Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Եվգենի ԴՅՈՒՐԻՆԳ

Սեպտեմբերի 24, 2022
Այլք
IPSE DIXIT․ Եվգենի ԴՅՈՒՐԻՆԳ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
120
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կյանքի արժեքի հարցը երբեք չէր դրվի, եթե դրանում կասկածը չկարողանար որոշակի դեր խաղալ մարդու գիտակցության մեջ: Կեցության մեջ կան յուրատեսակ մամլիչներ, որոնք հանգեցնում են մտքի եւ հույզերի հյուծմանը. սրանք, իրենց հերթին, գոյացնում են փոքրոգություն, որն էլ հաճախ հիմք է դառնում հուսահատության, անտարբերության եւ անկամության տարածման: Ժողովրդի կյանքի պայմանները եւ առանձին մարդկանց վիճակը կարող են նպաստել մտքի եւ հոգու այդ հիվանդության տարածմանը: Խնդիրն այստեղ այն է, որ հարկավոր է հանդես գալ միաժամանակ թե՛ կյանքի զրպարտման դեմ, թե՛ կյանքի կեղծ վարդագույն պատկերացումների դեմ:

Ֆիզիկական թույնը քայքայիչ կերպով է ազդում մարմնի վրա, բայց հոգու վրա առավել կործանարար են ազդում կյանքի ունայնության մասին խեղաթյուրված պատկերացումները: Ամենավատ ֆիզիկական հիվանդությունները տարածվելիս այնքան վնասակար ազդեցություն չեն ունենում, որքան կյանքի մասին հոռետեսական հայացքները, որոնք հանրային անկման բնական հետեւանքն են:

Ահա թե ինչու հատկապես այս տեսակետից է հարկավոր դիտարկել հոռետեսական հայացքները եւ գործնականորեն, հնարավոր չափով հեռացնել դրանք հասարակության առողջ մթնոլորտից: Հիվանդությունից առողջ զգացմունքը պաշտպանելու բուն եղանակները չպետք է սահմանափակվեն հոգեւոր այդ վարակի սոսկ արտաքին դրսեւորումների նկարագրությամբ եւ հոռետեսական ավիշով պատվաստվելուց ինքնապաշտպանությամբ: Բարոյական զգացումը չպետք է խուսափի իր անաղարտությանն ու հանդարտությանը սպառնացող առարկայի ուսումնասիրությունից: Ընդհակառակը, որքան էլ դժվարին լինի, պետք է մանրազնին պարզել, թե ինչպիսի հանգամանքներում է, որպես րոպեական նորաձեւության տուրք, լույս աշխարհ գալիս եւ զարգանում հոռետեսությունը՝ խաղարկուն-գռեհիկ եւ միաժամանակ միստիկական….

Կյանքը՝ արժեքից զուրկ, իսկ բանականությունը՝ ստույգ իմացությանն անկարող հռչակելը ներքնապես առնչվող երեւույթներ են: Հոռետեսությունը եղածից ավելի տարօրինակ եւ անհետեւողական կլիներ, եթե նա, մի կողմից, հարձակվելով կյանքի արժեքի վրա, մյուս կողմից սկսեր պաշտպանել բանականության եւ գիտության դրական նշանակությունը:

Փիլիսոփայությունը, եթե առողջ է, ունակ է հասնելու մարդկային մտքի գագաթներին, միեւնույն ժամանակ, կարող է անչափելիորեն անկում ապրել այն դեպքերում, երբ կառուցված է լինում նեխած հիմքի վրա: Այդժամ փիլիսոփայությունն ինքն իրեն նման չի լինում, նրան ուրիշներն էլ չեն ճանաչում. նրա տեղը գրավում է ինչ-որ մի բան, որն ընդհանուր ոչինչ չունի փիլիսոփայության հետ եւ ծառայում է միայն հանրության մոլորեցմանը:

Քայքայվող հասարակությունը բավարարվում է «փիլիսոփայություն» խաղալու այդ տարբերակով, քանզի անկում ապրող բարոյականությունը կարիքն է զգում առեղծվածային մղումների: Միշտ եւ բոլոր ժամանակներում մարդկային հա-սարակության այս կամ այն անկյունում եղել է առեղծվածային պատկերացումների որոշակի պաշար, եւ հարցը ոչ թե ինքնին նման տեսական խառնաշփոթի գոյությունն է, այլ այն, որ դրան սկսում են նպաստել հասարակության որոշակի մասին տվյալ պահին բնորոշ հակումները….

Բնության եւ կյանքի մասին պարզ պատկերացումների հանդեպ վախը արհեստականորեն սատարում են նրանք, ովքեր անմիջական շահեր ունեն մտավոր խավարի վիճակի մեջ…. Առողջ հիմքին խարսխված հայացքների եւ իրեն «փիլիսոփայություն» անվանող ծաղրանկարի միջեւ այնպիսի մի անդունդ է գոյացել, ինչպիսին կա լուսավորյալ հանրույթի եւ տգետ ամբոխի միջեւ…. 

Հարկավոր է բավարար լույս սփռել փաստերի վրա եւ նիրհից արթնացնել մտածողության բնական ուժը: Անհրաժեշտ է ճանապարհ բացել դեպի կյանքի հերոսական ըմբռնում եւ նրա հանդեպ հերոսական վերաբերմունք, իսկ որտեղ որ հիվանդությունն արդեն արմատացել է՝ վերացնել հիվանդություն պատճառած չարիքը՝ տկարությունը եւ փոքրոգությունը:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Երբ ազատ է արարման ոգին

Երբ ազատ է արարման ոգին

Արածդ չեղավ, սիրելի եղբայր…

Արածդ չեղավ, սիրելի եղբայր…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist