Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ քրդերի մասին»

Իրանի նախագահի այցի ձեռքբերումները տարաձայնությունների առումով մեծ չեն լինի

Հունվարի 26, 2023
Միջազգային
«Յոթ երգ գիտեն, յոթն էլ՝ քրդերի մասին»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
84
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահի հրավերով առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կժամանի Անկարա։ Ըստ նախատեսվածի` այցը պետք է տեղի ունենար 2022 թ. դեկտեմբերին, սակայն իրանական կողմի ցանկությամբ հետաձգվել է։

Ինչպես նշում է Թեհրանը՝ Ռայիսիի գլխավորած պատվիրակության այցի օրակարգում երկու երկրների փոխհարաբերությունները տարբեր՝ տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում ընդլայնելն է, այդ թվում՝ երկու երկրների ռազմավարական փոխհարաբերությունների գերագույն խորհրդի 8-րդ նիստի գումարումը՝ նախագահների մասնակցությամբ։ Բայց, ըստ ամենայնի, այցի օրակարգում առանցքային են լինելու տարածաշրջանի երկու գերտերությունների միջեւ առկա տարաձայնությունները, ինչը կողմերը ձգտում են կառավարելի դարձնել դիվանագիտական ուղիներով։ Ներկա դրությամբ դրանք ջրի խնդիրը եւ Թուրքիայի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» հարցերն են։ Հարցեր, որոնք ոչ միայն քննարկվում են կողմերի միջեւ ցանկացած մակարդակի ու ձեւաչափի հանդիպումների ժամանակ, այլեւ հայտարարությունների մակարդակով, որտեղ կողմերը շեշտում են իրենց դիրքորոշումները։ Ահավասիկ, Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը դեռեւս հունվարի 5-ին, երբ հայտարարել էր, թե Ռայիսիի այցի առումով վերջնական որոշում կա եւ տեղի կունենա առաջիկա շաբաթներին, միաժամանակ ընդգծել էր, որ Իրանի՝ ի պաշտպանություն Հայաստանի կողմնակալ հայտարարությունները որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի համար են մտահոգիչ։ Ապա հավելել է, թե Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանն ու Վրաստանը պետք է տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար գործեն համաձայնեցված, բաց եւ թափանցիկ։ Այլ կերպ ասած՝ 3+2-ի ձեւաչափով. Թուրքիա-Ադրբեջա-Վրաստան (որոնք ընդհանուր շահեր ունեն, որոնց ուղղությամբ սերտորեն համագործակցում են, առնվազն տարին մեկ անգամ համատեղ զորավարժություններ անցկացնում) եւ Հայաստան-Իրան։ Ինչ վերաբերում է վերջիններիս, ապա նրանք թեեւ ռազմավարական ու ազգային անվտանգության ընդհանուր շահեր ունեն, սակայն խոշոր հաշվով առայսօր բավարարվել են միմյանց հասցեին բարեկամական հաճոյախոսություններով՝ շեշտելով, թե կողմերի փոխառնչությունները, որպես տարբեր կրոններ դավանող երկրներ, օրինակելի են այլ երկրների համար։

Մինչդեռ ավելի օրինակելի են ոչ միայն Թել Ավիվ-Բաքու ռազմավարական կապերը, այլեւ հենց Վրաստան-Ադրբեջան եւ Թուրքիա-Վրաստան փոխհարաբերությունները, որոնք խարսխված են ընդհանուր շահերի վրա։ Այն դեպքում, երբ ավելի քան 20 տարի է Հարավ-Հյուսիս ավտոմայրուղու ու երկաթուղու կառուցումն օրակարգում էր, որոնց իրականացումը, թերեւս, օրակարգից դուրս կմղեր չարաբաստիկ «միջանցքի» հարցը եւ Երեւանին ու Թեհրանին փաստի առաջ չէր կանգնեցնի։ Ավելին, անգամ վերջին երկու տարում էլ այդ ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվել։ Բայց եւ այնպես, Իրանի աշխարհաքաղաքական շահերին խիստ հակասող՝ Թուրքիայի պահանջով «Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգ բերվելուց հետո Թեհրանը վճռական է իր շահերը պաշտպանելու հարցում՝ հայտարարելով, թե այն իր համար «կարմիր գիծ» է։

Հունվարի 9-ին Անթալիայում տեղի ունեցած Ասիական երկրների խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը մեկնելու առնչությամբ արած հայտարարությամբ կրկին շեշտել է, որ ԻԻՀ-ն դեմ է միջազգային սահմանների ու ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։ Նույն դիրքորոշումը նա հայտնել է նաեւ խոսնակների Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը, իսկ Թուրքիայի հետ հանդիպմանը քննարկել են նաեւ Թեհրանի համար կենսական նշանակությամբ Արաքսի (եւ ոչ միայն) ջրերի հարցի շուրջ տարաձայնությունները։

Հունվարի 17-ին մեկօրյա այցով Անկարայում էր Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանը, որտեղ երկու հանդիպում է ունեցել իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի եւ Էրդողանի հետ։ Անկարայի օդանավակայանում լրագրողների հետ հադիպմանը նա, խոսելով այցի նպատակների մասին, շեշտել է, թե Էրդողանի ու Չավուշօղլուի հետ հանդիպումներում քննարկելու է Արեւմտյան Ասիայի, Հարավային Կովկասի եւ միջազգային հարցեր՝ ընդգծելով, որ գլխավոր նպատակը Ռայիսիի այցը նախապատրաստելն է։

Բանակցություններից հետո Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ամիրաբդոլահիանը շեշտել է, թե արդյունավետ քննարկումներ են ունեցել տարածաշրջանի եւ միջազգային խնդիրների, երկու երկրների նախագահների մասնակցությամբ ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 8-րդ նիստի գումարման, ինչպեսեւ առեւտրատնտեսական, էներգետիկայի, զբոսաշրջության, բնապահպանության ասպարեզներում համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ։ Նա նաեւ անհրաժեշտ է համարել երկու երկրների բնապահպանության ոլորտում սերտ համագործակցությունը՝ խիստ կարեւորելով Արաքսի ջրերի արդարացի օգտագործումը՝ խնդրի իրավական, պատմական օրենքների եւ ավանդույթի ուժով, հաշվի առնելով ներքին հոսանքում գտնվողներին վերապահվող չափաբաժինը։ Նա շեշտել է, թե ջրի խնդիրը Ռայիսիի այցի օրակարգում գլխավորներից է լինելու, եւ որ թուրքական կողմից կպահանջվի դադարեցնել բնապահպանական ոլորտում կատարվող վնասակար քայլերը։ Մինչդեռ ներկա դրությամբ թուրք պաշտոնյաները «7 երգ գիտեն, 7-ն էլ՝ քրդերի մասին», հետեւաբար ենթադրելի էր, որ Չավուշօղլուն հենց դա էր կարեւորելու։ Վերջինս, խոսելով Սիրիայի հարցի շուրջ եռակողմ՝ Թեհրան-Մոսկվա-Անկարա բանակցությունների մասին, նշել է, թե PKK-ն լուրջ սպառնալիք է ե՛ւ Իրանի, ե՛ւ Թուրքիայի համար, ուստի պետք է Սիրիայից «դրանց լիովին մաքրազարդել», ապա հավելել, որ Թեհրանն ու Անկարան խստիվ պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնությունը։ Սա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որը գրավել է Սիրիայի հյուսիսային հատվածի մի զգալի մասը եւ մտադիր էլ չէ հեռանալ այնտեղից։ Ավելին, Չավուշօղլուն նշել է, թե սիրիացի փախստականները պետք է վերադառնան հայրենիք, որոնց պետք է «հովանավորել», իսկ թե դա ինչ է նշանակում, դժվար չէ կռահել։

Թուրքիան նպատակ ունի Ռայիսիի այցի ընթացքում վերջինիս համոզել՝ աջակցել Սիրիայում քրդերի հարցը լուծելու հօգուտ Էրդողանի, լինի դա Դամասկոսի համագործակցությամբ, թե առանց նրա։ Իսկ Իրանի համար առաջնայինը չարաբաստիկ «միջանցքի» եւ ջրի խնդիրներն են։ Վերջինիս առնչությամբ պրոֆեսոր Քիյումարս Յազդանփանահը «isna» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, որ Թուրքիան ամբարտակներ է կառուցում գետերի այն ակունքների վրա, որոնք Իրանի ռազմավարական մեծ նշանակությամբ նախկին տարածքում են, որը Փեհլեւիների իշխանության օրոք Ռեզախանի բացարձակ հիմարության պատճառով նվիրվեց Աթաթուրքին։ Ապա հավելել է. «Եթե ես երկրում իշխանություն ունենայի, ապա ամբողջությամբ կկենտրոնացնեի այն Իրանին վերադարձնելու հարցի վրա»։ Ըստ երեւույթին, հենց պատմական նման սխալից դասեր քաղելով, Թեհրանը չի նահանջելու չարաբաստիկ «միջանցքի» հարցում իր դիրքերից։ Այլ խոսքով, Ռայիսիի այցի ձեռքբերումները հիշյալ հարցերի շուրջ հազիվ թե շոշափելի լինեն։

Թեգեր: Իրաք
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մարտի 22, 2023
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մարտի 22, 2023

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Հաջորդ Հոդվածը
Սթափվելու գործընթացի մեկնարկը

Սթափվելու գործընթացի մեկնարկը

Փորձագիտական ընկերությունն ընտրվել է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Ամենաընթերցվածը

  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist