Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Լեզգիները` «քավության նոխազ»

Ադրբեջանում արդարացվում է բռնության ցանկացած դրսեւորում ազգային փոքրամասնությունների նկատմամբ

Մարտի 26, 2022
Տարածաշրջան
Լեզգիները` «քավության նոխազ»
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
644
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազգային փոքրամասնությունների իրավունքների առումով առաջացած խնդիրները գլուխ են բարձրացրել դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից: Այդ խնդիրն ավելի հրատապ է դարձել հատկապես Ադրբեջանում, քանի որ այն ձեւավորվել է որպես բազմազգ պետություն: Նախորդ հոդվածում անդրադարձ ենք կատարել թալիշների ոչնչացման վտանգին, այժմ կներկայացնենք լեզգիների խնդիրը: Ներկայումս Ադրբեջանում կան տարբեր էթնոմշակութային ազգային միավորներ, որոնք դիտարկվում են որպես ազգային փոքրամասնություններ: Նրանք բուն ադրբեջանցիներից տարբերվում են կրոնական, մշակութային, կենցաղավարության ավանդույթներով, սովորութային եւ այլ հատկանիշներով: Ժողովրդագրական տվյալները վկայում են, որ Ադրբեջանում ներկայումս ապրում է շուրջ 20 ազգային փոքրամասնություն, որոնցից գերակշռող են լեզգիները, թալիշները, քրդերը, ուդիները, ռուսները, հյուսիսկովկասյան ազգեր եւ այլն:

Լեզգիներն ապրում են Ադրբեջանի հյուսիսարեւելյան շրջաններում (Խաչմազ, Գուսար) եւ Դաղստանի հարավում, ազգային լեզուն լեզգիերենն է, բայց տիրապետում են նաեւ ադրբեջաներենին ու ռուսերենին: Նույնիսկ 2009 թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանում ապրում է մոտ 260 հազ. լեզգի: 1906-ից լեզգիներն ունեցել են իրենց դպրոցը, թերթը, թատրոնը եւ այլ ազգային ինքնատիպային տարրեր: Սակայն դրանք հետագայում վերացվեցին: Լեզգիներին ստիպում էին, որ անձը հաստատող փաստաթղթերի մեջ գրվի «ադրբեջանցի», եւ ով համաձայնում էր այդ պայմանին, կրթություն ստանալու համար հարկ չէր վճարում: Դրանով է բացատրվում 2009 թ. մարդահամարի արձանագրած փոքր թիվը: Ադրբեջանի իշխանությունների նման մոտեցումը վերաբերում էր բոլոր ազգային փոքրամասնություններին:

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար բողոքներից անմասն չմնացին նաեւ լեզգիները: Այդպիսով` ստեղծվեց «Սադվալ» (միասնություն) կազմակերպությունը, որի նպատակն էր կազմավորել Լեզգիստանի Միացյալ Հանրապետությունը: Ժամանակի ընթացքում ազատագրական նման շարժումները «մարեցին»: Այնուամենայնիվ, լեզգիական շրջանները շարունակում են մնալ Ադրբեջանի ներքին հասարակական, քաղաքական, միջէթնիկ կյանքի ապակայունացման սպառնալիքներ: Խորհրդային տարիներին բազմաթիվ լեզգի ուսուցիչներ, մտավորականներ, գրողներ եւ հասարակական գործիչներ աքսորվեցին երկրից, ովքեր քարոզում էին լեզգիների կրթության ազատ իրավունքը:

1990-ականներին Ադրբեջանում լեզգի ակտիվիստներն սկսեցին քարոզչական գործունեություն ծավալել, եւ այդ շարժումները ճնշվեցին գլխավորապես ալիեւների իշխանության գալուց հետո. ձերբակալվեցին լեզգի ակտիվիստներ, այդ ուղղությամբ գործի դրվեցին ուժային կառույցները: Հենց այդ ժամանակվանից ադրբեջանական իշխանությունները լեզգիաբնակ շրջաններում տեղակայեցին ոստիկանական հատուկ ջոկատներ: Իրավիճակը սրվում է, երբ լեզգիաբնակ շրջաններում բնակեցնում են նաեւ արցախյան հակամարտության գոտուց տեղահանվածներին (նրանց մինչ օրս չեն թույլատրել ունենալ բնակարաններ, մեծ մասն ապրել են տնակներում` զրկված տարրական կենցաղային պայմաններից): 1990-ականներին ձերբակալված լեզգիները կտտանքների էին ենթարկվում ադրբեջանական բանտերում, եւ շատերն այնտեղ էլ մահացել են:  

2014-ից Ադրբեջանն իր քաղաքացիներին ուղարկում էր Սիրիա` ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին միանալու: «Լեզգիների մզկիթ» կոչվող վայրում նամազ են անում բազմաթիվ լեզգի երիտասարդներ եւ ուղեւորվում Սիրիա: Սա Ադրբեջանի իշխանության քարոզչական գործիքակազմերից մեկն է, որը բանեցնում էին իրենց հասարակության շրջանում: Դա նպատակ ուներ հակակրանք առաջացնելու ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ուստի ադրբեջանական հասարակության մեջ պարբերաբար շրջանառվում էր այն միտքը, թե «Սիրիա չեն մեկնել բուն ադրբեջանցիներ, այլ միայն լեզգիներ»: Դա «արդարացնում» էր լեզգիների նկատմամբ հետապնդումներն ու կեղեքումները:

Այսպիսով` Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ազգային փոքրամասնությունների հետ համակեցությունն անհնար է իր տարածքում, այլատյացությունը քարոզվում է պետական մակարդակով, եւ արդարացվում բռնության ցանկացած դրսեւորում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ: Նրանց հանդեպ մեղադրանքները, ծայրահեղ քաղաքականությունը, հետապնդումներն ու կեղեքումները կարող են լուրջ վտանգի հանգեցնել, օրինակ` միջէթնիկ բախումների, որոնք կքայքայեն հասարակական ներքին բնականոն կյանքը:

Թեգեր: ԱդրբեջանԼեզգիներ
Կիսվել2Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Գծվում են նոր աշխարհի ուրվագծերը

Գծվում են նոր աշխարհի ուրվագծերը

Թատրոնն սկսվում եւ ավարտվում է հանդիսատեսի սրտում…

Թատրոնն սկսվում եւ ավարտվում է հանդիսատեսի սրտում…

Ամենաընթերցվածը

  • Հետաքրքիր է իմանալ

    Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Լոռի բերդը՝ դասագիրք

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան»

    28 Կիսվել են
    Կիսվել 11 Tweet 7

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist