Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանական «հումանիզմի» կեղծ ձոները

Սումգայիթի ցեղասպանությունից մինչեւ Բաքվի կոտորած եւ Հաագայի դատարան

Փետրվարի 3, 2023
Տարածաշրջան
Ադրբեջանական «հումանիզմի» կեղծ ձոները
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
34
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին, ի դեմս ՄԱԿ-ի Արդարադատության՝ Հաագայի դատարանում հնչող հայտարարությունների, Ադրբեջանի եւ նրա, մեղմ ասած, համախոհների կողմից բութ համառությամբ կրկին փորձեր են արվում ապացուցել Ադրբեջանի մեծ «հումանիզմը» հատկապես Արցախի հայերի հանդեպ: Ընդ որում, վերջիններս նույն բութ համառությամբ անվանվում են … Ադրբեջանի քաղաքացիներ:

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած՝ ազգությամբ հայերի ցեղասպանության 35-րդ տարելիցը եւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած՝ հայերի կոտորածի 33-րդ տարելիցը լավագույն վկայությունն են, թե ինչպիսի «մարդասիրություն» է դրսեւորում Ադրբեջանն իր՝ ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ, եւ ինչպիսին կարող է լինել արցախցու ճակատագիրը, եթե նա համաձայնի դառնալ Ադրբեջանի քաղաքացի:

1988 թ. փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի ունեցավ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեի կողմից կազմակերպված հանրահավաք: Ելույթ ունեցողները կոչ էին անում պատժել հայերին եւ պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել՝ «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից եւ, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «մա՛հ հայերին» կոչը: Հետեւանքը եղան բազմաթիվ հայերի սպանություններն ամենավայրենի մեթոդներով, բռնությունները եւ ստորացումները նրանց հանդեպ, հայերի ունեզրկումն ու տեղահանումը եւ… Ադրբեջանի «մարդասիրությունն» իր քաղաքացիների նկատմամբ (ավելի մանրամասն տես՝ http://www.nkr.am/hy/armenian-pogroms)…

1990 թ. հունվարի 11-ին Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատի կազմակերպած հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման եւ դեպի Լեռնային Ղարաբաղ զինված արշավի կոչեր հնչեցին… Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված եւ համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50 հազարանոց ամբոխը վանկարկում էր «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները: Հետեւանքը նույնն էր՝ բազմաթիվ հայերի սպանություններ ամենավայրենի մեթոդներով, բռնություններն եւ ստորացումները նրանց հանդեպ, հայերի ունեզրկումն ու տեղահանումը եւ… Ադրբեջանի «մարդասիրությունն» իր քաղաքացիների նկատմամբ (ավելի մանրամասն տես՝ http://www.nkr.am/hy/armenian-pogroms)…

2022 թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական խորհրդի ղեկավարների հետ Պրահայում նախատեսված հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե՝ «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են, եւ մենք կորոշենք՝ երբ եւ ինչպես նրանց հետ խոսել»: «Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա»,- հավելեց նա (ավելի մանրամասն տես՝ https://www.azatutyun.am/a/32069319.html)։  Հետեւանքը Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան 50 օր շարունակվող շրջափակումն է, Արցախի բնակչության հանդեպ հումանիտար ոտնձգությունը, հումանիտար ճգնաժամն Արցախում՝ դրա բոլոր անմարդկային հետեւանքներով…

2023 թ. հունվարի 11-ին՝ Բաքվի հայկական կոտորածի մեկնարկի 33-րդ տարելիցի օրը, նույն անձը վերահաստատեց նույն տեքստը եւ, ըստ էության, Ադրբեջանի պետական քաղաքականությունը. «Ով  չի ցանկանում մեր քաղաքացին լինել, [Լաչինի] ճանապարհը փակ չէ, բաց է» (ավելի մանրամասն տես՝ https://www.azatutyun.am/a/32217680.html)…

Ադրբեջանական, այդ թվում՝ այդ երկրի նախագահի «հումանիզմի» շարքն ամբողջական չէ, շարք, որի ամբողջական տարբերակում ներառված են տարբեր տրամաչափի պետական, ռազմական ու քաղաքական գործիչներ, նրանց գործիքներ, որոնց թվում են նաեւ Լաչինի միջանցքը շրջափակած կեղծ բնապահպանները: Այդ շարքում հայտնվելու հավակնություններ են դրսեւորում նաեւ ՄԱԿ-ի Արդարադատության՝ Հաագայի դատարանում ադրբեջանական «հումանիզմի» մասին ձոն երգողները՝ սպիտակ կեղծամով եւ առանց դրա:

Իսկ Արցախը պայքարում է, պայքարում է հանուն այն նպատակի, որին մեկ անգամ արդեն հասել է, պայքարում է հանուն առանց ադրբեջանական «հումանիզմի» ազատ ապրելու…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Հաջորդ Հոդվածը
Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Բաքվի գործողություններն ահաբեկչական բնույթ են ստանում

Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist