Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

Դեկտեմբերի 8, 2022
Հոգեւոր
Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
553
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1873 թ. դեկտեմբերի 8-ին է ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Տփղիսեցին (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան)՝ Հայոց եկեղեցու ազնվագույն ու նվիրյալ դեմքերից մեկը, ով Եկեղեցու օրհասական պահերին, հանուն նրա գոյատեւման, պայքարեց բոլոր հնարավոր միջոցներով՝ կորցնելով հարազատներին ու նահատակվելով…

Ալեքսանդր Մուրադբեկյանը ծնվել է Թիֆլիսում, ավարտել Ներսիսյան դպրոցը, ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում, 1897-ից երգի դասեր վարել Ներսիսյան դպրոցում, 1901 թ. ձեռնադրվել է սարկավագ, այնուհետեւ՝ աբեղա, նշանակվել Նոր Բայազետի եկեղեցիների բարեկարգիչ, 1902 թ.՝ ձեռնադրվել վարդապետ։ Բարենորոգչական աշխատանքները, սակայն, հարթ չէին ընթանում. Հայ եկեղեցին անընդհատ ենթարկվում էր թե՛ ներքին, թե՛ արտաքին ճնշումների։ Խորեն վարդապետն աննահանջ էր ու տոկուն. նա դիմադրում էր բոլոր ուղղություններով, անգամ համարձակվում ընդդիմանալ ցարական իշխանություններին, որ ձգտում էին բռնագրավել Եկեղեցու կալվածքներն ու ունեցվածքը. հետեւանքը 1903 թ. աքսորն էր ռուսական Օրյոլ քաղաք։ Աքսորն ամենեւին չընկճեց Մուրադբեկյանին. 1905 թ., վերադառնալով աքսորից, շարունակեց բարենորոգչական աշխատանքները, իսկ 1909 թ. ձեռնադրվեց եպիսկոպոս։ Առաջին աշխարհամարտի ժամանակ՝ որպես Երեւանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահ, լծվեց վիրավոր հայ զինվորների եւ փախստականների օգնության գործին։ Նրա ջանքերն ուղղված էին նաեւ հայկական եկեղեցիների տարբեր թեմերի միջեւ համերաշխություն սերմանելուն, սակայն դժնդակ ժամանակներն առջեւում էին, երբ ցարական իշխանություններին փոխարինեցին խորհրդայինները, որոնք ոչ միայն Եկեղեցու կալվածքների ու գանձերի վրա աչք ունեին, այլեւ անխնա պայքարում էին Եկեղեցու դեմ ընդհանրապես։

Գեւորգ Ե Սուրենյանցի վախճանից հետո՝ 1932 թ. նոյեմբերի 13-ին Ամենայն հայոց կաթողիկոս օծված Խորեն Ա Տփխիսեցին Աղասի Խանջյանի հետ միասին պայքարում է Հայոց պետականության ու Հայոց եկեղեցու գոյության համար։ Քանի որ Սուրբ Էջմիածինը նաեւ տարագիր հայության հոգեւոր կենտրոնն էր, խորհրդային իշխանությունները միտք ունեին այն օգտագործել արտասահմանում ազդեցության տեղական լծակներ ունենալու նպատակով, իսկ դրա համար անհրաժեշտ էր այնտեղ նշանակել դրածո կղերի, որն անվերապահ կենթարկվեր ցանկացած կարգադրության։ Հարկավոր էր վերացնել թե՛ պետության գլուխը, թե՛ հովվապետին, ովքեր ազգային ու հայրենասիրական ոգով էին տոգորված։ Երկու դեպքում էլ խորհրդային իշխանությունները հաջողեցին. երկու սպանություններն էլ մշուշապատ էին՝ քողարկված պաշտոնական կեղծ մեկնաբանություններով, սակայն դեպքերի ընթացքը հանգեցնում է տրամաբանական եզրակացության, եւ ճշմարտությունը ոտքի տեղ է գտնում դաժան իրականության մեջ։ Նախ՝ Հայոց եկեղեցու դեմ սկսվում են անհիմն մեղադրանքներ, հոգեւորականների հալածանքներ, արտաքսումներ, հաշվեհարդարներ, զանգվածային ձերբակալություններ, քանդվում եկեղեցիներ, իսկ 1938 թ. Հայաստանի ժողկոմխորհը որոշում է ընդունում Էջմիածնի վանքից հարկեր գանձելու մասին, ինչը կրկնապատիկ-եռապատիկ գերազանցում էր Մայր Աթոռի եկամուտը, ի հավելումն՝ պահանջվում էր վճարել նաեւ 1936-37 թթ. պարտքերը՝  ավելի քան 200 հազար ռուբլի, իսկ չվճարելու դեպքում՝ ԽՍՀՄ ֆինանսների ժողկոմատի հանձնարարությամբ, Մայր Աթոռից պետք է առգրավվեին ու վաճառվեին նրա 2 ջրաղացները. նպատակը եկեղեցին տնտեսապես քայքայելն ու վերացնելն էր։

Խորեն Ա կաթողիկոսը կոնդակով դիմում է Հայաստանի Կենտգործկոմի նախագահին՝ խնդրելով նյութապես ծանր վիճակում գտնվող Մայր Աթոռն ազատել հարկերից։ Դիմումը ոչ միայն մերժվում է, այլեւ կաթողիկոսի դեմ սկսվում է դահճային արշավը.  հաշվեհարդար են տեսնում նրա մերձավորների ու հարազատների հետ, 1937 թ. գնդակահարվում են երկու եղբայրները, իսկ 1938 թ. ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Վեհարանի իր ննջասենյակում կաթողիկոսն է խեղդամահ արվում պետանվտանգության ծպտյալ գործակալների կողմից, պաշտոնապես էլ հայտարարվում, իբր, կաթողիկոսը մահացել է սրտի կաթվածից, բայց փաստերն ու իրեղեն ապացույցները բացում են ճշմարտության դեմքը, ինչի ապացույցն է նաեւ այն, որ կաթողիկոսական աթոռը Խոսրով Ա-ի վախճանից հետո թափուր է մնում շուրջ 7 տարի, իսկ կաթողիկոսին հուղարկավորում են հապճեպ՝ Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, եւ միայն 1996 թ. սեպտեմբերին է Խոսրով Ա կաթողիկոսի աճյունը տեղափոխվում Էջմիածնի Մայր տաճարի բակ՝ տեղ գտնելով Հայոց կաթողիկոսների կողքին։

Թեգեր: Խորեն Ա ՏփղիսեցիկաթողիկոսՀայ առաքելական եկեղեցի
Կիսվել2Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Ողջախոհ ու ազգանվեր սրբազանը

Մայիսի 30, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Որովհետեւ մարդիկ կլինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր, քան թէ աստուածասէր»

Մայիսի 30, 2023

«Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

«Եկէք հաւաքուէցեք մեծ Աստուծոյ ընթրիքին, որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները, եւ հզօրների մարմինները»

«Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան»

Նա գալիս է հաղթելու՝ չվախենալով պարտությունից, որովհետեւ Նա արդեն հաղթանակած է

«Զգոյշ կաց, մի անիր, ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր, որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է»

Տերը եկեղեցուն հագցնում է մաքրագույն, նրբահյուս կտորից հագուստ, որը գործված է մեր արցունքներից ու հոգոցներից, մեր ծնրադրումներից, մեր ողորմածությունից…

Հաջորդ Հոդվածը
Հայկական Քաշաթաղը՝ լուսանկարների ցուցահանդեսում

Հայկական Քաշաթաղը՝ լուսանկարների ցուցահանդեսում

Կամուրջ հնի ու նորի միջեւ

Կամուրջ հնի ու նորի միջեւ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist