Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մարտի 23, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Վրացական իշխանությունները նման հզոր ճնշում չէին սպասում

Մարտի 15, 2023
Միջազգային
Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
20
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վրաստանի իշխանություններն ընդամենը 3 օր կարողացան դիմակայել ընդդիմության միացյալ ճնշմանը: Փորձագետները, սակայն, համոզված են, որ դա մարտավարական քայլ էր իշխանությունների կողմից, եւ «Վրացական երազանքն» ավելի ուշ կվերադառնա այդ հարցին: Ընդդիմության համար հաղթական էր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի 3-րդ օրը: Դրանից դեռ մեկ օր առաջ վրացական իշխանությունները վստահ էին, որ չեն հրաժարվի արտասահմանյան գործակալների մասին օրինագծից:

Արդեն երեկոյան բողոքի մասնակիցները կրկին գրոհի ենթարկվեցին հատուկ նշանակության ուժերի կողմից, որոնք նաեւ արցունքաբեր գազ էին օգտագործում: Բայց արդեն հաջորդ օրվա առավոտյան հայտնի դարձավ, որ իշխանության կուսակցությունը պատրաստ է հետ կանչել սկանդալային օրինագիծը: 

Հատկանշական է, որ նման հայտարարությունները սկզբում ընկալվում էին որպես հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ, որովհետեւ վրացական օրենսդրությունն առաջին ընթերցմամբ անցած օրինագիծը հետ կանչելու ոչ մի հնարավորություն չի նախատեսում: Սակայն արդեն շուտով «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար շրջանակները հստակեցրեցին, որ օրինագիծը «կսպանվի» միակ հնարավոր միջոցով. այն կդրվի երկրորդ ընթերցման եւ անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի ստանա: Մարտի 9-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխանությունները կատարել են երկրորդ սկզբունքային պահանջը. բաց էին թողել բողոքի ակցիաների ձերբակալված բոլոր մասնակիցներին:

Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները մի շարք հարցեր են առաջացնում: Արդյոք այդ զիջումները բավարա՞ր են մարդկանց հանգստացնելու համար: Վրացական իշխանություններին ի՞նչը հանկարծ ստիպեց ընդունել ցուցարարների պահանջը: Հնարավո՞ր է, որ վերջնարդյունքում իշխանությունները փորձեն երկրորդ անգամ օրինագիծը շրջանառության մեջ դնել: Բողոքի ցույցերը որքանո՞վ կփոխեն Վրաստանը եւ նրա եվրոպական ապագայի հնարավորությունները: Փորձենք պատասխանել այս հարցերին:

Նախ նշենք որ բողոքների պատճառն արտասահմանյան գործակալների մասին օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումն էր, որի համար հիմք էր ծառայել ռուսական նույն օրենքը: Այդ նախագիծը վերահսկողության լծակներ էր ստեղծում Վրաստանում շատ հզոր ոչ առեւտրային հասարակական կազմակերպությունների եւ մեդիայի վրա: Սովորաբար նման գործիքներն անհրաժեշտ են ընտրությունների նախօրեին՝ տեղեկատվական տարածքը մոնոպոլացնելու համար: Սակայն Վրաստանում հաջորդ ընտրությունները կկայանան մեկուկես տարի անց, ավելին՝ ընդդիմությունն այժմ որեւէ սպառնալիք չի ներկայացնում իշխանությունների համար:

Կարելի է ենթադրել, որ «Վրացական երազանքի» համար առավել հրատապ սպառնալիք է Եվրահանձնաժողովի հաշվետվության հրապարակումը Վրաստանի կողմից Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմանների կատարման մասին: Վրացական իշխանությունների անցած քաղաքականությունը կասկած չէր թողնում, որ այդ պահանջները չեն կատարվի: Նման իրավիճակում «Վրացական երազանքը» կարող էր օգտագործել իր սովորական հնարքը՝ մեղադրել եվրոպական ինստիտուտներին կանխակալ վերաբերմունքի մեջ, իսկ իր խոսքերն ամրապնդելու համար մեջբերել եվրոպական հատուկենտ քաղաքական գործիչների հայտարարությունները: Մասնավորապես՝ ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պնդել է, որ Եվրամիությունը կողմնակալ է գործել, երբ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տվել:

Չնայած օրինագիծը նման է ռուսական տարբերակին, չի կարելի վստահաբար պնդել, որ Վրաստանում օրինագծի առաջմղումն իրականացվել է ՌԴ իշխանությունների նախաձեռնությամբ: Բայց անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Վրաստանի՝ եվրոպական կուրսից շեղումը ցանկալի է Մոսկվայի համար: Իսկ այն, որ հանրությունը եւս մեկ հաջող ճնշում գործադրեց իշխանությունների վրա, ցավագին է ընդունվել ՌԴ-ի իշխանական շրջանակների կողմից:

Անկեղծ ասած՝ վրացական իշխանությունները նման հզոր ճնշում չէին սպասում: Պայքարի դուրս եկավ երիտասարդությունը, որն այդ օրինագիծն ընկալել է որպես հարձակում երկրի եվրաինտեգրման կուրսի, հետեւաբար՝ նրա ապագայի վրա: Պարզվեց, որ իշխանությունները պատրաստ չեն իրադարձությունների նման ընթացքին: Պատահական չէ, որ բողոքների հենց առաջին օրը, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, «Վրացական երազանքը» փորձեց կասեցնել բողոքի շարժման հետագա զարգացումը՝ հայտարարելով, որ օրինագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, եւ միայն այդ կառույցի որոշման դեպքում օրինագիծը կդրվի երկրորդ ընթերցման:

Վրաստանում բողոքների շարժման փորձը ցույց է տալիս, որ իշխանություններին կարելի է ստիպել զիջումներ կատարել միայն փողոցի եւ Արեւմուտքի համատեղ ճնշմամբ: Այս անգամ երկու կողմից ճնշումն աննախադեպ ուժեղ էր:

Վերջին տասնամյակում առաջին անգամ Թբիլիսիում քաղաքական բազմամարդ միտինգները շարունակվում են մի քանի օր: Միաժամանակ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից իշխանությունների գործողություններին տրված գնահատականները շատ կոշտ էին եւ միանշանակ: Եվ գլխավորը՝ Միացյալ Նահանգներն ուղղակիորեն հայտարարեց խաղաղ միտինգների վրա հարձակման կազմակերպիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին: Միեւնույն ժամանակ չի կարելի կարծել, որ հասարակական շարժումն ընդամենը օժանդակ դեր ուներ: Դժվար թե առանց հանրության նման հզոր արձագանքի Արեւմուտքն այդքան կոշտ ու վճռական գործեր:

Իշխանությունների զիջումը չի նշանակում, որ Վրաստանը վերադառնում է վերաինտեգրման ճանապարհ, քանզի նշված օրինագիծը միակ խոչընդոտը չէ: Վրաստանը պետք է մի շարք բարեփոխումներ կատարի՝ Եվրամիության 12 պայմանները կատարելու համար: Միայն այդ դեպքում Թբիլիսին ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ կստանա: Այդ բարեփոխումները ոչնչացնում են «Վրացական երազանքի», ավելի ճիշտ՝ նրա փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի իշխանական բացարձակ մոնոպոլիան, ուստի Եվրամիության պահանջների կատարումը մինչեւ հիմա քիչ հավանական էր թվում:

Հենց այդ պատճառով կարեւոր է այն, ինչ հռչակում են բողոքողները: Նրանց պահանջները չեն սահմանափակվում գործակալների մասին օրենքի հետկանչմամբ, այլ վերաբերում են երկրի վերադարձին դեպի եվրաինտեգրման կուրս: Ցուցադրական է, որ կառավարության հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին պահանջները հրապարակվեցին բողոքների միայն 3-րդ օրը, երբ իշխանությունները զիջումներ էին կատարել սկզբնական պահանջների հարցում: Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ այդ պահանջները հնչեցրել են ընդդիմադիր քաղաքական գործիչները, եւ առայժմ անորոշ է՝ շարքային ցուցարարները կաջակցե՞ն նրանց: Բողոքների նոր ալիքի խթան կարող է լինել Վրաստանում եվրաինտեգրացիոն հաջողությունների բացասական գնահատականը, այդ դեպքում հանրությունը կարող է պահանջել իշխանությունների հրաժարականը, եթե վերջիններս չկատարեն սահմանադրության պահանջը եւ հնարավորը չանեն, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության անդամ:

Օրինագիծը հետ կանչելով խորհրդարանից՝ Վրաստանի իշխանությունները չեն հայտարարել, որ այդ նախաձեռնությունը սխալ էր: Ընդհակառակը՝ նրանք շարունակում են պնդել, որ իրենց ճիշտ չեն հասկացել, որ ավելի ուշ իրենք կապացուցեն այդ օրենքի օգտակարությունը պետության համար: Միեւնույն ժամանակ նշել են, որ զիջումներ են կատարում «վրացի երեխաների» համար, որոնց ընդդիմությունը, իբր, մղում է ոստիկանության հետ բախման: Սա նշանակում է, որ Վրաստանի այժմյան ղեկավարությունը հետագայում պլանավորում է օրինագիծը կրկին մտցնել խորհրդարան:

Բայց պետք է նկատի ունենալ, որ այս բողոքները չեն ընթացել ընդդիմության հետ համակարգմամբ, ինչով էլ պայմանավորված է նրանց արդյունավետությունը: Ճիշտ է՝ առանց քաղաքական ներկայացուցչության, որը կհետեւի իշխանությունների կողմից եվրաինտեգրացիոն «տնային առաջադրանքի» կատարմանը, դժվար կլինի: Հնարավոր է, որ այդ դերն ստանձնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հենց առաջին օրվանից աջակցում է ցուցարարներին: Հնարավոր է, որ այս բողոքներն ի հայտ բերեն նոր առաջնորդների, եւ 2024 թ. խորհրդարանական ընտրություններին Վրաստանը կմոտենա արեւմտամետ հզոր ընդդիմությամբ:

Թեգեր: Վրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մարտի 22, 2023
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մարտի 22, 2023

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Կացարան՝ առանց դռների ու պատուհանների

Հաջորդ Հոդվածը
Սեւանա լճի խնդիրների լուծումը կա

Սեւանա լճի խնդիրների լուծումը կա

Պահել եւ շինել…

Պահել եւ շինել...

Ամենաընթերցվածը

  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist