Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են

Այն վտանգում է տարածաշրջանային կայունությունը

Հունվարի 27, 2022
Տարածաշրջան
Էրդողանի օրակարգում «Ազգային ուխտի» գծած սահմաններն են
16
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1920 թ. հունվարի 28-ին տեղի ունեցած փակ նստաշրջանում օսմանյան խորհրդարանի պատգամավորների կողմից ընդունվում է «Ազգային ուխտը» (թուրք.` Misak-ı Milli), որը հանրությանն է ներկայացվում փետրվարի 17-ին։ 6 կետից բաղկացած փաստաթուղթը համարվում է քեմալական ազգայնամոլական շարժման քաղաքական հռչակագիրը, որը սահմանել է Թուրքիային պատկանող տարածքներն ու սահմանները։ Այդ ծավալապաշտական փաստաթղթով Թուրքիայի սահմաններում են ներառվում Արեւմտյան Թրակիան, Կիպրոսը, Էգեյան կղզիները, նախկին Մոսուլի եւ Հալեպի վիլայեթները եւ այլն։ «Ազգային ուխտի» սահմաններին վերաբերող տարբեր քարտեզներում Թուրքիայի կազմի մեջ են ներառված նաեւ Աջարիան եւ Նախիջեւանը։

Էրդողանական Թուրքիան կրկին վերակենդանացրել է այս ծավալապաշտական փաստաթուղթը՝ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվելով դրանից բխող մոտեցումներով։ «Ազգային ուխտի» ընդունման 102-րդ տարվան ընդառաջ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «այն սահմանները, որոնք Թուրքիան պաշտպանում է կամ կարող է դրանց նկատմամբ իրավունքներ ներկայացնել, որոշվել են այդ փաստաթղթի շրջանակներում»՝ հավելելով, որ «Թուրքիան դեռեւս պայքարում է երկրի ինքնիշխանության եւ ազգային արժեքների ոտնահարման փորձերի դեմ»։ «Մենք հավատարիմ ենք 102 տարի առաջ հայտարարված «Ազգային ուխտի» նպատակներին ու ոգուն»,- Շենթոփի խոսքերն է փոխանցում «Անադոլու» գործակալությունը։

Եթե նախկինում հանրապետական Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավը նախընտրում էր արտաքին քաղաքական ոլորտում պահպանել առավելապես չեզոքություն եւ զերծ մնալ տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներին ակտիվորեն միջամտելուց, ապա Էրդողանը որդեգրեց բոլորովին այլ՝ ծավալապաշտական-հարձակողական քաղաքական գիծ։ Բացի Թուրքիայի նախագահի՝ սահմաններ չճանաչող նկրտումներից, նման քաղաքականության հիմքերն օբյեկտիվ առումով ապահովում է այդ երկրի շարունակաբար աճող ռազմարդյունաբերական ոլորտը։ Թերեւս, հենց դա նկատի ունենալով էլ Ազգային մեծ ժողովի նախագահը նշել է, որ ժամանակակից Թուրքիան բավականաչափ ուժ ունի իր սահմաններից դուրս սպառնալիքները չեզոքացնելու համար։ «Մենք քաջատեղյակ ենք այսօրվա իրողություններին եւ միեւնույն ժամանակ տրամադրված ենք միջազգային իրավունքի շրջանակներում մինչեւ վերջ պաշտպանել Թուրքիայի իրավունքներն ու շահերը»,- վստահեցրել է Շենթոփը, նաեւ ընդգծել, որ «Ազգային ուխտը» սահմանել է ազգային պայքարի նպատակն ու խնդիրը։

«Ազգային ուխտի» սահմաններին ձգտելիս Էրդողանն օրակարգ է բերում նաեւ Լոզանի պայմանագրի վերանայման հարցը, ինչպես նաեւ իր դժգոհությունն է արտահայտում այն տարածքներից հրաժարվելու մասով, որն ամրագրվել էր Սեւրի եւ Լոզանի պայմանագրերով։ Ի դեպ, այս տրամաբանության մեջ է դիտարկվում Արեւելյան Միջերկրածովում լարվածության աճը։ Այս մասով եւս էրդողանական Թուրքիան ունի իր գաղափարական հիմնավորումը, որը հայտնի է որպես «Կապույտ հայրենիք» («Mavi vatan») հայեցակարգ, դրանով առաջ է քաշվում Սեւ, Էգեյան, Մարմարա եւ Միջերկրական ծովերում եւ դրանց սահմաններից դուրս (Պարսից ծոց, Կարմիր ծով) Թուրքիայի՝ ծովային գերակայության հասնելու գաղափարը։ Նշենք, որ «Mavi vatan» հայեցակարգի ճարտարապետներն են համարվում Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող գեներալ Ռամազան Ջեմ Գյուրդենիզը եւ ծովակալ Ջիհաթ Յայջըն։ Ի դեպ, Գյուրդենիզը անցած տարվա ապրիլին ձերբակալված պաշտոնաթող սպաներից մեկն էր, որոնք հանդես էին եկել Էրդողանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականության որոշ քայլեր քննադատող հայտարարությամբ։

Իրաքում եւ Սիրիայում, մասնավորապես Իդլիբում եւ Աֆրինում թուրքական ուժերի գործողությունները նույնպես «Ազգային ուխտի» տրամաբանության շրջանակներում են: Թուրքական իշխող վերնախավն այդ կերպ «տեր է կանգնում» «Ազգային ուխտի» գծած սահմաններին։ Անգամ Լիբիա ռազմական ուժեր ուղարկելը դիտարկվում է այդ շրջանակներում. 2019 թ. դեկտեմբերին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, անդրադառնալով Սիրիա եւ Իրաք թուրքական ռազմական ներխուժումներին, նաեւ Լիբիա ռազմական ուժեր ուղարկելու մտադրություններին, հայտարարել էր, որ գլոբալացման ժամականակաշրջանում «Ազգային ուխտի» սահմանների անվտանգությունն սկսվում է այդ սահմաններից դուրս, հետեւաբար «ստիպված են անվտանգության շրջագիծը շատ ավելի լայն տարածքի վրա գծել»։ Անվտանգության նման ընկալումն ու քաղաքականությունը թուրքագետ Լեւոն Հովսեփյանն իր հոդվածներից մեկում բնորոշել է որպես նոր երեւույթ թուրքական ռազմավարական մտածողության մեջ, ինչը հատուկ չի եղել նախկին վարչակարգերին ու զինվորականությանը։

Նկատենք, որ «Ազգային ուխտով» սահմանված տարածքներին եւ սահմաններին ձգտելու քաղաքականությունն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր տարածաշրջանում։ Արցախի եւ հայության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Թուրքիան ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմական, նյութատեխնիկական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին։ Սակայն Շենթոփի այն ձեւակերպումը, թե «տրամադրված են միջազգային իրավունքի շրջանակներում մինչեւ վերջ պաշտպանել Թուրքիայի իրավունքներն ու շահերը», հուշում է, որ «միջազգային իրավունքի» անվան տակ թաքնվելով՝ այսքանով չեն սահմանափակվելու իրենց ծավալապաշտական ծրագրերն իրականացնելիս։

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հաղթանակ մեղքի նկատմամբ

Մարտիրոս Երզնկացի

Մարտիրոս Երզնկացի

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist