Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ

Թեհրանը մտադիր չէ գործողությունների կրկնություն թույլատրել

Մարտի 29, 2023
Տարածաշրջան
Քողարկվա՞ծ, թե՞ բացահայտ պայքար Իրանի դեմ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
116
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում կրկին սրվել է լարվածությունը տարածաշրջանում: Ադրբեջանն սկսել է ուժեր կուտակել Հայաստանի հետ շփման գծում, ինչին ի պատասխան՝ Իրանը, որը մշտապես հայտարարում է հայկական Սյունիքում իր կարմիր գծերի մասին, մարտական պատրաստության բարձր մակարդակի է բերել հակաօդային պաշտպանության եւ հրթիռային ստորաբաժանումները: Բարձրացվել է նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զգոնությունը: Հաղորդելով այս մասին՝ իրանական «Sepah Pasdaran»-ը նաեւ շեշտել է, որ «Թավրիզի երկրորդ բազայում ռազմաօդային ուժերը պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի»: Ադրբեջանի հետ սահմանին իրանական ինքնաթիռների հետախուզական թռիչքների նպատակն ադրբեջանական զորքերի տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքելն էր: Թեհրանը շարունակում է ուժեր կուտակել Ադրբեջանի հետ սահմանին եւ ժամանակակից սպառազինություն, ինչը վկայում է լուրջ բախման հնարավորության մասին:

Ճիշտ է՝ այս ամենը ներկայացվում է որպես զորավարժություն, սակայն իրանական բանակի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ արդեն տեսչական այցեր են կատարել հավանական բախման գոտի: Տեղեկություններ կան, որ ադրբեջանական ուժերը մտադիր են նոր հարձակում ձեռնարկել Արցախի վրա: 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը չեզոք մնաց, սակայն այս ժամանակահատվածում հասկացավ, որ արցախյան պատերազմը եւ դրանում Իսրայելի շահագրգռվածությունը՝ օգնելու Ադրբեջանին, սուր սլաքով ուղղված են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ Իրանի դեմ: Այժմ Թեհրանը մտադիր չէ գործողությունների կրկնություն թույլատրել, որովհետեւ Իսրայելն Ադրբեջանն օգտագործում է որպես պլացդարմ՝ ընդդեմ Իրանի, բացի այդ, Բաքուն տարածքային պահանջներ է ներկայացնում Իրանին՝ կապված Ատրպատականի հետ: Պաշտոնապես այդ հավակնությունները հերքվում են, սակայն իրականում Ադրբեջանի առջեւ, ինչպես եւ Ռուսաստանի, նույն խնդիրն է. ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, ծանր դրությունն ու զարգացման մոդելի ճգնաժամն այդ երկրի ղեկավարությանը ստիպում են իր իշխանությունը լեգիտիմացնել փոքր հաղթական պատերազմներով:

Միեւնույն ժամանակ բարձրացվել է իրանական ավիացիայի ակտիվությունը Նախիջեւանի հետ սահմանին, որը Թեհրանը փակել է: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել հակառակորդի մայրաքաղաքի վրա, միեւնույն ժամանակ զգուշացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ վերջինիս չմտածված գործողությունների պատճառով Իրանը կվերադառնա իր «պատմական հողեր»: Թեհրանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չի հանդուրժի, իսկ Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքը գրավելու փորձերի դեպքում իր զինված ուժերը կկիրառի Բաքվի դեմ: Իսլամական խորհրդակցական խորհրդում Թավրիզի ներկայացուցիչ Ալիռեզա Մոնադին, իր հերթին, Ալիեւին խորհուրդ է տվել չվտանգել իր ժողովրդի հանգիստ կյանքն աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի հետ սահմանն Իրանի ակտիվներից մեկն է: «Եվ մենք հույս ունենք, որ Ալիեւը սխալ որոշում չի կայացնի, որովհետեւ Ադրբեջանը մեզ բարեկամ երկիր է»,- ասել է Թավրիզի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Թեհրանը չի թույլատրի կտրել Իրան-Հայաստան սահմանը, եւ քանի որ «Հայաստանը նույնպես ցանկանում է պահպանել այդ սահմանը, ոչ ոք չպետք է խանգարի դրան»:

Բաքուն օրերս հայտարարել է, որ ձերբակալել է 12 ադրբեջանցիների, ովքեր մեղադրվում են լրտեսության մեջ: Մի կողմ թողնելով այն տարօրինակ երեւույթը, որ Իրանի հետ հարաբերություններում ճգնաժամային պահերին Ադրբեջանին կարճ ժամանակահատվածում «հաջողվում» է ձերբակալել Թեհրանի լրտեսներին, նշենք, որ Բաքուն, որպես ինքնուրույն պետություն, գործնականում վաղուց գոյություն չունի: Իր ստեղծման առաջին իսկ օրից Ադրբեջան անվանված այս կեղծ պետության խնդիրն իրանական Ադրբեջանի, ավելի ճիշտ՝ Ատրպատականի նկատմամբ տարածքային պահանջն է, որը նա ցուցադրում է ցանկացած առիթով: «Բաքվի Հանրապետությունը» չի թաքցնում, որ Թուրքիայի ներկայացուցիչն է Հարավային Կովկասում, եւ նրա ձգտումները լիովին տեղավորվում են Թուրքիայի հեռագնա նպատակների մեջ: Այսօր երկրաշարժների պատճառած խնդիրների տակ կքած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին եւ չի կարող զբաղվել Ադրբեջանով: Վերջինս հույսեր է կապում Իսրայելի հետ, որը, սակայն, ցնցվում է բողոքի հզոր ցույցերից, եւ այժմ հակաիրանական գործողությունները նրա առաջնահերթությունն են այնքանով, որքանով վարչապետ Բենիամին Նաթանյահուն շահագրգռված է՝ հանրությանը միավորելու արտաքին «սպառնալիքի» դիմակայության շուրջ: Բայց Իսրայելը դեմ չէ՝ ադրբեջանցիների ձեռքերով կռվելու Իրանի դեմ: Ստեղծված իրավիճակում Թեհրան-Երեւան կապն ավելի ու ավելի է ամրանում, իսկ Թել Ավիվը շարունակում է մերձենալ Բաքվին: Օրերս հայտնի դարձավ, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պլանավորում է այս տարվա ընթացքում այցելել Ադրբեջան: Իր պլանների մասին հրեական պետության ղեկավարը խոսել է Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխտար Մամեդովի հետ մարտի 26-ին կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնել է «The Jerusalem Post»-ը:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով՝ Ադրբեջանի թիկունքում ոչ այնքան Թուրքիան է կանգնած, որքան Իսրայելը, որը գրավել է այդ երկիրն իր գործակալներով: Իրանը դրանից շատ դժգոհ է: Իրանի ու Ադրբեջանի միջեւ լարվածությունն աճում է եւ կարող է հանգեցնել լուրջ բախման, ինչը, ըստ Ալեքսանդրովի, ձեռնտու է Թուրքիային, Իսրայելին, բայց ոչ Իրանին ու Ադրբեջանին: Միեւնույն ժամանակ Թել Ավիվին նյարդայնացնում է Իրանի հզորացումը: Արաբական աշխարհի հետ Իրանի հարաբերությունների վերականգնումը փաստում է Մերձավոր Արեւելքում Թեհրանի դիրքերի ամրապնդման մասին:

Ռուսական փորձագիտական շրջանակներն ակտիվորեն այն միտքն են զարգացնում, որ Արեւմուտքի համար հեռանկարային է պատերազմը Հարավային Կովկասում, որտեղ Բաքուն կարող է ռազմական արկածախնդրության դիմել՝ նկատի ունենալով 2020 թ. 44-օրյա հաղթական պատերազմն ու Ատրպատականի հնարավոր նվաճումը: Եթե իրադարձությունները նման ընթացք ունենան, ապա Ադրբեջանի կողքին կկանգնեն Թուրքիան ու Իսրայելը, նաեւ ողջ «թյուրքական աշխարհը»՝ ելնելով համերաշխությունից: Ռուսների կարծիքով՝ այդ տարբերակը լավագույնն է Արեւմուտքի ու Իսրայելի համար, քանի որ Իրանը Սիրիայի ու Մերձավոր Արեւելքի փոխարեն կկռվի թուրքերի հետ: Արեւմուտքի համար ցանկալի է, որ կռվի նաեւ Ռուսաստանը:

Ռուս վերլուծաբանների այս կարծիքը, սակայն, մոտ չէ իրականությանը, որովհետեւ Մոսկվան այժմ ակտիվորեն հանդես է գալիս Ադրբեջանի կողքին: Փորձագետների այս տեսակետն անուղղակիորեն մատնացույց է անում, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը միասին գործում են ընդդեմ Իրանի, իսկ դա աբսուրդ է: Փաստ է, որ Մոսկվան այժմ «թյուրքական աշխարհի» կողքին է, ինչն ապացուցված է բազմաթիվ փաստերով: Ցավոք, Ռուսաստանի գործողություններն այժմ միտված չեն խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում: Նույնիսկ ընդհակառակը՝ դրանք լարվածություն են ստեղծում տարածաշրջանում: Բացառված չէ, որ, ինչպես նշեցինք վերեւում, ծանր դրությունն ու զարգացման մոդելի ճգնաժամն այդ երկրի ղեկավարությանը ստիպում են իր իշխանությունը լեգիտիմացնել փոքր հաղթական պատերազմներով:

Ի դեպ, Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ռուսական իշխանական թեւի ներկայացուցիչներին առիթ է տվել բացահայտ հարձակվել Հայաստանի վրա: Չնայած որ այդ հաստատման իրավական հետեւանքների խնդիր իրականում գոյություն չունի, մենք նշել ենք, որ խնդրի արծարծումն առավելապես թելադրված է քաղաքական դրդապատճառներով: Շատ գործիչներ արդեն հանդես են եկել «հայերին պատժելու, դաշնակցային հարաբերությունները դադարեցնելու եւ ռուսական ռազմաբազան մեր երկրից հանելու» օգտին: Երեւի այս «սահմանափակ ուղեղները» դեռ շարունակում են առաջնորդվել իրենց կայսերական 300-ամյա այն մտայնությամբ, որ «Հայաստանը գնալու ուրիշ տեղ չունի», որ այսպիսի հայտարարություններով կարող են խուճապ ստեղծել հայաստանյան հանրության այն հատվածի մեջ, որն ավելի քիչ է տեղեկացված, թե իրադարձություններն իրականում ինչպիսի ընթացք ունեն մեր տարածաշրջանում: Ի դեպ, իրենց իսկ նշած գործողություններում մի փոքր արագությունը չի խանգարի մեր ռուս «դաշնակիցներին»: Չէ՞ որ նրանք լուրջ խնդիրներ ունեն Ուկրաինայում, որտեղ լրացուցիչ մեկ զինվորն էլ չի խանգարի…

Միեւնույն ժամանակ Ռուսաստանն ու Հավաքական Արեւմուտքը նույնպես հակառակորդներ են, մինչդեռ նույն ռուս փորձագետները կարծում են, որ Ադրբեջանը ոչ միայն Թուրքիայի, այլեւ, ընդհանրապես, Արեւմուտքի գործընկերն է Իրանի դեմ: Ստացվում է, որ, գործելով Ադրբեջանի հետ նույն դաշտում, Մոսկվան քողարկված պայքա՞ր է մղում Թեհրանի դեմ:

ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Արցախի կարգավիճակի մասին բարձրաձայնելու իրավունքն արցախցունն է

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist