Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հույսի «Տեր ողորմյան»՝ կառափնարանի ճանապարհին

Դեկտեմբերի 17, 2022
Մշակույթ
Հույսի «Տեր ողորմյան»՝ կառափնարանի ճանապարհին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
178
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարդու հուզական ներաշխարհը կենսունակությունը պահպանելու համար հաճախ պարպվելու պահանջ է զգում, հատկապես, երբ անզոր է լինում կատարվող կամ կատարված իրադարձությունների հանդեպ, երբ որեւէ կերպ չի կարող ազդել դրանց վրա, եւ հոգին է ճնշվում դրանց կեղեքող բեռից։ Այդ ժամանակ է, որ շատերը դիմում են արվեստի օգնությանը։

Այնպիսի դաժան իրադարձություն, որպիսին Հայոց եղեռնն է, անտարբեր չի կարող թողնել որեւէ բանական մարդու, այն էլ՝ հայ մտածողի։ Ի՞նչ կարող էին անել անզեն, դաշույնների նման գլխներին կախված տաճիկների անասնական հայացքի ներքո դեպի կառափնարան գնացող երկու հարյուր հայ մտավորականները, հայոց պայծառ գլուխները, երբ ողջ կյանքում միայն լույս ու ջերմություն էին արձակել, եւ ի՞նչ կարող էր անել նրանցից մեկը, որ նրանց մեջ չէր եղել, բայց եւ խռովված էր նրանց ցավով… Ի՞նչ աներ այդ ցավի հետ, եթե ձեռքին միայն գրիչ է… Եվ Գեղամ Սարյանի գրիչը համարձակվում է արձանագրել.

Իսկ երկնքում լուսնի մահիկն ամպասքող

Սահելով դուրս նայեց ուրախ ու տիրաբար,

Ինչպես Վիլհելմ կայսեր հայացքի տակ պարող

Ծախված գեղեցկուհու ժպտուն ատամնաշար…

Առաջին պահ գեղեցիկ խոսքերով, գեղեցիկ պատկերների համադրությամբ, թվում է՝ խաղաղ հոգեվիճակով գրված քառատող, որ եզրափակում է նույնքան գեղեցիկ, դասական կանոններով գրված չափածո քերթվածը, որքա՜ն դաժան խորհուրդ է պարունակում, սակայն երբ թափանցում ես խոսքերի խորքը, պեղում նրա տակ թաքնված ահասարսուռ իրականությունը, որի մասին ժամանակին դժվար էր բացահայտ արտահայտվել, սակայն արվեստի գեղեցիկ ելեւէջումները հաճախ թույլ են տալիս «քողարկել» թիրախի առարկան՝ պահպանելով սեփական գոյության իրավունքը։ Հանճարեղ Կոմիտասին նվիրված՝ «Դեպի կառափնարան» քերթվածում Գեղամ Սարյանին հաջողվել է բանաստեղծական քնարի ուժով պատկերել Հայոց եղեռնի ամենաողբերգական ու ցավալի դրվագներից մեկը՝ հուզվելով ու նաեւ հուզելով ընթերցողի սիրտն ու միտքը ու միաժամանակ «ծածուկ» դատավոր լինել եղեռնագործության մեղավորների հանդեպ։ Ընդամենը մի բառ՝ «ծախված», որն ստիպում է համադրել թուրքական յաթաղան հիշեցնող «լուսնի մահիկ» ու «Վիլհելմ կայսր» արտահայտությունները, եւ բացվում է արնաներկ վարագույրով սքողված դաժան պատկերը, մանավանդ դրան նախորդում է քերթվածի սկիզբը՝ բնության գեղեցիկ ու գրավիչ պատկերներով, բայց եւ դրամատիկ ու ողբերգական կանխազգացումների մռայլ հուշումներով։ Փարթամ պարտեզներում թմրած Պոլիսը, Սեւ ծովը՝ փրփրած ափերով, վերջալույսի գունատ շողերը՝ մինարեների նիրհուն կատարներին եւ, գողգոթայի լռությամբ դաժան, երկու հարյուր հայ մտավորականների դեպի կառափնարան ուղեկցող՝ մռայլ դամբարանի հանգույն, ափին կայանած խորհրդավոր նավ… Ծովափին հեծեծող հայ բազմություն՝ որպես հուղարկավոր, եւ հայոց մեծերը՝ վերջալույսի շողերի պես հանգչող հույսին ապավինած… Այնտեղ են Վարուժանը, Սիամանթոն, Կոմիտասը… Ի՜նչ անեին նրանք, բացի հուսալուց… Վարուժանն էր խոհուն, Սիամանթոն՝ հայացքը դեպի եթեր, «կանգնել էր Կոմիտասը, ինչպես տաճարի սյուն» եւ երգում էր «Հայոց պատարագի հուզիչ «Տեր ողորմյան…»:

Իսկ հույսը մեռնում էր աղեկտուր սուլոցով ափից հեռացող նավին համընթաց, մինչդեռ՝

Երկու հարյուր հայացք անհունորեն տխուր

Ափի հայ բազմության սրտին էին նայում…

Հեռանում էր ափից հայոց մեծերին կառափնարան տանող ահասարսուռ նավը՝ իրականացնելու թուրք-գերմանական արյունարբու ծրագիրը, իսկ «ծախված գեղեցկուհու ժպիտը» ազդարարում էր ոճրագործ բարեկամության հաջողությունը։

Պրուսիայի թագավոր եւ Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդը համարվում էր արվեստի եւ գիտության, նորամուծությունների, բարեփոխումների աջակից, բայց եւ հոգով-սրտով կապված էր մշակույթ ու գիտություն, ազգություններ ոչնչացնող Օսմանյան կայսրության ու նրա արյունարբու սուլթանների հետ՝ իրեն համարելով «300 միլիոն մահմեդականների բարեկամ», ավելին՝ երեք անգամ Կոստանդնուպոլիս այցելելուց հետո, որ ռեկորդային էր եվրոպական ցանկացած միապետի համար, նա Նիկոլայ 2-րդին գրում է. «Եթե ես այնտեղ գնայի ընդհանրապես առանց կրոնի, ես հավանաբար կվերածվեի մուսուլմանի»։ Նա ջերմ հարաբերությունների մեջ էր արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հետ եւ կիսում էր հայերին ոչնչացնելու թուրքերի գաղափարը։ Ահա այս գերմանական կայսեր՝ Վիլհելմի եւ նրա հայացքի տակ պարող՝ թուրքերին խորհրդանշող լուսնի մահիկի արյունոտ խրախճանքն է ակնարկում Գեղամ Սարյանն իր դրամատիկ քերթվածում, Վիլհելմ 2-րդին, ում ծոռը՝ Բեռլինի բողոքական եկեղեցու քահանա, Պրուսիայի արքայազն Ֆիլիպ-Կիրիլը, Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով՝ 2015 թ. մարտի 29-ին, ստիպված էր իր ելույթում ներողություն խնդրել հայերից. «Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի եւ նրանց հետնորդների ցավն անդառնալի է, սակայն խնդրում եմ, եթե կարող եք, ներե՛ք նաեւ իմ պապին` կայսր Վիլհելմին»:

Աշխարհի մի շարք պետություններում պատիժ է սահմանված Հայոց եղեռնը ժխտող հայտարարությունների համար, սակայն մինչեւ օրս որեւէ պատիժ չի կիրառվել թուրքական իշխանությունների դեմ, ովքեր ոչ միայն ժխտում են Հայոց ցեղասպանության փաստն ու իրենց նախորդների ոճրագործությունները, այլեւ շարունակում են նրանց արյունոտ նախճիրներն ու ծրագրերն իրականացնել հայերի եւ առհասարակ՝ քրիստոնյաների հանդեպ։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Թեգեր: Գեղամ ՍարյանՄարտիրոս Սարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
ՀԳՄ-ն ահազանգում է

ՀԳՄ-ն ահազանգում է

IPSE DIXIT․ Էդմոնդ ԱՎԵՏՅԱՆ

IPSE DIXIT․ Էդմոնդ ԱՎԵՏՅԱՆ

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist