Առավոտյան աշխատանքի շտապելիս նրան հանդիպում էի գրեթե ամեն օր: Ու քանի որ գերադասում էր ավելի շատ քայլել, քան օգտվել քաղաքային տրանսպորտի ծառայությու-նից, մեր ճամփան հաճախ էր դեմ-դիմաց հայտնվելու առիթն ընձեռում: Բարեւում էի պատկառանքով ¥մի տեսակ քաշվելով¤՝ հաշվի առնելով տարիքն ու վաստակը: Եվ նա նկատելով իմ պահվածքը՝ ամեն անգամ, թեկուզ հայացքով կշտամբում էր՝ հասկացնելով, որ պաշտոնավարելու տարիներին անգամ փառասիրությունն ու մեծամտությունը ատում էր, եւ իր հոգում երբեք տեղ չունեին: Ու բնավորությամբ նրա չափազանց մարդամոտ, ուշ-ադիր լինելը հետզհետե վերացնում էր մեր միջեւ եղած «անջրպետը»:
Վերջին երկու ամիսներին գրեթե չէի հանդիպում նրան: Մարդ է, չլինի՞ հիվանդացել է: Այդ մտավախությամբ էլ մի օր զանգեցի տուն: Տանտիկինն էր պատասխանում: Կանխազգա-ցումս լիովին «արդարացվեց». հիվանդ պառկած է, ասաց, ինֆարկտ է տարել… Հաջորդ օրը այցելեցի նրան: «Արդեն ինձ «հավաքել» եմ, բավականին կազդուրվել: Նույնիսկ ¥տնեցիներից թաքուն¤ մեկ-մեկ դուրս եմ պրծնում տնից ու, սովորության համաձայն, առաջվա պես քայլում,- ժպտալով ասաց նա: – Գիտես, թե քայլելու պահին որքան եմ հանգստանում, հավատով լցվում: Անցյալի ուրախ եւ տխուր հիշողությունները, իհարկե, հանգիստ չեն տալիս, բայց, այնուամենայնիվ, ապրեցնում են, սթափ պահում…»:
Զավեն Մովսիսյանը ցավով ու ափսոսանքով է հիշում մանկության տարիները: Հադրութի շրջանի Թաղուտ գյուղն է հարազատ ծննդավայրը` կատարյալ մի դրախտավայր, որ այսօր, դժբախտաբար, Դիզակի բոլոր բնակավայրերի հետ թշնամու կողմից գերեվարված է: Դեռ նոր էր փոխադրվել 5-րդ դասարան, երբ պայթեց Հայրենական մեծ պատերազմը, ու հայրը մեկնեց ռազմաճակատ: Բազմանդամ ընտանիքի հոգսերը, փաստորեն, մնացին մոր եւ իր ուսերին: 7 քույր ու եղբայր էին, իսկ ինքը տան ավագ զավակն էր: Պատերազմը, սոցիալական ծանր վիճակը, զրկանքները երբեմն ստիպում էին, որ դաշտում աշխատեն նաեւ գիշերները:
«Երբեք չեմ մոռանում,- հիշում եմ Զավեն Մովսիսյանի խոսքերը: – Պատերազմի ավար-տից հետո գյուղ բարձրաստիճան սպաներ էին եկել մարզային զինկոմիսարիատից: Ժո-ղովրդին հավաքեցին գյուղի ակումբում ու հանդիսավոր պայմաններում մի խումբ կոլտն-տեսականների «Հայրենական մեծ պատերազմի տարիներին ցուցաբերած անձնվեր աշ-խատանքի համար» հանձնեցին մեդալներ: Չափազանց հուզումնալից պահ էր: Ես ու մայրս էլ էինք արժանացել այդ պարգեւին: Ասացին` «Մենք հաշվում ենք, որ դուք էլ պա-տերազմի մասնակիցներ եք եւ յուրովի եք տարել հաղթանակը…»:
Խաղաղ օրեր եկան: Տողի միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Երեւա-նի լեռնամետալուրգիական տեխնիկումում: Ավարտեց այն եւ մեկ տարի աշխատեց Դաշ-քեսանի երկաթի եւ կոբալտի հանքավայրում: Սակայն կարոտը հայրենի եզերքի նկատ-մամբ ձգում էր նրան: Ծնողներն ընտանիքով Ստեփանակերտ էին տեղափոխվել: Ու այս-տեղ եկավ` նրանց օգնության ձեռք մեկնելու: Աշխատանքի անցավ «Ղարմետաքս» կոմ-բինատում` ավագ էլեկտրիկ, ընդունվեց կուսակցության շարքերը ¥ի դեպ, նրա անմիջա-կան նախաձեռնությամբ է ստեղծվել ձեռնարկության թատերական ինքնագործ կոլեկտի-վը, որը մի ժամանակ ժողովրդական թատրոնի կոչման արժանացավ ու բարի համբավ ու-ներ Արցախում եւ Հայաստանում¤: Ապա կոմբինատի կոմունիստները նրան կուսկազմա-կերպության քարտուղար ընտրեցին: Կուսակցական բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո Ստեփանակերտի քաղաքային կոմիտեում հրահանգիչ, հետո` երկրորդ քարտու-ղար էր աշխատում: 1967-1974 թթ. գլխավորեց արհմիությունների մարզային խորհուրդը: Այդ տարիներին էլ նա հեռակա ավարտել էր Բաքվի ժողովրդական տնտեսության ինստի-տուտի տնտեսագիտական բաժինը: Գրեթե 15 տարի անընդմեջ, որպես առաջին քարտու-ղար, Զ. Մովսիսյանը ղեկավարել է կուսակցության Ստեփանակերտի քաղաքային կոմի-տեն, 1989-ի սկզբներին առողջական վիճակի պատճառով ¥իր դիմումի համաձայն¤ ազատվել է աշխատանքից:
«Իմ կյանքի ու աշխատանքի ամենապայծառ տարիներն անցկացրել եմ «Ղարմետաքս» -կոմբինատի բազմահազարանոց կոլեկտիվում,- հանդիպումներից մեկի ժամանակ ան-կեղծորեն խոստովանել է Զավեն Մովսիսյանը: – Այստեղ, իրոք, ես կյանքի մեծ դպրոց եմ անցել, դաստիարակվել, սովորել աշխատասիրություն, զգացել բանվորական հզոր կոլեկ-տիվի շունչն ու ուժը: Ձեռնարկությունն ինձ համար հարազատ մի օջախ էր, հիրավի, իմ երկրորդ տունը… Տարիների հեռվից բազմաթիվ հարազատ տաք հայացքներ են մնացել իմ հիշողության մեջ, որոնք եղել են ու հիմա… չկան: Եվ ամեն անգամ, անցնելով կոմբինա-տի ավերակների կողքով, մի անասելի խոր ցավ եմ զգում անդառնալի կորուստների հա-մար… Հավատացեք, ես ինձ երբեք այնքան երջանիկ ու հպարտ չեմ զգացել, որքան ավան-դույթներով հարուստ այդ ընտանիքում»:
Զ. Մովսիսյանը խոստովանում էր, որ չնայած կոմունիստական գաղափարների նվիրյալ է, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե ինքը լիովին պաշտպանում է կուսակցության ծրագրի բոլոր կետերն ու պահանջները: «Ես էլ, անշուշտ, որոշ սխալներ ունեցել եմ ¥անս-խալ մարդ չի լինում¤: Մենք Արցախն ինքնուրույն ղեկավարելու եւ ազատ մտածելու իրա-վունքը գրեթե չունեինք: Մեզ ամեն ինչ թելադրում, պարտադրում էին Բաքվից: Ադրբեջա-նի ղեկավարների քողարկված, հակահայկական քաղաքականության պատճառով մեր լեռնաշխարհը կորցրեց ոչ քիչ նյութական, հոգեւոր եւ բարոյական արժեքներ: Շարունակ ոտնահարվում էին մեր ինքնասիրությունն ու ազգային արժանապատվությունը: Եվ մենք, բնականաբար, զգում էինք Ադրբեջանի կուսակցական կազմակերպության ղեկավարների այդ ստոր եւ նենգ քաղաքականությունը, որը լիովին հակասում էր մեր գաղափարներին: Մենք դառնորեն խաբված էինք: Ու միմիայն արցախյան պայքարը բացեց մեր աչքերը… Արած լավ գործերի համար միշտ էլ հպարտանում ես, իսկ չարածներիդ համար` ափսո-սում ու մտատանջվում»,- զրույցներից մեկի ժամանակ նշել է նահապետը:
Արցախյան շարժման առաջին օրերին, երբ «պարզություն» մտցնելու համար Արցախ էին ժամանել Մոսկվայի եւ Բաքվի կուսակցական բարձրաստիճան ղեկավարները, կուսակ-ցության քաղաքային ու մարզային կազմակերպությունների պլենումներում եւ ակտիվի ժողովներում ¥ինչպես նաեւ հանրահավաքներում¤ նա եւս ելույթ ունեցավ եւ ժխտեց Լեռ-նային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում մնալու պահանջը:
«Կուսակցական-մարզային ակտիվի ժողովից անմիջապես հետո հեռագիր ուղարկեցի Բաքու, որտեղ նշել էի. «Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները բացարձակ հակահայկական քաղաքականություն են վարում իմ ժողովրդի դեմ, հրաժարվում եմ Գե-րագույն խորհրդի պատգամավորի լիազորություններից: Ինձ համար խայտառակություն կլիներ սեփական ժողովրդի դեմ քվեարկելը…»,- հեռագրի պատճենը մեկնելով ինձ՝ ասել է Զ. Մովսիսյանը:- Ես հավատում եմ մեր վերջնական հաղթանակին, Արցախի հիմնախնդ-րի արդարացի լուծմանը: Ուրախ եմ, որ պատերազմի առաջին օրից մինչ այսօր իմ ընտա-նիքով Ստեփանակերտից երբեք չեմ բացակայել և միշտ հարազատներիս հետ եմ եղել»:
Կինը` Նելլի Կարապետյանը, որ ավելի քան քառորդ դար գլխավորել է մանկական հան-րապետական հիվանդանոցի կոլեկտիվը, մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելել հանրության շրջանում: Իսկ որդին` Սերգեյը, Մոսկվայի Վիշնեւսկու անվան բժշկական ասպիրանտուրան ավարտելուց հետո ¥դա 1989-ի վերջերին էր¤ անմիջապես վերադար-ձել է հայրենիք ու որպես զինվորական բժիշկ կամավոր մեկնել դաշտային հոսպիտալ: Նա Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ռազմական հոսպիտալի պետի տե-ղակալն է եղել: Պատերազմից հետո նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար: Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, ստացել բժշկական գի-տությունների թեկնածուի գիտական աստիճան:
Զ. Մովսիսյանն Արցախի այն նվիրյալներից է, ով զբաղեցնելով բարձր պաշտոններ՝ հայրենիքի և ժողովրդի նկատմամբ ունեցած սերը միշտ բարձր է դասել «անձնական ու գերատեսչական բարձունքներից»: Նա անհաշտ պայքար է մղել Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականության դեմ՝ իր ելույթներում քննադատելով անարդարությունն ու բյուրոկրատիզմը, կեղծիքը, ինչի համար Բաքվի անվտանգության ծառայության հեռադիտակի տակ էր: Նա այն պաշտոնյաներից է, ով լինելով կուսակցության քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը՝ արցախյան շարժման առաջին օրերին մերժեց Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի ղեկավարների՝ հանրահավաքը ցրելու պահանջները ու միացավ ժողովրդի ընդվզմանը:
Ափսոս, որ 80-ամյա հոբելյանից հետո, ընդամենը մեկ ամիս անց հանկարծահաս մահը Զ. Մովսիսյանին խլեց հարազատներից, ընկերներից, իր սիրելի ժողովրդից, որին նա անմ-նացորդ նվիրել է ողջ գիտակցական կյանքը: Մենք պարտավոր ենք հիշել նման անձանց ու հարգել նրանց պայծառ հիշատակը: