Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում

Արցախում հումանիտար ճգնաժամին զուգահեռ խորանում է բնապահպանականը

Մարտի 29, 2023
Տարածաշրջան
Հարեւան երկրի նետած «բումերանգը» հետ է դառնում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
180
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

100 օրից ավելի շարունակվող Արցախի շրջափակումը, Հայաստանից մատակարարվող բարձրավոլտ էլեկտրաէներգիայի հաղորդման լարերի՝ արդեն տեւական ժամանակ նպատակային վնասված լինելը եւ գազի մատակարարման պարբերական խափանումները հումանիտար ճգնաժամին զուգահեռ լուրջ բնապահպանական խնդիրներ են առաջացրել հանրապետությունում: Հանրահայտ ճշմարտություն է, որ բնապահպանական հիմնահարցերը տեղային չեն լինում, դրանք սովորաբար անդրսահմանային ազդեցություն ունեն, հատկապես՝ ջրային ռեսուրսները, ինչն Ադրբեջանի ժողովուրդն արդեն գարնան գալու հետ սկսել է իր մաշկի վրա զգալ:

Շրջափակման ամիսներին բնակարանների, նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների ջեռուցման հարցը լուծելու համար արցախցիները ստիպված են հատել նախկինում իրենց կողմից այնքան խնամքով պահպանված հիմնական բնական հարստություններից անտառային տարածքները: Մյուս կողմից էլ էլեկտրաէներգիայի բացն ինչ-որ չափով լրացնելու համար գերծանրաբեռնված աշխատում է «ՍարսանգՀԷԿ»-ը: Այս խոշոր ՀԷԿ-ից բացի, Արցախի Թրղե գետի վրա գործում է 4 փոքր ՀԷԿ, բայց դրանց հզորությունը շատ փոքր է՝ 6 ՄգՎ:  

Թեկուզ հովհարային անջատումներով, Արցախի բնակչությանն էլեկտրաէներգիայով ապահովելու համար «ՍարսանգՀԷԿ»-ն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի նախկին՝ օրական 16-ժամյա ռեժիմի փոխարեն եւ կրկնակի ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը: Նախորդ տարիներին, երբ Հայաստանից էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումները չէին դադարեցվում, «ՍարսանգՀԷԿ»-ը հունվար-մարտ ամիսներին արտադրում էր 15 մլն ԿՎ ժամ, իսկ այս տարի արդեն 33 մլն կվ/ժ-ից ավելի էլեկտրաէներգիա է արտադրել:

Բնականաբար, անհրաժեշտ էլեկտրաէներգիան արտադրելու համար Սարսանգի ջրամբարից բաց է թողնվում հավելյալ քանակությամբ ջուր, եւ այսօրվա դրությամբ այնտեղ առկա է 140 մլն խմ ջուր, այն դեպքում, երբ ջրամբարի տարողունակությունը 560 մլն խմ է: Եթե սրան գումարենք փաստը, որ ջրամբարի մեռյալ ծավալը 70 մլն խմ է, ապա բնապահպանական եւ սոցիալական աղետի պատկերն ավելի ամբողջական կլինի: Հետպատերազմյան երկու տարիներին ադրբեջանցիները բանակցել են Արցախի համապատասխան ոլորտի պատասխանատուների հետ, եւ այդ ժամանակահատվածում Սարսանգի ջրամբարից ջուր է բաց թողնվել Արցախի հարակից ադրբեջանական տարածքների գյուղացիների հողերը ոռոգելու համար: Այսօր, սակայն, Սարսանգի ջրամբարի ներկայիս մակարդակը եւ շարունակվող շրջափակումը փաստում են, որ այս տարի այնտեղ կուտակված ջուրը կարող է միայն մասնակիորեն բավարարել Արցախի էլեկտրաէներգիայի արտադրության եւ գյուղատնտեսական պահանջները:

Եթե կեղծ բնապահպանական հիմնավորումներով շրջափակումը շարունակվի, ապա Արցախում առաջ եկած բնապահպանական խնդիրները բումերանգի էֆեկտով հարվածելու են Ադրբեջանին, Արցախի Հանրապետությանը հարակից ադրբեջանական գյուղերի հազարավոր հեկտարներով վարելահողեր մնալու են առանց ջրի: Սարսանգի ջրամբարում եղած ջուրը հազիվ բավարարի Արցախի հյուսիսային շրջանների գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար, որով արցախցին մասնակիորեն կկարողանա լուծել պարենի հիմնահարցը, ասել է թե՝ մեղմել հումանիտար ճգնաժամը: Այս ամենին զուգահեռ ադրբեջանական զինուժը կրակում է գարնանային հողագործական աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ՝ թույլ չտալով նրանց մշակել իրենց՝ առանց այն էլ 44-օրյա ագրեսիայից հետո խիստ կրճատված գյուղատնտեսական նշանակության հողերը:

Պաշտոնական Բաքուն, անտեսելով միջազգային կառույցների հորդորները, ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքը, չի վերականգնում էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն Արցախ, այլեւ խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված արցախա-ադրբեջանական շփման գիծը եւ ընդհուպ մոտենում Գորիսն Արցախի մայրաքաղաքին կապող միակ գրունտային ճանապարհին՝ ուղիղ նշանառության տակ պահելով այն եւ անհնարին դարձնելով հումանիտար բեռների շարժը նաեւ այդ ճանապարհով:

Սարսանգի ջրամբարից էներգետիկ նպատակներով ջրի հետագա բացթողումները կարող են հատել թույլատրելի՝ մեռյալ 70 մլն խմ ծավալը, ինչն էկոլոգիական աղետ է ցանկացած ջրային համակարգի համար, եւ այդ դեպքում իրավունքի ու քաղաքական միջազգային կառույցների հետ մեկտեղ արդեն բնապահպանական կառույցներն էլ կլծվեն Բաքվին սթափվելու կոչեր հղելու գործին: Այս ամառ, թերեւս, սեփական ղեկավարներին ուղղելիք հարցեր կունենան նաեւ Արցախի հարակից ադրբեջանական ջրազրկված բնակավայրերի գյուղացիները:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախշրջափակում
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist