Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Անկարան Թեհրանին հայկական հաղորդակցության ուղիների այլընտրանքների է նախապատրաստում

Իգդիր-Նախիջեւան կառուցվող գազատարը կդառնա Հայաստանը շրջանցող Իրան-Նախիջեւան-Թուրքիա գազատար

Հունվարի 20, 2022
Տարածաշրջան
Անկարան Թեհրանին հայկական հաղորդակցության ուղիների այլընտրանքների է նախապատրաստում
14
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.4k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանը կրկին խոսել է Հարավային Կովկասում իրեն սահմանակից պետությունների սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Այս անգամ Խոմենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին է հայտնել, թե Կովկասում հարեւանների հետ սահմաններն անվտանգային նշանակություն ունեն Իրանի համար, եւ Թեհրանը սահմանների փոփոխություն չի ընդունի: Նա հայտարարել է, թե փորձը ցույց է տվել, որ երբ երկրների սահմանները փոխվում են, ճգնաժամի օջախ է առաջանում, որի վերջն անհայտ է, եւ շեշտել է, թե Հարավային Կովկասում իրենց սահմանակցում են Ադրբեջանն ու Հայաստանը:

Իրանն այստեղ առաջին հերթին նկատի ունի Հայաստանի հետ ունեցած սահմանը, որով անցնում է Հարավ-Հյուսիս միջպետական ճանապարհը, նաեւ՝ գազատարը: Այս հարցում Թեհրանի մտահոգությունները լիովին հիմնավոր են, եւ այս երկիրը պարտադրված է պարբերաբար հայտարարել իրեն սահմանակից երկրների սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին: Թեհրանի նման մտահոգություններն ունեն առարկայական հիմքեր:

Սակայն մյուս կողմից էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համառորեն նոր հաղորդակցության ուղիներ են առաջարկում Իրանին, եւ դրանց նպատակը մեկն է՝ հայկական ճանապարհների այլընտրանքը: Օրերս հայտարարվեց Թուրքիայի տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջեւան գազատարի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, որն ընթացիկ տարում է լինելու: Նախագծի արժեքը 13.7 միլիոն դոլար է: Այն իրականացվում է Թուրքիայի պետական նավթագազային ընկերության՝ «Botaş»-ի ու ադրբեջանական «Socar»-ի կողմից եւ տարեկան ունենալու է մոտավորապես 550 մլն խմ թողունակություն:

Թուրքական կողմը հայտարարում է, թե նախագծի իրականացմամբ լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը: Ակնհայտ է, որ այս գազամուղը կառուցվում է որպես Իրան-Հայաստան գազամուղի այլընտրանք, քանի որ ցանկության դեպքում այն Նախիջեւանից կմիացվի Իրանի գազային համակարգին, եւ իրանական գազը նաեւ այդ ճանապարհով կհասնի Թուրքիա ու Եվրոպա:

Նկատենք, որ էներգետիկ ոլորտում Իրանի եւ Հայաստանի միջեւ իրականացվող ամենահաջողված ծրագրերից մեկը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրն է, որի շրջանակներում Հայաստանն Իրանից տարեկան մոտ 300-400 մլն խորանարդ մետր գազ է ստանում՝ փոխարենը Իրանին մատակարարելով 1-1.2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Հայաստանի տարածքով անցնող գազատարը կարող է նաեւ դառնալ տարանցիկ՝ մինչեւ Վրաստան: Հենց այս հեռանկարի դեմ էլ աշխատում է Իգդիր-Նախիջեւան գազատարը: Այն փաստացի չեզոքացնում է Հայաստանով իրանական գազի տարանցման հեռանկարը: Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը տարեկան 1.2 մլրդ խմ  է, բայց ներդրումների ներգրավմամբ գազատարի արդիականացման ու ճնշման ավելացման դեպքում ծավալը կարող է հասնել 2-2.3 մլրդ խմ-ի: Մոտավորապես այս ծավալով գազ է ներմուծում այսօր Հայաստանը ՌԴ-ից: Իրանը, բնականաբար, չի ցանկանում հայկական փոքր շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ, բայց գազի տարանցման հարցում առիթը բաց չի թողնի՝ ներգրավվելու էներգակիրը Եվրոպա արտահանման ծրագրերում:

Թուրքիան լրջորեն մտել է տարածաշրջանի գազային տարանցիկ ենթակառուցվածքների պատերազմի մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարեց, որ Արեւելյան Միջերկրական ծովի հանքավայրերից գազը Եվրոպա կարող է մղվել միայն թուրքական տարածքով։ Բանն այն է, որ հունվարի 8-ին հունական «Defense-point.gr» տեղեկատվական պորտալը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները տեղեկացրել է Հունաստանին, Կիպրոսին եւ Իսրայելին (որոնք համաձայնության են եկել Արեւելյան միջերկրածովյան «EastMed» գազատարի շինարարության մասին), որ չի աջակցում Թուրքիան շրջանցող այս նախագծին։ Հունական լրատվամիջոցը մեկնաբանել է, որ Վաշինգտոնի այս դիրքորոշումը բացատրվում է Էրդողանի հետ կոնֆլիկտներից խուսափելու ձգտումով, առավել եւս, որ Թուրքիան ընտրությունների նախաշեմին է:

«EastMed» գազատարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ. հունվարի 2-ին Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի կողմից։ Ակնկալվում է, որ այն թույլ կտա իսրայելական «Լեւիաթան» եւ կիպրոսյան «Աֆրոդիտե» հանքավայրերից Կիպրոս եւ Կրետե կղզիներով էներգակիրներ հասցնել Հունաստան, այնտեղից էլ՝ Իտալիա: «EastMed» խողովակաշարի նախագծային հզորությունը տարեկան 10 միլիարդ խմ է։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ պետությունների տնտեսական շահերը, մասնավորապես՝ էներգակիրների հարցում, դոմինանտ են դառնում տարածաշրջանի եւ Եվրասիա աշխարհամասի քաղաքական զարգացումներում՝ շատ դեպքերում դառնալով սանձազերծվող պատերազմների պատճառ: Այդ ամենի հանգուցային կետում կանգնած է Թուրքիան, ինչը հուշում է, որ նման գործընթացները շարունակվելու են, եւ՝ ավելի մեծ ծավալներով ու ուժգնությամբ:

Թեգեր: ԹուրքիաԻրանՀայաստանՀարավային ԿովկասՏնտեսություն
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկումը շարունակվում է

Պեկրեսը դատապարտում է կառավարության լռությունը

Պեկրեսը դատապարտում է կառավարության լռությունը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist