սոցիալական ոլորտում նախատեսված ծրագրերի արդյունավետությունը, որն ուղղված է բնակչության կենսապայմանների բարելավմանը: Որպես ասվածի վկայություն՝ նա արձանագրեց, թե նոր տարվանից 20 տոկոսով բարձրացվել են կենսաթոշակներն ու պետական նպաստները: Սոցիալական պաշտպանության բյուջեն այս տարի կկազմի 52 մլրդ 564 մլն դրամ: Պետնախարարը կարծում է, որ համակարգում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը էականորեն կնպաստի չլուծված խնդիրների վերհանմանը, կարիքավոր ընտանիքների պահանջների բացահայտմանն ու բավարարմանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Բեգլարյանը պատասխանել է նաեւ լրագրողների տարաբնույթ հարցերին, այդ թվում՝ քաղաքական ուղղվածության:

«Այն տպավորությունն է ստեղծվում, որ աշխարհը լիովին ձեռք է քաշել Արցախից, ու նրա հետագա ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում: Չնայած Ազգային ժողովի, արտգործնախարարության եւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղած դիմումներին եւ հայտարարություններին, կառույցի ղեկավարները շարունակում են անտարբեր մնալ, եւ Արցախ հանձնաժողով ուղարկելու մասին խոստումը շարունակ ձգձգվում է: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արցախյան 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես տարածաշրջան չեն այցելել: Չլինի՞ նրանք վախենում են Ի. Ալիեւի հոխորտանքներից եւ սպառնալիքներից»,- Ա. Բեգլարյանին դիմեց «ՀՀ»-ի թղթակիցը:

Ի պատասխան հարցադրմանը, պետական նախարարը նշեց, թե ինքը լիովին կիսում է այդ մտահոգությունը: «Մենք որոշ կապեր ունենք միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բայց այդ շփումները, ցավոք, միշտ չէ, որ պաշտոնական բնույթ են կրում,- ասաց նա:-Մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ հիմնականում շփումներ եւ քննարկումներ ենք ունենում Հայաստանի Հանրապետության պետական մամինների հետ, ինչպես նաեւ դիվանագիտական խողովակներով: Իրոք, պատերազմից հետո Արցախի մեկուսացման փորձերն ավելի են ակտիվացել, եւ Ադրբեջանի իշխանությունները ջանք չեն խնայում արտերկրից Ստեփանակերտ տարբեր պաշտոնյաների եւ պատվիրակությունների այցերը խափանելու համար: Արգելափակումներն այսօր էլ շարունակվում են, մինչդեռ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հասցեին Ադրբեջանի նախագահի կողմից արված ծաղրանքից հետո համապատասխան հետեւություններ չեն անում: Իմ կարծիքով՝ նման պարագայում համանախագահող երկրներին այլ բան չպիտի մնա, քան Արցախի անկախության միջազգային ճանաչումը»,-իր խոսքն այսպես ամփոփեց Արտակ Բեգլարյանը:                

Թեգեր: Արտակ ԲեգլարյանԱրցախ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

Թյուրքական աշխարհի ներսում բախում է հասունանում

Թյուրքական աշխարհի ներսում բախում է հասունանում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist