Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է

Հայկական եւ իրանական կողմերի ուղղությամբ իրավիճակը լարելու Բաքվի գործողությունները

Մարտի 15, 2023
Տարածաշրջան
Ադրբեջանական կեղծիքի բացահայտման հավանականությունն ամենաբարձրն է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
63
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շաբաթվա ընթացքում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը բարձրացել է նոր մակարդակի: Նախ՝ իսրայելական «Haaretz» թերթը մարտի 9-ին լուր հրապարակեց, թե Ադրբեջանն օդանավակայան է նախապատրաստել Իսրայելին աջակցելու համար, եթե վերջինս որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, ինչպես նաեւ Իսրայելի հետախուզությանը թույլատրել է ներկայացուցչություն բացել՝ Թեհրանին վերահսկելու համար: Հրապարակման հաջորդ օրը Իսրայելում Ադրբեջանի դեսպանը ստիպված էր նույն իսրայելական «The Jerusalem Post»-ի հետ զրույցում հերքել վերոհիշյալ հրապարակման մեջ եղած տեղեկատվությունը՝ հայտարարելով, թե այն սուտ է: Իսրայելական «Haaretz» թերթը մի քանի օդանավակայան էր ներկայացրել, որոնցից մեկը Կովսականի նորակառույց ռազմական օդանավակայանն էր:

Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանի օպերատիվ հերքումից մեկ օր անց Իրանի օդուժի ինքնաթիռը թռիչքներ իրականացրեց Կովսականի այդ հատվածում՝ նաեւ երկրների միջեւ սահման համարվող Արաքս գետի վրայով: Նույն օրը Ադրբեջանի ԱԳ եւ պաշտպանության նախարարությունները համատեղ հաղորդագրություն տարածեցին իրանական ինքնաթիռի թռիչքի վերաբերյալ եւ տեղեկացրին, թե Բաքվում Իրանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, եւ նրան բողոքի նոտա է հանձնվել:

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարումը մեծանում է Արցախի Հանրապետության շփման գծում արձանագրվող վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Շուշիի հատվածում դիվերսիա իրականացնելուց հետո Ադրբեջանը վերսկսեց իր հին գործելաոճը՝ ապատեղակատվություն տարածելով, իբր, Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն Արցախ ուղարկելու մասին, ինչին հետեւեցին շաբլոն կեղծիքները, թե Արցախի եւ Հայաստանի զինված ուժերը խախտել են հրադադարը երկու հանրապետությունների սահմաններին:

Նման քայլեր Ադրբեջանը կատարում է այն ժամանակ, երբ հերթական սադրիչ ռազմական գործողությունն է նախապատրաստում: Արդեն տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի այն հատվածներում, որոնք մոտ են նաեւ Իրանի սահմաններին: ՀՀ վարչապետը նույնպես երեկվա ասուլիսում մի քանի անգամ հայտարարեց, թե սահմանին իրավիճակի ապակայունացման վտանգը մեծ է: Նա նաեւ տեղեկացրեց, որ Բաքուն միջազգային հարթակներում իր ագրեսիան ներկայացնում է որպես հայկական կողմերի գործողություններին պատասխան քայլ, բայց միեւնույն ժամանակ մերժել է այդ կեղծիքը բացահայտելու նպատակով տարածաշրջան դիտորդական առաքելություն հրավիրելու Հայաստանի առաջարկը: Նիկոլ Փաշինյանը նաեւ հույս հայտնեց, որ ադրբեջանական այդ կեղծիքի դեմ որպես հակազդման միջոց Արցախում կդառնա ռուսական խաղաղապահ զորակազմը, իսկ Հայաստանում՝ ԵՄ դիտորդական առաքելությունը:

Վերեւում ներկայացված իրադարձությունների համադրությունից կարելի է ենթադրել, որ Բաքուն փորձում է լարել հարաբերությունները ոչ միայն հայկական, այլեւ Իրանի ուղղությամբ, եւ հավանականությունը մեծ է, որ դա արվում է տարածաշրջանում միջազգայնորեն ընդունված եւ պատմական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին Իրանի բազմաթիվ հայտարարություններին ի պատասխան:

Տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վատատեսական կանխատեսումների հաստատման դեպքում ադրբեջանական կեղծիքը կարձանագրվի Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդների կողմից, ինչը չի կարող հետեւանքներ չունենալ պաշտոնական Ադրբեջանի համար: Մյուս կողմից էլ այն կնշանակի, որ հերթական անգամ պաշտոնական Բաքուն «թքած կունենա» միջազգային կառույցների եւ միջնորդ երկրների՝ հրադադարը պահպանելու հորդորների վրա, ինչն անխուսափելիորեն առաջին պլան է մղելու Ադրբեջանի դեմ պատժամիջոցների գործիքի կիրառման անհրաժեշտությունը:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիաԻրան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Մարտի 22, 2023
Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Անդրադարձ՝ ողբերգական տարելիցի առթիվ

Մարտի 21, 2023

Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

Անվտանգության հարցերը պետք է միշտ օրակարգում մնան

Արցախի էներգետիկան երեկ եւ այսօր

Պատրաստություն համար մեկ

«Ղարաբաղի հարցը երբեք չի հանվել օրակարգից»

Ուղեփակոցը՝ պարտականության եւ սիրո միջեւ

Հաջորդ Հոդվածը
Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Սեւանա լճի խնդիրների լուծումը կա

Սեւանա լճի խնդիրների լուծումը կա

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist