Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախյան հիմնախնդիրը զերծ է կրոնական համատեքստից

Իսլամական երկրների մեծամասնության հետ Հայաստանն ունի բարիդրացիական հարաբերություններ

Հունվարի 26, 2023
Տարածաշրջան
Արցախյան հիմնախնդիրը զերծ է կրոնական համատեքստից
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
386
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ քաղաքական դիսկուրսում Ադրբեջանը մշտապես փորձել է խնդիրը տեղափոխել կրոնական հարթություն։ Այդ համատեքստում մեծ ջանքեր է գործադրել իսլամական աշխարհը հակամարտության մեջ ներգրավելու համար։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը եւ հայերն արցախյան հիմնախնդիրը երբեւէ չեն դիտարկել կրոնական համատեքստում։ Մեզ համար այն ունեցել է պատմական արդարությունը վերականգնելու, սեփական անվտանգությունն ու հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու նպատակով մղվող պայքար։ 

Իսլամական բազմաթիվ երկրների հետ Հայաստանն ունի լավ, որոշների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ՝ հիմնված քաղաքակրթական, պատմական, մշակութային սերտ առնչությունների վրա։ Հայկական ուժեղ համայնքների մի մասը ձեւավորվել եւ զարգացել է հենց իսլամական երկրներում, որտեղ հայերը վայելել եւ վայելում են տեղի բնակչության, իշխանությունների հարգանքն ու լավ վերաբերմունքը։ Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը՝ եգիպտական «Veto Gate» արաբալեզու պարբերականում վերջերս հրապարակված հոդվածում ընդգծել էր, որ Ադրբեջանը մշտապես փորձում է Հայաստանի դեմ հանել իսլամական երկրներին, հատկապես արաբական երկրներին՝ արցախյան հակամարտությանը տալով կրոնական երանգ։ «Մինչդեռ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք կրոնական համատեքստում չի դիտարկել։ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական երկրների ճնշող մեծամասնության, այդ թվում՝ արաբական երկրների հետ, եւ դարեր շարունակ հայերը եղել եւ մնում են արաբ-իսլամական աշխարհի հասարակությունների մի մասը եւ նպաստել արաբական շատ երկրների զարգացմանը»,- նշել է ՀՀ դեսպանը։

Իսլամական միջավայրում հակահայկական տրամադրություններ ձեւավորելու եւ արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանամետ դիրքորոշում ապահովելու համար Ադրբեջանն օգտագործում է «Իսլամական համագործակցության կազմակերպությունը», որի անդամն է 1991-ից։ Օգտվելով այդ միջազգային հարթակում Հայաստանի բացակայությունից՝ Ադրբեջանը փորձում է արցախյան հակամարտությունը ներկայացնել կրոնական համատեքստում՝ ներկայացնելով Հայաստանին որպես իսլամի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկիր։ Սակայն որքան էլ Ադրբեջանը փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել, այնուամենայնիվ, դա նրան չի հաջողվում, քանի որ իսլամական աշխարհի երկրների մեծամասնության հետ Հայաստանը շարունակում է հարաբերություններ զարգացնել։ Վերոհիշյալ հոդվածում դեսպան Փոլադյանը հիշեցրել է, որ Մերձավոր Արեւելքում Հայաստանի առաջին դեսպանատունը բացվել է հենց Կահիրեում, ապա նաեւ նշել, որ այսօր Հայաստանն ու Եգիպտոսը բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն ունեն։ Փոլադյանի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի կառավարության դրական վերաբերմունքը Եգիպտոսի հայ համայնքի նկատմամբ, ուստի արցախյան հակամարտությանը կրոնական ենթատեքստ հաղորդելու Ադրբեջանի փորձերը ոչ այլ ինչ են, քան նրա քաղաքականության հերթական հորինված վարկածը։ «Հայաստանը հուսով է, որ Հայաստանին ու հայ ժողովրդին որպես իսլամի թշնամի ներկայացնելու եւ պատմական բարեկամական հարաբերությունները սաբոտաժ անելու Ադրբեջանի փորձերը հաջողություն չեն ունենա»,- շեշտել է դեսպանը։ Հոդվածում Փոլադյանը հանգամանալից անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակմանը եւ Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրներին։

Առաջիկա օրերին տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին։ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերություններն առանձնանում են քաղաքակրթական, պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ։ Ներկայումս էլ Հայաստանն ու Եգիպտոսը բարիդրացիական հարաբերություններ եւ բազմաշերտ համագործակցություն զարգացնելու ներուժ ունեն։ Հայաստանի անկախության ավելի քան 30 տարիների ընթացքում միջազգային տարբեր հարթակներում երկու երկրները դրսեւորում են միմյանց աջակցելու պատրաստակամություն, առկա է նաեւ փոխվստահություն։ Ի վերջո, գլոբալ առումով Հայաստանն ու Եգիպտոսը հանդիսանում են Մերձավոր Արեւելքի անվտանգային համակարգի բաղկացուցիչը եւ շատ հարցերում ունեն համընկնող կամ առնվազն չհակադրվող շահեր, ինչը հիանալի հնարավորություն է ստեղծում քաղաքական երկխոսությունը առավել սերտացնելու համար։ Եգիպտոսը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել արցախյան հակամարտության նկատմամբ եւ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրների կարգավորման օգտին:

Անդրադառնալով պատմական առնչություններին՝ նշենք, որ Եգիպտոսի հայկական համայնքն իր ուրույն եւ կայուն դերն ունի այդ երկրի քաղաքական, հասարակական, մշակութային կյանքում։ 20-րդ դարի սկզբում եգիպտահայ համայնքը եղել է սփյուռքահայ քաղաքական մտքի եւ մշակույթի զարգացման առաջատար կենտրոնը, որում իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության հետեւանքով տարագիր դարձած մեր հայրենակիցները։ Հայաստանի անկախությունից հետո եգիպտահայ համայնքը կամուրջ է դարձել Հայաստան-Եգիպտոս հարաբերությունների զարգացման հարցում։

Թեգեր: ԱրցախդեսպանՀրաչյա Փոլադյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Հաջորդ Հոդվածը
Մեր հարստության շահառուն բացառապես մենք պետք է լինենք

Մեր հարստության շահառուն բացառապես մենք պետք է լինենք

«Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ քրդերի մասին»

«Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ քրդերի մասին»

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist