Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հերթական անհաջող սադրանքը

Տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը երկարաձգելու փորձերը ձախողման են դատապարտված

Մարտի 24, 2022
Տարածաշրջան
Հերթական անհաջող սադրանքը
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
798
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցը պաշտոնական Բաքուն վերածել է քարոզչական հերթական սադրանքների շքերթի: Այդ երկրի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ կրկին փորձ է արվում սեփական ցանկությունները ներկայացնել որպես իրականություն: Մասնավորապես՝ հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վալիեւն Ալեքսեյ Կիմի հետ քննարկել է «օպերատիվ իրավիճակն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։ Ըստ այդմ՝ կողմերը քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը:

Այստեղ ավելորդ չէ նշելը, որ նոյեմբերի 9-ի նույն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերի՝ Արցախի պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերը կանգնում են այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ նրանց միջեւ տեղակայվում է ռուսական մոտ 2000 խաղաղապահից կազմված զորակազմը: Այլ կերպ ասած՝ այսօր ռուս խաղաղապահները կանգնած են արցախա-ադրբեջանական շփման գծում, իսկ Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի առումով եւ իրավական հիմքերով շատ ավելի կայացած անկախ պետություն է, քան Ադրբեջանը: Արցախի Հանրապետությունը ժամանակի խորհրդային եւ միջազգային օրենքների համաձայն հանրաքվեով է դուրս եկել փլուզվող խորհրդային Միության կազմից, իսկ Ադրբեջանն ավելի ուշ՝ ընդամենը իր Գերագույն Խորհրդի որոշմամբ եւ այն ժամանակ, երբ արդեն դե յուրե իր կազմում չէր Արցախի Հանրապետությունը:

Այսօր ողջ աշխարհը հայտարարում է, որ տարածաշրջանի ավելի քան 30-ամյա հակամարտության պատճառը՝ Արցախի կարգավիճակը, որոշված չէ, իսկ Ադրբեջանը համառորեն փորձում է պատրանքներով ապրել՝ պնդելով, թե Արցախի խնդիրն իր «ավագ եղբոր», ջիհադիստ ծայրահեղական գրոհայինների եւ դաշնակիցների հետ համատեղ ագրեսիայի միջոցով լուծել է: Սա պաշտոնական Բաքվի վարած կեղծ քաղաքականության դրսեւորում է: Այդ մարտավարության մեջ են մտնում նաեւ դեպի Արցախ գնացող գազատարի միտումնավոր պայթեցման եւ դրա վրա փականի տեղադրման Ադրբեջանի գործողությունները, ինչով վերջինս փորձում է կախման մեջ գցել արցախահայությանը եւ բառացի աննախադեպ ցուրտ եղանակին, ձյան պայմաններում արդեն 13 օր 100.000-ից ավելի բնակչի զրկել բնական գազից: Այս ամենն Ադրբեջանի համալիր գործողությունն է, որի նպատակը միջազգային հանրությանը համոզելն է, թե Արցախի Հանրապետության կարգավիճակի հարց այլեւս չկա:

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում մյուս սադրանքն այն է, որ շեշտադրվում է ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելու 5 տարի ժամանակահատվածի եւ Արցախից հայ կամավոր զինծառայողների դուրս բերման հարցը: Այստեղ քննարկման առարկա չենք դարձնի այն, որ Արցախի բնակչությունն է միշտ եղել իր սահմանների անվտանգության համար հիմնական կռվողն ու այն պաշտպանողը, եւ այդպես է լինելու նաեւ ապագայում: Փաստացի 150 հազար բնակչություն ունեցող Արցախի Հանրապետությունն ի զորու է ապահովել պաշտպանության բանակի մարտունակությունը, եւ նրա սահմանների պաշտպանությանը մշտապես մասնակցել ու մասնակցելու են այլ երկրներում ժամանակավորապես բնակվող իր քաղաքացիները:

Իրականությունից հեռու է նաեւ այն ակնարկը, թե 5 տարին լրանալուց հետո ՌԴ խաղաղապահ զորախումբը կարող է դուրս բերվել Արցախից: Ամենաբարձր մակարդակով Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարությունների եւ սպառնալիքների պայմաններում խաղաղապահների հեռացումն անխուսափելիորեն կհանգեցնի ռազմական հակամարտության վերսկսման: Դատելով Ադրբեջանի այս պահվածքից եւ այն բանից, որ վերջինս չի կարողանում համարժեք գնահատել Արցախի ու արցախցիների իրավունքները, կարելի է ենթադրել, որ ռուս խաղաղապահները ոչ թե 5, այլ  առնվազն 50 տարի էլ չեն կարողանա լքել Արցախը: Այն հնարավոր կլինի, եթե Ադրբեջանն ընկալի քաղաքակրթության արժեքների էությունը եւ ընդունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բայց նրա վարքը փաստում է, որ դեռ շատ երկար ժամանակ է պետք դրա համար: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը նման սադրանքներով եւ իրականությունից հեռու իր պահվածքով տարածաշրջանը տասնյակ տարիներով հետ է պահում խաղաղության ու համագործակցության գործընթացից:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախխաղաղապահ ուժերպատերազմՌուսաստանսադրանք
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Ապադոլարացման գործընթաց՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում

Ապադոլարացման գործընթաց՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում

ԵՄ-ն կստեղծի 5000 հոգանոց արագ արձագանքման ուժեր

ԵՄ-ն կստեղծի 5000 հոգանոց արագ արձագանքման ուժեր

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատանք հայ զինվորի հզորությանը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist