Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Անձնական ոչինչ չկա՞… միայն բիզնե՞ս

Մոսկվայի կոշտ պատասխանն անխուսափելի կլինի

Հուլիսի 16, 2022
Միջազգային
Անձնական ոչինչ չկա՞… միայն բիզնե՞ս
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
146
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բնապահպանորեն մաքուր եւ էժան էներգակիր համարվող բնական գազն այսօր վերածվել է աշխարհաքաղաքական գործընթացների առաջնային գործոնի՝ հետին պլան մղելով անգամ նավթը: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում եվրոպական երկրների տնտեսություններին, որոնք մեծապես կախված են ռուսական կապույտ վառելիքից: ՌԴ-ից Հին աշխարհամասի գազային կախվածությունը ԵՄ ուշադրության կենտրոնում էր դեռ մինչեւ ուկրաինական երկրորդ ճգնաժամը, եւ գործուն քայլեր էին արվում գազային հոսքերի բազմազանեցման եւ ռուսական գազից կախումը թուլացնելու համար: Որպես այլընտրանք՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն առաջնային կարեւորություն են տալիս «Հարավային գազային միջանցքով» գազի ծավալների մեծացմանը, իսկ դրանով Եվրոպա մղվող գազի հիմնական մասն ադրբեջանական է եւ անցնում է այդ երկրի տարածքով:

Այսօրվա դրությամբ վերոհիշյալ ուղղությամբ ադրբեջանական գազի մատակարարումները շատ փոքր են եւ չեն կարող մրցակցել, առավել եւս՝ այլընտրանք համարվել ռուսական գազին: Եվրամիությունը տարեկան սպառում է 430-470 մլրդ խմ գազ, որից մոտ180 մլրդը ռուսական է։ Ռուսաստանը Եվրամիություն է մատակարարում նաեւ բնական հեղուկացված գազ։ Օրինակ՝ 2020 թ. երկրորդ եռամսյակում Ռուսաստանը Հին աշխարհամաս է արտահանել նրա հեղուկ գազի շուկայի մոտ 18 տոկոսը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Կատարին ու ԱՄՆ-ին: 

Որպեսզի պարզ դառնա, թե ինչ գումարների մասին է խոսքը, ներկայացնենք ընթացիկ տարում գազի համար ԵՄ-ի արդեն ծախսած գումարը: 2022 թ. ԵՄ-ն գազի ներմուծման դիմաց վճարել է մոտ 78 մլրդ եվրո, որից 26.5 մլրդը՝ Ռուսաստանին, 19.2 մլրդը՝ Նորվեգիային, 5.4 մլրդը՝ Հյուսիսային Աֆրիկային եւ միայն 2.1 մլրդ եվրոն «Հարավային գազային միջանցքով» ներմուծվող գազին: Հեղուկ բնական գազի տեսքով 2022 թ. առաջին եռամսյակում Եվրամիություն է մատակարարվել մոտ 33 մլրդ եվրոյի վառելիք, որի զգալի մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին՝ ՌԴ-ի հեղուկ գազի փոխարեն։

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ «Հարավային գազային միջանցքով» գազի մատակարարումների մասնաբաժինը կազմել է ընդհանուր մատակարարումների 2.5 տոկոսը՝ նախորդ տարվա 1.2 տոկոսի դիմաց։ Արձանագրենք, որ 2013 թ. մեկնարկած այս ծրագիրը լիարժեք գործարկվել է միայն 2021 թ. Տրանսանատոլիական ու Տրանսադրիատիկ գազամուղների կառուցմամբ եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի թողունակության մեծացման շնորհիվ: Նախորդ տարի հունվարից տարեկան 16 մլրդ խմ գազ է արտահանվել այս ուղղությամբ, որից 6 մլրդը՝ Թուրքիա,   8.2 մլրդը՝ Իտալիա եւ մեկական մլրդ՝ Հունաստան ու Բուլղարիա:

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստվում է գազի ներկրման համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: «Reuters»-ի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը նախատեսում է մինչեւ 2027 թ. տարեկան 20 մլրդ խմ գազի մատակարարում ԵՄ: Փաստաթղթով նախատեսվում է, որ զգալի ներդրումներ են արվելու «Հարավային գազային միջանցքի» ցանցն ընդլայնելու համար։ Եվրոպական կառույցները, սակայն, չեն անտեսել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ դեռեւս չկարգավորված հարաբերությունների հարցը՝ արձանագրելով, որ երկրների միջեւ առկա է սառեցված հակամարտություն, եւ պետք է հարգել ու աջակցություն ցուցաբերել միմյանց տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։

Վերոշարադրյալից ակնհայտ է դառնում, որ միջին հաշվով 450 մլրդ խմ գազ սպառող Եվրոպայի համար 20 մլրդ խմ ադրբեջանական գազը չի կարող ռուսական մոտ 180 մլրդի այլընտրանք լինել: Սակայն ԵՄ-ն նախատեսում է Ադրբեջանի միջոցով նաեւ թուրքմենական գազը հասցնել Եվրոպա, որը Բաքու պետք է հասնի Իրանի տարածքով: ԱՄՆ-Իրան միջուկային գործարքի հաջող ընթացքի դեպքում կմեծանա հավանականությունը, որ Հարավային գազային հոսքին միանա նաեւ Թեհրանը:

Եթե հաշվի առնենք փաստը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան դիտարկում են նաեւ Արցախի բռնազավթված հարավային տարածքներով, Մեղրիով տարանցվող, Նախիջեւանով Իգդիր հասնող նոր գազատարի կառուցումը, ապա կարելի է միանշանակ կանխատեսել, որ Ադրբեջանի «քավորությամբ» դեպի Եվրոպա գնացող գազի ծավալները բազմապատիկ գերազանցելու են այսօրվա հրապարակվող 20 մլրդ խմ-ն: Այլ կերպ ասած՝ Եվրոպան եւ ԱՄՆ-ն Ադրբեջանին լրջորեն դիտարկում են որպես ՌԴ-ի այլընտրանք: Դժվար չէ պատկերացնելը, թե տնտեսական ծանրագույն պատժամիջոցների տակ հայտնված ՌԴ-ն ինչպես կարձագանքի իր «ռազմավարական գործընկերոջ» աննախադեպ ակտիվությանը հակառուսական տնտեսական նախագծերում, հատկապես՝ Ռուսաստանի համար այնպիսի կարեւորագույն ռեսուրսի հարցում, ինչպիսին բնական գազն է:

Բաքուն այս դեպքում կարող է Մոսկվայի մոտ արդարանալ, թե անձնական ոչինչ չունի նրա դեմ, պարզապես բիզնես է անում, բայց ուկրաինական հակամարտության ֆոնին միջազգային փոխհարաբերությունների բոլոր ոլորտները, հատկապես տնտեսականը միանշանակ քաղաքական համատեքստեր ունեն, եւ Ադրբեջանով դեպի Եվրոպա գազի հոսքի նման ծավալներով ավելացումը չի կարող դիտարկվել միայն բիզնես, հետեւաբար, Մոսկվայի կոշտ պատասխանն անխուսափելի կլինի:

Թեգեր: ԱդրբեջանգազՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ոչ միայն զգայուն, այլեւ պետության հետագա անելիքների ուղղվածության հարց

Ոչ միայն զգայուն, այլեւ պետության հետագա անելիքների ուղղվածության հարց

Ինչ սպասել թեհրանյան հանդիպումից

Ինչ սպասել թեհրանյան հանդիպումից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ազնվություն եւ ճշմարտություն

    51 Կիսվել են
    Կիսվել 20 Tweet 13

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist